11:25 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
787 0 0

Քննություն է անցկացվում երկու հոդվածով, բայց միջադեպից հետո բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակել:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել կենցաղային հողի վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի անդամ Սմբատ Կյուրեղյանը` նշելով, որ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել։

Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի ՝ օգոստոսի 23-ին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ադրբեջանցի հովիվներն անցել են Թորիա գյուղի տարածք, որտեղ հայերը ոչխարներ են արածեցրել ։ Գյուղացիները քշել են անասուններին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել։

«Ինչպես նման դեպքերում է լինում, վեճ է սկսվել, բայց ոչ թե ազգային, այլ կենցաղային հողի վրա», - ասաց Կյուրեղյանը:

Նրա խոսքով ՝ այս հարցը քաղաքական ենթատեքստ չունի, գյուղում նման բան հաճախ է տեղի ունենում, և սա գյուղացիների համար սովորական միջադեպ է։ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» ենթակետերով ու 225-րդ հոդվածի երկրորդ մասով (խմբակային բռնության կազմակերպում և մասնակցություն):

Ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցել հայերին. Սարկիսովը հայտարարել է, որ ինքը դա կանի

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա Կյուրեղյանը նշեց, որ ոստիկանություն են տարել երկու կողմերի ներկայացուցիչները:

Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվել են հայի վրա

Ըստ թեմայի

Իսրայելում ՀՀ դեսպանը պատմել է, թե ինչպես են Թել Ավիվում «խլացրել» ադրբեջանական ակցիան
Կարգավորիչը Caucasus Online-ին պատին է սեղմել Ադրբեջանի պատճառով. ինչ պետք է անի Հայաստանը
Մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ սպայի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, ադրբեջանցի, հայեր

Գլխավոր թեմաներ