00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի երկնքում անօդաչունների պատերա՞զմ է ծավալվում

© AP Photo / Dan BaliltyИзраильский солдат с израильским беспилотником во время военных учений
Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականում անօդաչու թռչող սարքերը վաղուց են թռիչքներ իրականացնում հակամարտության գոտու տարածքում։ Այլ հարց է, որ ռազմական սարքավորումները, որոնք կարող են քիչ թե շատ վնաս հասցնել տեխնիկային և կենդանի ուժին, հակամարտության գոտում հայտնվել են համեմատաբար վերջերս՝ մի քանի տարի առաջ։

Առաջին լուրջ զոհերը եղան անցած տարվա ապրիլին, երբ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը, որը նաև կամիկաձե է կոչվում, հարվածեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին։ Այդ ժամանակ յոթ մարդ մահացավ։

Դրանից հետո շատացան հակամարտության կողմերի` խոցվող անօդաչուների մասին հայտարարությունները։ Օրինակ`հայկական կողմը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է, որ ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցվել։ Եթե ուշադրություն դարձնենք ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա մոտավորապես 7-9 նմանատիպ հայտարարություն է եղել։

Израильский беспилотник IAI Heron - Sputnik Արմենիա
Արցախում ԱԹՉ–ն հարված է հասցրել Բաքվի խնդրանքով. իսրայելական մամուլ

Հակառակորդ կողմն էլ է նման հայտարարություններ անում: Թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը, չենք կարող ասել: Տեղի ունեցածը հաստատելն ու հերքելը պաշտպանության նախարարության համապատասխան կառույցների գործն է։

Բայց քանի որ վերջին մի քանի տարում նմանատիպ հայտարարությունները շատացել են, կարելի է ասել, որ հակամարտության կողմերն ամեն դեպքում եկել են այն նույն եզրակացության, որին հանգել է պատերազմների համաշխարհային պրակտիկան. անօդաչու թռչող սարքերը մի քանի անգամ ավելի արդյունավետ են և էժան, քան ժամանակակից որևէ այլ զենք, որն օգտագործվում է այսօրվա զինված հակամարտություններում:

Հետախուզական տվյալներ կարելի է ստանալ առանց մարդկային կյանքը վտանգելու և հատուկ խմբեր ուղարկելու: Կարելի է նաև հենց օդից հարված հասցնել զգոնությունը թուլացրած հակառակորդի ռազմական տեխնիկային։ Հաշվի առնենք, որ ժամանակակից ԱԹՍ-ները կարող են թռչել 50 մ բարձրության վրա և հարվածներ հասցնել 2-3 կմ բարձրությունից:

Այլ հարց է, որ ԱԹՍ-ների պատրաստման ոլորտում անելիք շատ կա։ Իհարկե, հեշտ չէ համեմատվել ամերիկացինների, իսրայելցիների կամ ռուսների հետ, բայց եթե հաշվի առնենք, որ հայերի ստեղծած «Կռունկ» հետախուզական անօդաչու թռչող սարքն ապահովված է ղեկավարվող ավտոթռիչքի համակարգով, կարող է մինչև 5 ժամ մնալ օդում, սլանալ մինչև 150 կմ/ժ արագությամբ և 15-20 կգ բեռներ բարձրացնել, կարող ենք վստահաբար ասել, որ հնարավոր է և անգամ պետք է ինչ-որ լուրջ և կոնկրետ արդյունքի հասնել:

Հատկապես սահմանափակ հեռավորությունների պայմաններում և լեռնային միջավայրում, որտեղ անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունները մի քանի հարյուր մարդու կյանք խլեցին:

Հայ մասնագետները մեկ այլ ԱԹՍ էլ են ստեղծել, որը «Բազե» է կոչվում և փոքր անօդաչու թռչող սարքերի դասին է պատկանում: Օգտակար բեռ կրելու կարողությունն, իհարկե, ավելի քիչ է, ընդամենը` 1,5 կգ, բայց սարքը թանկ չէ, 80 կմ/ժ միջին արագություն ունի, կարող է մոտ մեկ ժամ օդում լինել, գործողության շառավիղը 30 կմ է, թռիչքների աշխատանքային բարձրությունն էլ` մինչև 2000 մ։ Այսինքն`հակառակորդին գրեթե զրկում է խոցելու հնարավորությունից։

Հասկանալի է, որ Հայաստանը չունի այն ֆինանսական միջոցները, որն ունի սահմանի մյուս կողմում գտնվող հակառակորդը:

Ադրբեջանը զենք արտադրող համաշխարհային առաջատար համարվող Իսրայելից ոչ միայն ԱԹՍ-ներ է գնում, այլ նաև արդեն գնել է Orbiter մոդելի արտադրության տեխնոլոգիան: Հիմա այդ սարքերը Բաքվում արտադրվում են «Zerbe» ապրանքանիշի ներքո:

Ադրբեջանն ավելի լուրջ սարքերի հանդեպ էլ անտարբեր չէ։ Իսրայելական արտոնագրերի հիման վրա Ադրբեջանում սկսել է արտադրվել 30 «Aerostar» և 30 «Orbiter-2 M» տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Կարծիք կա, որ վերջին 10 տարում Ադրբեջանն իսրայելական գործընկերներից արդեն մոտ մեկուկես միլիարդ դոլարի ԱԹՍ-ներ է գնել:

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Ինչ ուժեր կարող են կանգնած լինել Արցախի դեմ վերջին սադրանքների հետևում

Ինչպես ասում են, փայտը երկու ծայր ունի: Մի կողմից մեծ, լուրջ, խոցող ապարատն արդյունավետ է ռազմական գործողությունների ժամանակ, մյուս կողմից հեշտ է հայտնաբերվում և ոչնչացվում: Այդ ժամանակ սկսում է գործել մաթեմատիկան՝ գուցե 20 միլիոնով (այդքան արժե Hermes-ը) արժեր անօդաչու թռչող սարքի փոխարեն ինչ-որ «Սմերչ» ու հաուբից գնե՞լ:

Ինչևէ, Արցախի երկնքում կամաց-կամաց ծավալվող պատերազմն արդեն կարելի է կայացած փաստ համարել և ոչ թե ֆանտաստիկ ֆիլմի սյուժե, ինչպես դա կարող էր թվալ ընդամենը 5-10 տարի առաջ: Սպառազինությունների մրցավազքը շարունակվում է, իսկ Արցախի երկինքը վերահսկելու համար պայքարն էլ չի դադարում:

Վերջերս իսրայելական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։ Իսկ սա նշանակում է, որ ոչ միայն կատաղի պատերազմ է հասունանում երկնքում առաջատար լինելու համար, այլև այդ պայքարն անպայման կտեղափոխվի քաղաքական դաշտ, ինչը բավականին վտանգավոր է…

Լրահոս
0