08:56 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
7110

Պայթուցիկ սարքը նետել են գրասենյակի բակ, որտեղ այդ պահին հավաքված են եղել մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թբիլիսիում ԼԳԲՏ հակառակորդները պայթուցիկ սարք են նետել սեռական փոքրամասնություններին աջակցող հասարակական կազմակերպության գրասենյակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Պիրվելի» հեռուստաալիքին։

Անհայտ անձինք պայթուցիկը նետել են գրասենյակի բակ, որտեղ այդ պահին հավաքված են եղել մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում նաև՝ սեռական փոքրամասնուոյւնների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Tbilisi Pride» ընկերության անդամները և լրագրողներ։

Պայթյունի հետևանքով մի երիտասարդ աղջիկ վնասված է ստացել որովայնի շրջանում։ Նրան բուժօգնություն են ցույց տվել շտապօգնության բժիշկները։

Վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքն էլ հայտնում է, որ ԼԳԲՏ համայնքի հակառակորդները Թբիլիսիի Խետագուրովի փողոցում մի օտարերկրացու են դանակահարել են այն բանի համար, որ նա ականջօղ է կրել։ Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, դանակահարողը ձերբակալվել է։

Հիշեցնենք` այսօր երեկոյան Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքը պետք է «Հանուն համերաշխության» կարգախոսով «Արժանապատվության երթ» անցկացներ, որը, սակայն, չեղյալ հայտարարվեց:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երթի անցկացումն «աննպատակահարմար» էր համարել` շեշտելով, որ բնակչության մեծամասնության համար այդ ակցիան անընդունելի է: «Ես կարծում եմ, որ այս ակցիան չպետք է տեղի ունենա Ռուսթավելի պողոտայում», - ասել էր Ղարիբաշվիլին` միաժամանակ ԼԳԲՏ համայնքի հակառակորդներին կոչ անելով հնարավորինս պահպանել օրենքը և զսպել իրենց:

Սեռական փոքրամասնությունների հակառակորդները, սակայն, Թբիլիսիում փակել էին Ռուսթավելի պողոտան ու ընդդեմ ԼԳԲՏ–ի ակցիա անցկացրել` ամբողջ օրվա ընթացքում հետապնդելով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և նրանց պաշտպաններին ՝ բռնություն գործադրելով «անցանկալիների» ու նաև լրագրողների նկատմամբ:

Թուրքիայում ԼԳԲՏ շքերթի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել. տեսանյութ

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի, ԼԳԲՏ

Գլխավոր թեմաներ