23:44 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շավարշ Կարապետյանը փրկում է Երևանյան լիճը գլորված տրոլեյբուսի խեղդվող ուղևորներին

Շավարշի հետքերով․ Հայաստանի հերոսները, որոնց չենք ճանաչում

ImYerevan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Անի Լիպարիտյան
32410

Լողորդ Շավարշ Կարապետյանի սխրանքից 41 տարի է անցել: Սեպտեմբերի 16-ին նա խորտակված տրոլեյբուսից 46 մարդ փրկեց։ Շավարշ Կարապետյանի հերոսության մասին Հայաստանում գիտի յուրաքանչյուր մարդ, իսկ այն, որ մեր հայտնի հայրենակիցը հետևորդներ ունի՝ հայտնի է ոչ բոլորին։

Կյանքն, ասես, պատրաստում էր Շավարշին ճակատագրական փորձությանը։ Երևանյան լճում տեղի ունեցած ճակատագրական դեպքից երկու տարի առաջ նա մարդկանց փրկեց Ծաղկաձորում։ 1974 թվականին Շավարշն այնտեղ մասնակցում էր տեղի սպորտային բազային հավաքների։ Ավտոբուսը լեռնային ճանապարհով տեղափոխում էր 30 մարդ՝ մարզիկների ու մարզիչների։ Ճանապարհին վարորդին թվաց, որ շարժիչն անսարք է։ Նա կանգնեցրեց մեքենան, բայց չէր ֆիքսել անիվները։ Ավտոբուսը գլորվում էր դեպի անդունդը։ Շավարշն արագ կողմնորոշվեց, վազեց դեպի վարորդի խցիկը, ձեռքով կոտրեց ապակե միջնապատն ու կտրուկ շուռ տվեց ղեկը։ Ավտոբուսը հարվածեց ճանապարհի կողքի ժայռին ու կանգ առավ։ ՈՒղևորներից ոչ ոք չտուժեց։

«Ջրասույզ» դառնալուց առաջ Շավարշը լողի սովորական խմբակ էր հաճախում ու 16 տարեկանում արդեն լուրջ ձեռքբերումներ ուներ, բայց այդ ժամանակ նա լուրջ տարաձայնություններ ուներ մարզչի հետ։ Դժվար իրավիճակում նրան օգնեց Լիպարիտ Ալմասակյանը, որը նրան առաջարկեց ստորջրյա լողում փորձել ուժերը։ Այդպես, 17-ամյա երիտասարդի համար չեմպիոնական ուղի սկսվեց։

Կյանքի սխրանքները

Մի քանի տարի անց, երբ մարզիկն արդեն բազմաթիվ հաղթանակներ ուներ ու ռեկորդներ էր սահմանել, նրան բախտ վիճակվեց սխրանք իրագործել։ Քառասունմեկ տարի առաջ այս օրը (16.09.1976) Շավարշը եղբոր՝ Կամոյի ու մարզիչ Ալմասակյանի հետ առավոտյան վազում էր երևանյան լճի մոտակայքում։

Կողքով անցնող մարդաշատ տրոլեյբուսը թռավ երթևեկելի մասից ու ընկավ ջրամբարը։ 23-ամյա Շավարշն, առանց երկմտելու, գնաց մարդկանց փրկելու, իսկ նրա եղբայրը փորձում էր առաջին բուժօգնություն ցուցաբերել մինչև բժիշկների գալը։ Բայց այդ հայտնի դեպքն էլ նրա կյանքի վերջին փորձությունը չէր։ Իննը տարի անց (15.02.1985) Շավարշն առաջիններից էր, որը հայտնվել էր Ծիծեռնակաբերդի բլրի վրայի մարզահամերգային համալիրի այրվող շենքում ու սկսել էր օգնել հրշեջներին։ Հայտնի մարզիկը այրվածքներ ու վնասվածքներ էր ստացել, որոնք նրա հաղթանակներով լի կարիերայի վերջը տվեցին։

Անհայտ հերոսներ

Շավարշ Կարապետյանի կյանքը ցույց է տվել, որ սխրանքներ գործելու համար պարտադիր չէ, որ պատերազմ լինի։ Նրա նմանները քիչ չեն։ Բայց քչերը գիտեն այն մասին,, թե ինչ են անում հասարակ մարդիկ։

2015 թվականի մարտին Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում Արմեն Խաչատրյանն օգնության է հասել համագյուղացիներին, որոնց վրա գայլ էր հարձակվել։ Դաշտում աշխատող Խաչատրյանին հաջողվել է վնասազերծել կենդանուն, որի պատճառով հինգ մարդ է տուժել։

Երիտասարդին պարգևատրեցին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։

Եվս մի հերոսական դեպք, որի հեղինակը նույն պարգևի է արժանացել, տեղի է ունեցել 2013 թվականին, երբ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Հունան Գարանյանը կարողացավ օգնություն ցուցաբերել շուռ եկած ավտոբուսի ուղևորներին։

Մեքենայում էին գտնվում Արմավիրի դպրոցներից մեկի ուսուցիչն ու տնօրենը, նաև աշակերտներ (18 մարդ)։ Հունանը նրանց կողքով էր անցում։

Գլխավոր թեմաներ