00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչպե՞ս ենք հասել սրան». Վրաստանի վարչապետին ցնցել է դպրոցականների արյունալի կռիվը

Բաժանորդագրվել
Վրաստանի կառավարության ղեկավարը բնակչությանը կոչ է արել միանալ՝ դպրոցականների արյունալի կռվի կրկնությունը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ցնցվել է Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության դեպքից, որի հետևանքով երկու մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը Թբիլիսիի №51 դպրոցի մոտակայքում։ Դանակահարության հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել 16 տարեկան երկու դպրոցական։ Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, երկրորդը՝ մեկ օր անց վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության մեջ մեղադրվող անձանցից մեկը ձերբակալված է։

«Ես չափազանց ցնցված եմ երեկ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից, որը երկու պատանու կյանք է խլել։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին, մտերիմներին ու ընկերներին։ Սա ընդհանուր ողբերգություն է, որը ցնցել է բոլորիս ու ստիպել մտածել՝ ինչպես ենք թույլ տվել, որ մեր երիտասարդներն այդքան դաժանաբար ու անգթորեն զոհաբերեն միմյանց», — ասվում է Կվիրիկաշվիլիի` Ֆեյսբուքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Վարչապետը կոչ է արել միավորվել՝ նման ողբերգությունից խուսափելու համար։

«Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի խաղաղ ու առողջ մթնոլորտը երաշխավորված լինի բոլորիս ու, նախևառաջ, մեր ապագա սերնդի համար։ Մենք պետք է միավորվենք կրթության ու գիտության նախարարության շուրջ, որպեսզի հստակ հասկանանք խնդիրը և լուծման ճանապարհներ մշակենք։ Այս ծանր պահին ուզում եմ հուսալ, որ միահամուռ ուժերով մենք կանենք ամեն բան, որպեսզի նման ողբերգություն այլևս չկրկնվի», — նշել է Կվիրակիշվիլին։

Երկուշաբթի օրվանից Վրաստանի դպրոցներում կխստացնեն անվտանգության միջոցները։ Բացի այդ, 51-րդ դպրոցի աշակերտների հետ հոգեբաններ կաշխատեն։

Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, որը 11-ից 20 տարի կամ անժամկետ ազատազրկում պատիժ է սահմանում։

Լրահոս
0