00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է լինում, երբ Թրամփը նարկոզի տակ է հայտնվում

© REUTERS / Jonathan ErnstПрезидент США Дональд Трамп
Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ սահմանադրության փոփոխությունը իրավունք է տալիս կասեցնել նախագահական իրավասությունները և այն փոխանցել մեկ այլ անձի, եթե նախագահն առողջական պատճառներով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։

Հոգեբանության ոլորտի մասնագետների հետ անիմաստ է քննարկել այն մարդու հոգեկան վիճակը, որը նրանց հիվանդը չէ. ամերիկացի հոգեբույժները կորպորատիվ պայմանագիր են ստորագրում։

Խնդրի պատմությունից։ Ամեն ինչ սկսվեց ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Բարի Գոլդուոթերից (Արիզոնա), որն ատելության աստիճան տանել չէր կարող «կարմիրներին»։ Նրա հիվանդագին երևակայությունն այն աստիճան կատաղության հասավ, որ 1964 թվականի նախագահական ընտրություններից առաջ ավելի քան 100 ամերիկացի հոգեբույժները նամակ հրապարակեցին, որում Արիզոնա նահանգի Հանրապետական կուսակցության թեկնածու Բարի Գոլդուոթերը հոգեպես ոչ լիարժեք էր ճանաչվում, ինչը նշանակում է,  որ նա չի կարող կատարել պետության ղեկավարի պարտականությունները։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը 2 անգամ փորձել է վերադարձնել քամու տարած գլխարկը

Ավելի վաղ Ջեյմս Ֆորեսթոլն էր։ 1949 թվականի մայիսի 22-ին ԱՄՆ պաշտպանության նախարարը «Ռուսներն են գալիս» աղաղակելով դուրս նետվեց հոգեբուժարանի պատուհանից։  Ռուսները չեկան, սակայն Ֆորեսթոլը մահացավ։

Իսկ այժմ ահա վախեցնող լուրեր են պտտվում նախագահ Թրամփի մասին։ Ինչպես գրում է ամերիկական «Դետրոյթ–էքսպրեսը», դեմոկրատները մտադիր են դիմել ԱՄՆ սահմանադրության 25-րդ հոդվածը փոփոխելու հարցով և այդպիսով լուծել իրավիճակը։ Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը։

Այն իրավունք է տալիս կասեցնել նախագահական իրավասությունները և փոխանցել այն մեկ այլ անձի (առաջին հերթին փոխնախագահին), եթե նախագահն առողջական  որևէ խնդրի պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։

Փոփոխության մեջ մի հատված կա, որը քչերին է հայտնի։ Պարզվում է, որ նախագահական իրավասություններն անցնում են Սպիտակ տան ղեկավարի տեղակալին ամեն անգամ, երբ նա պետք է ընդհանուր նարկոզի տակ հայտնվի, իսկ դա պահանջվում է ինչպես ցանկացած քիչ թե շատ լուրջ վիրահատության, այնպես էլ տարրական բժշկական միջամտության ժամանակ, օրինակ` կոլոնոսկոպիայի։ Ընդ որում` երկրի ղեկավարին փոխարինող անձը ստանձնում է նաև «միջուկային ճամպրուկը», ԶՈՒ գլխավոր հրամանատարության պաշտոնը, ռադիոկանչն ու այդ կարգի այլ բաներ։

Ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Նույն դետրոյթյան թերթից տեղեկանում ենք, որ Քլինթոնին շրջապատող անձինք Հիլարիի պարտությունից հետո այժմ փորձում են Թրամփին հոգեկան հիվանդ ներկայացնել, գաղափարն, իհարկե, խելացնոր է և փակուղային։

Ինչպես Դոնալդ Թրամփը «սուսերով պար» պարեց Սաուդյան Արաբիայում - Sputnik Արմենիա
Ինչպես Դոնալդ Թրամփը «սուսերով պար» պարեց Սաուդյան Արաբիայում

Սակայն հարցը սրանով չի ավարտվում։ ԶԼՄ–ները շարունակում են աշխուժորեն քննարկել Դոնալդ Թրամփի մոտորիկան,  որը գիտական բացատրության համաձայն` նշանակում է օրգանիզմի կամ որևէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ առանձին օրգանների շարժողական ակտիվություն։

Այս մասին մի փոքր ավելի մանրամասն։ Մի կողմ թողնենք «առանձին» օրգանները և կենտրոնանանք ձեռքերի վրա։ Ի՞նչ խնդիր են իրականացնում ԱՄՆ նախագահների ձեռքերը (երկու Բուշերից մինչև Թրամփ) Ռուսաստանի առաջին դեմքերի հետ շփման ժամանակ։

Ի՞նչ ենք հասկանում բարձրաստիճան այրերի ուսերին հանդուրժողա–հովանավորչական խփոցներից։ Հանրամատչելի լեզվով ասած` դրանք կարծես զրուցակցին ասում են. «Դու այդքան էլ հիմար չես, որքան երևում ես, այդքան էլ թույլ չես, որքան թվում ես և այդքան էլ անհույս չես, ինչպես խոսում են քո մասին։ Հույսդ դիր ինձ վրա, և ես քեզ մարդ կդարձնեմ»։

Հիշողությունը թարմացնելու համար հիշեք Գորբաչովի հանրային հանդիպումները Ռեյգանի հետ, Քլինթոնի հանդիպումները Ելցինի հետ և Ճապոնիայի շփոթված վարչապետի վերջին  պարտադիր–գործնական երկարատև ձեռքսեղմումը ԱՄՆ նախագահի հետ։ Իհարկե, սա այն դեպքը չէ, որ Զիգմունդ Ֆրեյդի վերջնական հոգեբանական եզրակացությանը հանգենք, բայց…

Ինչ վերաբերում է Թրամփին, ահա «հանրապետական հեղափոխության» գաղափարակիր պատմության պրոֆեսոր Նյուտ Գինգրիչի կարծիքը։ «Թրամփը քաղաքական գործունեությամբ զբաղվեց 19 ամիս, Ռոնալդ Ռեյգանը` 16 տարի, Թրամփը եկել է առանց քաղաքական գործչի փորձ ունենալու։ Ամերիկացիները կշտացել են ավանդական քաղաքականությունից։ Նրանք կարծում էին, որ Վաշինգտոնը կոռումպացված և անվերահսկելի է։ Եվ նրանք ցանկանում էին, որ իրենց առաջնորդն ամեն ինչ շրջի, փոխի խաղի կանոնները»։

Գործընթացը սկսված է, տեսնենք` ինչ դուրս կգա դրանից։

Լրահոս
0