00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարձակվել են լրագրողների վրա. հավատացյալ վրացիները չներեցին Քրիստոսի մասին կատակը

© Sputnik / Alexandr ImedashviliЗдание телекомпании Rustavi 2 в Тбилиси
Здание телекомпании Rustavi 2 в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կատակը «Վրացական քայլերթի» ներկայացուցիչների սրտով չի եղել, և նրանք արգելել են ավտոմեքենայի մուտքը հեռուստաընկերություն։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են բողոքի ակցիայի 6 մասնակցի, որոնք անկարգություններ էին հրահրել Թբիլիսիում` Rustavi2 հեռուստաընկերության շենքի մոտ։ Բոլորը «Վրացական քայլերթ» շարժման անդամներ են, հայտնում է Sputnik Գրուզիան։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանի պատրիարքարանը կռիվ է տալիս հայկական եկեղեցու համար` կրոնական գողությո՞ւն

«Վրացական քայլերթի» ներկայացուցիչները հավաքվել են Rustavi2-ի գրասենյակի մոտ, հերքելու համար P.S. հեռուստահաղորդման վարող Գեորգի Գաբունիայի կիրակնօրյա արտահայտությունը, որն Աջարիայից և Գուրիայից ծառերը տեղափոխելու և միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու բուսաբանական այգու մոտ տնկելու մասին սյուժեում ասել էր, որ «Հիսուս Քրիստոսը սխալ է թույլ տվել, երբ 2 հազար տարի առաջ քարոզելու համար Երուսաղեմ է եկել»։ Լրագրողի խոսքով` նա 2 կամ 3 տարի առաջ պետք է Աջարիա գար, որտեղ «նրան չէին խաչի, քանի որ տարածաշրջանում խաչ պատրաստելու համար ծառ չէր մնա»։

Ակցիայի մասնակիցները հավաքվել են հեռուստաընկերության շենքի մոտ և շրջապատել ավտոմեքենան, որում եղել են «Ռուսթավի 2»-ի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան ու հեռուստաընկերության իրավաբան Թամթա Մուրադաշվիլին, և թույլ չեն տվել լքել նրան հեռուստաալիքի տարածքը։ Ավելի ուշ վիճաբանություն է սկսվել «Վրացական քայլերթի» ակտիվիստների և հեռուստաալիքի մյուս մասնակիցների միջև, որի հետևանքով կոտրել են մարզական լրագրող Դավիթ Էրաձեի քիթը։ Տուժածին տեղափոխել են ակադեմիկոս Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկա։

Ակցիայի մասնակիցները վնասել են նաև այն ավտոմեքենան, որում եղել են Մուրադաշվիլին և Գաբունիան։

ՆԳՆ-ի տվյալներով` «մանր խուլիգանության» և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանք է ներկայացվել 6 մարդու։

Контртеррористическая операция в Тбилиси - Sputnik Արմենիա
Արամայիս Գրիգորյանը ձերբակալվել է Թբիլիսիում հատուկ գործողության արդյունքում

Միջադեպը մեկնաբանել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Գաբունիային և Մուրադաշվիլուն անօրինական կերպով են զրկել են ազատությունից։ Նա իշխանություններից պահանջել է խստագույն ձևով պատժել բոլոր մեղավորներին։

«Մեր գնահատականով` անօրինական ազատազրկում է տեղի ունեցել, ինչը ծանր հանցագործություն է, և մենք իշխանություններից պահանջում ենք, որ նրանք քրեական խիստ պատասխանատվության ենթարկեն այդ հանցագործությանը մասնակցած առանձին մարդկանց, ինչպես նաև կազմակերպիչներին», — ասել է Գվարամիան։

Ինչ վերաբերում է լրագրողի արտահայտությանը, Գվարամիայի խոսքով, հեռուստաընկերությանը կից աշխատող էթիկայի խորհուրդը նրան խիստ նկատողություն է արել։

«Այսօր առավոտից Rustavi2-ի էթիկայի խորհուրդն ուսումնասիրել է այն հայտարարությունը, որը վերաբերում է Գաբունիայի արտահայտության պատճառով կոնկրետ անձի կրոնական զգացմունքները վիրավորելու հետ։ Հիշեցնեմ բոլորին, որ Հիսուս Քրիստոսը միայն ուղղափառ կրոնի սեփականությունը չէ, և նրա հետ կապված հայտարարությունները վիրավորում են բոլոր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների զգացմունքները։ Գեորգի Գաբունիային նկատողություն է արվել», — ավելացրել է նա։

Միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «բռնություն» և «գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածներով, ինչը պատժվում է տուգանքով կամ 100-180 ժամ հասարակական աշխատանքով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև 1 տարի ժամկետով, կամ 1-3 տարի ազատազրկմամբ։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Եկեղեցական մարտեր Վրաստանում. փաստաբանները պաշտպանում են հայկական եկեղեցու իրավունքները

Ոստիկանությունը դեռ Rustavi2-ի շենքի մոտ է։

Սա «Վրացական քայլերթի» կազմակերպած առաջին ակցիան չէր։ 2017 թվականի նոյեմբերին այս շարժման ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքի դիմաց` պահանջելով շարժման ակտիվիստներին հնարավորություն տալ մասնակցելու հեռուստաալիքի հաղորդմանը։ Այն ժամանակ եթերում ցույց էին տալիս «Տարբեր շեշտադրումներ» թոք-շոուն, որի ժամանակ խոսվում էր այն մասին, թե արդյոք ԶԼՄ-ները պետք է լուսաբանեն հասարակության ներկայացուցիչների հոմոֆոբ արտահայտությունները։ Հենց այդ պատճառով էին բողոքում «Վրացական քայլերթի» ակտիվիստները, որոնք դեմ են համասեռամոլության քարոզին։

Բացի այդ, անցյալ տարվա հուլիսին մի քանի հազար մարդ «Վրացիների քայլերթ» էին կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում Աղմաշենեբելի պողոտայում` հանդես գալով Վրաստանում անօրինական ապրող մարդկանց դեմ։ «Վրացիների քայլերթին» մասնակցել էին քաղաքական տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։ Ավելի ուշ այդ երթի կազմակերպիչները «Վրացական քայլերթ» անվանումը կրող ժողովրդական շարժում էին ստեղծել։

Լրահոս
0