00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագիտությունս` հայ

© Sputnik / Асатур ЕсаянцДень города Еревана. 2797-летие Эребуни
День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է, թե ինչպես է ազգությունն ինչ-որ իմաստով մասնագիտություն դառնում։

Նախկինում բժիշկ, այժմ Միչիգանում ապրող հարգարժան թոշակառու Անդրյու Գուլոյանին հարցրին․ «Մասնագիտությամբ ո՞վ եք»։ Տարեց Անդրանիկը պատասխանեց․ «Մասնագիտությամբ հայ եմ»։

Լենկոմի լեգենդար խմբագիր Մարկ Զախարովը պատմում էր, «Իմ առաջին տնօրենը` Ռաֆիկ Հեքիմյանը, կուսակցական գործիչ էր, բայց երբ Գորինը գրեց «Տիլ» պիեսի կեսը, նա թույլ տվեց գոյություն չունեցող պիեսի համար հագուստ կարել։ Համարձակ քայլ էր»։

Ի՞նչ ընդհանուր բան կա Անդրանիկ Գուլոյանի ինքնաբնութագրի ու Մարկ Զախարովի բնութագրի մեջ։

Լենկոմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը գրել է․ «Մի անգամ ինձ կանչեցին քաղաքային կոմիտեի բյուրոյի նիստին՝ խաղացանկի համար պատասխան տալու։ Ես ինձ պինդ էի պահում, հետո նայեցի անցքից ու ընկճվեցի։ Հեքիմյանը զգաց, կանչեց ու անցավ ամբողջ քաղաքային կոմիտեի «վրայով»․ այս մեկը կեղծ բարեպաշտ է, մյուսը՝ գող, իսկ նա՝ կաշառակեր, նրանցի՞ց պետք է վախենաս։ Ես համարձակություն հավաքեցի ու արժանացա միայն «Խստորեն նշել» ձևակերպմանը, ինչն այն ժամանակ շքանշանի էր հավասար։

Ասածս ի՞նչ է։ Վերջերս հաճախ եմ ուշադրություն դարձնում մի հանգամանքի․ գրեթե ամեն ոչ-հայ, որն իր կյանքում հայի է հանդիպել, հիշողության մեջ ինչ-որ հատուկ բան է ունենում, ու այդ «ինչ-որ բանը» մեծ մասամբ լավ բան է։ Ինչից կարելի է ենթադրել, որ Մարկ Անատոլիի Զախարովը պարզապես չի կարող հայերին չհամակրել։

Այսօր աշխարհում 8-ից 11 միլիոն հայ կա։ Մոտ երեք միլիոնն ապրում են Հայաստանում, երկուսը՝ Ռուսաստանում, մոտ երկուսը՝ Ամերիկայում, նրանցից գրեթե մեկ միլիոնը՝ Կալիֆոռնիայում։ Մնացածն ապրում են Եվրոպայում և այլ երկրներում։ Հսկայական ուժ, որը ընդունակ ու կարող է գրավել աշխարհի համակրանքը։ Ինչպե՞ս է դա արվում։ Տարբեր ձևերով, ամեն դեպք բացառիկ է։

Лютер Джордж Симджян - Sputnik Արմենիա
Գյուտարար հայերը. Սիմջյանի գյուտը կասկածելի էր, բայց այսօր աշխարհն ապրում է դրանով

Իմ նոթատետրից։ Ռուսաստանի մշակույթի նախարար (2008-2012 թվականներին) Ալեքսանդր Ավդեևին հարցրին․ «Ասում են՝ Դուք Բուլղարիայում դեսպան լինելու ժամանակ փրկել եք Ալյոշայի հայտնի հուշարձանը»։ «Ոչ թե ես եմ փրկել, այլ, առաջին հերթին, բուլղարական հասարակությունը։ Շատ օգնեցին հայերը, նրանց հայրենակիցները Պլովդիվում և նրանց ընկերները Երևանում», — պարզաբանեց նախարարը։

Երբ սլավոնական մի երկրի հայերն օգնում են Ռուսաստանին փրկել ռուսների համար թանկ խորհրդանիշը, հիշվում է։

Դետրոյտում, որտեղ հայերն ավելի քիչ են, քան Կալիֆոռնիայում ու ավելի քիչ, քան Բուլղարիայում, մեզ ճանաչում ու հարգում են նաև այն պատճառով, որ ժամանակի ամենահարուստ ամերիկացիներից մեկը՝ Ալեք Մանուկյանն այդ «սև» քաղաքի համար շատ բան է արել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում երկու հարյուր միլիոն մարդ լքել են հայրենիքն ու արտասահմանում են ապրում (այսօր այդ թիվը զգալիորեն աճել է)։ Հասկանալու համար` շատ է դա, թե քիչ, պետք է իմանալ․միգրանտների թիվը գերազանցում է Բրազիլիայի բնակչության քանակը (190 միլիոն մարդ)։ Հսկայական ուժ, որն ընդունակ է ու փորձում է գրավել աշխարհի համակրանքը։

Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր մարդ, եթե, իհարկե, նա չեղածի հաշիվ չէ, իր երկրի դեմքն ու ձայնն է դառնում։ Երբ սկզբում համակրանք է առաջացնում, իսկ հետո՝ հարգանք ու հետաքրքրություն, շահում են բոլորը` և՛ այդ երկրում ապրող մարդիկ, և՛ երկիրը, որում ապրում են այլ մարդիկ։

Вид на город Сан-Франциско - Sputnik Արմենիա
Հայերն ԱՄՆ–ում. մարդիկ, որոնք մեզ պետք են

…Հրեաները Հոլոքոստ են տեսել, հայերը՝ Ցեղասպանություն։ Հրեաները չեն հոգնում աշխարհին իրենց ողբերգության մասին հիշեցնելուց ու առաջ են շարժվում։ Մենք էլ չենք թողնում, որ մերը մոռացվի։ Բայց մեր հիշողությունը հաճախ է կաշկանդում մարդկանց։ Ոչ միշտ ու ոչ բոլորին, բայց հաճախ։ Սակայն երբ ազգին ճանաչում են ոչ թե նրանով, թե ինչպես է վերածնվել, այլ նրանով, թե ինչպես է սպանվել, վատ է։ Զոհի բարդույթը ստորացնում է, խանգարում, ձեռքերը կապում, միևնույն ժամանակ ճակատագրի տիրակալի դիրքորոշումը վստահություն է ծնում ու օգնում է առաջ շարժվել։

Ճանաչված դառնալու համար բազում ճանապարհներ կան, բայց միայն մեկն է օգնում, որ ընդունեն ու սիրեն քեզ։ Դրա համար պետք է ինքդ ընդունես ու սիրես ուրիշներին, ինչն, իհարկե, հեշտ չէ, իսկ որոշ դեպքերում՝ անհնար։

… Հեշտորեն կարելի է տեսնել, որ մեր երեք հարևան երկրներից յուրաքանչյուրը հարևաններին այլ կերպ է ընկալում ու ցանկանում է ընդլայնել այն մարդկանց շրջանակը, որոնք արժանի են երկրի դեմք կոչմանը։

Ռուսաստանում Վրաստանի համար այդ մեկը Վախթանգ Կիկաբիձեն է։ Ադրբեջանի համար՝ Մուսլիմ Մագոմաևը։ Մեզ համար՝ Արմեն Ջիգարխանյանը, որից հետո Մոսկվայում գրեթե ոչ ոք չի մնացել։ Բայց ամեն ինչ կորած չէ։

Լրահոս
0