00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևահերի, շիկահերի փոխարեն տեսահոլովակի հերոսուհի է դարձել գանգրահերը

© Screenshot/ Youtube/ Adekvatnoe MnenieКадр из клипа "Кудрявая абхазка"
Кадр из клипа Кудрявая абхазка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Адекватное Мнение» խմբի երկրպագուները խրախուսական մեկնաբանությունների տեղատարափ են ուղղել երաժիշտներ Աբել Մինոսյանի ու Ադամիր Վարդանիայի հասցեին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Երաժիշտներ Աբել Մինոսյանի ու Ադամիր Վարդանիայի «Адекватное Мнение» խմբի նոր` «Գանգրահեր աբխազուհին» տեսահոլովակը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 2-ին,  շատ արագ տարածվում է համացանցում։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիայի լրագրող Ամրա Ամիչբան։

Չորս օրվա ընթացքում տեսահոլովակը YouTub-ում դիտվել է մոտ ութ հազար ագամ ու գրեթե տասը հազար «հավանություն» է ստացել Facebook սոցիալական կայքում։

Հեղինակների խոսքով` երգը ստեղծելիս նրանք ձգտել են փոփ-երաժշտությանը ազգային երանգ տալ։

«Դժվար է ժամանակակից ժանրին կովկասյան երանգ հաղորդել, որպեսզի երգը ազգային հնչողություն ունենա և ժամանակակից լինի»։ Երգի մշակման մեջ երկուսն էլ կա», — ասել է վոկալիստ Աբել Մինոսյանը։

Աբել Մինոսյանը Սուխումի երաժշտական ուսումնարանի վոկալային բաժնի չորրորդ կուրսի ուսանող է։ Երգի տեքստը գրել է Ադամիր Վարդանիան, որը Մշակույթին պետական ուսումնարանի դասախոս է և Երգի ու պարի պետական անսամբլի մենակատարը։

Վարդանիան պնդում է, որ երգը որևէ կոնկրետ աղջկա հասցեագրված չէ, հեղինակի անձնական հույզերի հետ կապ չունի։

«Ուզում էինք աղջկա մասին երգ գրել։ Երգում են շիկահերների, սևահերների, սևաչյաների մասին և այլն։ Մենք էլ որոշեցինք երգել գանգրահեր աղջկա մասին։ Այդպիսի մազերը կանանց արտաքին առանձնահատկություններից է, մենք ընդգծեցինք դա ու սյուժեն դրա շուրջ կառուցեցինք», — նշել է նա։

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Դիոնիսի Կոչկոյանը, որի հետ երգի հեղինակները համագործակցել են իրենց առաջին տեսահոլովակի ("Этим летом") նկարահանման ժամանակ։

«Միասին ենք սցենարը գրել։ Հիշում եմ` երեխայի համար հեքիաթի մասը հորինել է Ադիկը (Ադամիր Վարդանիան — խմբ.)։ Որոշեցինք այն մի փոքր հեքիաթային դարձնել։ Իբր Անիսիա Կապշ անունով փոքր երեխային գիշերային հեքիաթ են պատմում։ Տեսահոլովակում նկարահանվել են «L-star» մշակութային հիմնադրամի փոքր մոդելները։ «Գանգրահեր աբխազուհու» դերում Օլեսյա Գաբլիան է՝ «Կովկաս» անսամբլի պարուհիներից մեկը», — ասել է Աբել Մինոսյանը։

Назени Ованнисян - Sputnik Արմենիա
Ինչի՞ համար է Սոֆի Մխեյանը շնորհակալ իր «ամենահարազատ հոգուն»՝ Նազենի Հովհաննիսյանին

Տեսահոլովակը նկարահանվել է Աբխազիայի պատմական վայրերում։

«Տեսահոլովակում մենք փորձել ենք Աբխազիայի մշակույթի թաքնված քարոզչություն իրականացնել` մարդկանց գրավելու համար։ Ե՛վ մեզ համար է հաճելի, և արտասահմանում կտեսնեն, թե ինչ գեղեցիկ է մեզ մոտ, ինչ ավանդույթներ ունենք։ Մենք չէինք ուզում պարզապես կանգնել ու երգել, այլ գեղեցիկ սյուժե էինք ուզում ներկայացնել` Աբխազիայի կենցաղը հանրայնացնելու համար։ Սակայն մենք դեռ էնտուզիազմով ենք անում, և ստեղծագործական աշխատանքը ֆինանսավորում է պահանջում», — ասել է Ադամիր Վարդանիան։

«Գանգրահեր աբխազուհին» տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 2-ին։ Չորս օրվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում մոտ ութ հազար դիտում է հավաքել ու Facebook սոցիալական կայքում գրեթե տասը հազար «հավանություն» է ստացել։

Լրահոս
0