00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ով չի ուզում մատուցել, «գրին քարտի» համար է դիմում

© Sputnik / Арман ХалатянЗдания в центре Еревана.
Здания в центре Еревана. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի զբաղվածության ոլորտում անհամաչափությունն ակնհայտ է. սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում ու նման հաստատություններում աշխատող երիտասարդները շատանում են, իսկ հետազոտական կենտրոններում աշխատողները` քչանում։

Հարցրեք ցանկացած հյուրի, թե Երևանում ինչն է ամենաշատը դուր գալիս նրան, ու հաստատ կլսեք` սրճարանները, ռեստորանները, հայկական խոհանոցը։

Հաճելի ու հարմար է ապրել սպասարկման ոլորտում հաղթանակած երկրում։ Ավելի հաճելի է գիտակցել, որ հայկական սպասարկումը դեռ զարգանալու է ու կատարելագործվելու։

Այդուհանդերձ, ապագայի հանդեպ տագնապի զգացողությունը, չգիտես ինչու, աճում է։

Инфографика, туризм - Sputnik Արմենիա
Ո՞ւր պետք է այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը

Ինչո՞ւ։ Ոգեշնչող թիվ` Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից. «Եթե 2007 թվականին Հայաստան է այցելել 282 հազար զբոսաշրջիկ, ապա 2016-ին նրանց թիվը հասել է 1 միլիոն 260 հազարի»։

Որքան ավելի շատ են զբոսաշրջիկները, այնքան ավելի ձեռնտու է պետական բյուջեին։ Այո, կան երկրներ, որոնք զբոսաշրջության հաշվին են ապրում` Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Վիետնամը, Մալայզիան, Թաիլանդ…

Հիանալի երկրներ են, հիանալի մարդիկ, սպասարկման բարձրագույն մակարդակ, հիանալի հանգիստ, հիշվում է երկար ու հաճույքով։

Իսկ ինչո՞վ են պակաս Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Գերմանիան, Շվեյցարիան։ Հիանալի մարդիկ, գերազանց արձակուրդ, նույնքան լավ սպասարկում։ Հիշվում է երկար, բայց…

Սուրճը գեղեցիկ մատուցելուց ու համեղ ուտեստներ մատուցելուց բացի, այդ երկրները տպավորում են նաև գիտական ու տեխնիկական ձեռքբերումներով, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում։

День независимости Армении - Sputnik Արմենիա
Ինչն է կարոտում հայը` հայրենիքից հեռու ապրելով. թոփ 10

Այսինքն` եթե Իտալիա, ուրեմն ոչ միայն պիցցա, այլև «Ֆերարի» ու «Ֆիատ», եթե Շվեյցարիա, ապա ոչ միայն շոկոլադ ու պանիր, այլև աշխարհով մեկ հայտնի ժամացույց կամ մեծ հադրոնային բախիչ։ Եթե Ֆրանսիա, ապա ոչ միայն կրուասան ու «Մուլեն ռուժ», այլև «Միրաժ» ինքնաթիռներ ու «Քրիստիան Դիոր»։ Ժամանակին Հայաստանի մասին խոսելիս էլ նշվում էին ոչ միայն կոնյակը, ծիրանն ու դեղձը, այլև էլեկտրոնիկան, կոշիկը, ոսկերչական իրերը և շատ այլ բաներ։

Հայաստանի զբաղվածության ոլորտում անհամաչափությունն ակնհայտ է. սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում ու նման հաստատություններում աշխատող երիտասարդները շատանում են, իսկ հետազոտական կենտրոններում, լաբորատորիաներում աշխատողները` քչանում։

Հակիրճ և միայն վերջին տարիների մասին։ 2013 թվականին մեզ մոտ ուսանող դարձան 16304 դիմորդ, 2014-ին բուհ ընդունվեց 11228 մարդ, 2015-ին`10949, իսկ արդեն 20016-ին 10865։ Հարցն այն չէ, որ երիտասարդները չեն ցանկանում սովորել, խնդիրն այն է` ո՞ւր գնալ հետո։ Ուղիղ ճանապարհով` հյուրանոցների աշխատողներ, խանութի վաճառողներ, սրճարանների մատուցողներ։ Առանց հատուկ կրթության թոփ-մենեջեր աշխատել հնարավոր չէ, իսկ սովորելը ժամանակատար է ու թանկ։ Ով չի ցանկանում մատուցել, գրին քարտի համար է դիմում ու գնում է այնտեղ, ուր նրան ավելի ուրախ ապագա է սպասում։

Իսկ կար ժամանակ, ու պատմական առումով այդ ժամանակը շատ հեռու չէ, երբ մի տեղի համար դիմում էին տասը և ավելի դպրոցի շրջանավարտ։ Բուհերի շրջանավարտներին ամենուր էին սպասում` գործարաններում, արտադրամասերում, գիտահետազոտական հաստատություններում։

Больница - Sputnik Արմենիա
Հայաստանում ծառայությունների գներն աճել են. բարեխիղճ է առողջապահական ոլորտը

Այսօր հետարքրքությունը մեծ է մի քանի մասնագիտության նկատմամբ` ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, մշակութաբանություն, իրավագիտություն ու հասարակագիտություն։ Հարցն այն է, թե Հայաստանում ստացած գիտելիքներն ինչպես ու որտեղ են կիրառություն ստանում։

Անհարմար զգալով, որ հայտնի բան ենք կրկնում, այնուամենայնիվ հիշեցնում ենք` Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` անկախության տարիների ընթացքում երկիրը լքել է 1 միլիոն 250 հազար մարդ։ Ոչ ոք չի կասկածում, որ նրանց գերակշռող մասը ծրագրավորողներ են, սոցիոլոգներ, իրավաբաններ ու մաթեմատիկոսներ` լավագույն ստեղծագործական տարիքում։

Միգրացիան այստեղից տանում է ազգի ամենապտղաբեր ու ամենահեռանկարային շերտին։ Միգրացիայի ևս մի երկու ալիք, ու երկրում կմնան միայն թոշակառուներն ու սպասարկման ոլորտի աշխատակիցները։

Ինչպես է պետք ճիշտ սեղան գցել, ուտեստները մատուցել, բարեհամբույր ժպիտով պատվեր ընդունել ու հաշիվը ստանալ. Այս ամենը սովորելը կամ սովորեցնելը բարդ բան չէ։ Եթե անկեղծ` հնում էլ էին երևանյան լավ ռեստորաններում հյուրերին զարմացնում սպասարկման բարձր մակարդակով ու անհրաժեշտության դեպքում` մի քանի եվրոպական լեզուների իմացությամբ։ Ճիշտ է` լավ ռեստորանները մի քանիսն էին, իսկ օտար լեզուները հայրենադարձների վաստակն էր։

Այսօր պատկերը կտրականապես փոխվել է։ Սրճարանները, ռեստորաններն ու հյուրանոցները չափազանց շատ են, սպասարկումը` բավականաչափ լավ մակարդակում, բայց տեսարանը տխուր է, քանի որ համազգեստ հագած, սեղան դնող ու հավաքող հոծ բազմության մեջ բոլորը երիտասարդներ են։

Լրահոս
0