21:05 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
470 0 0

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են այն հայերի անունները, որոնց գործերը քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայտնի են 26 հայ ռազմագերիների անունները, որոնց Բաքուն ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։ Ինչպես հաղորդում Է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը, 26 հայ քաղաքացիների գործերը երեկ ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Ըստ աղբյուրի` քրեական գործեր են հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի , Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի նկատմամբ:

Ադրբեջանում հայ գերիներին դատելը միջազգային իրավունքի խախտում է. Թաթոյան

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Հենց գերիների թեման բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում. Քոչարյան

 

Ըստ թեմայի

Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+
Ինչո՞ւ գերիների շուրջ բանակցություններն արդյունք չեն տալիս. Կապրիելյանի տեսակետը
«Պաշտոնապես հայտնում եմ` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց». Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Մեղադրանք, հայ, գերի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ