00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատի արքան կամ ինչու է Հայաստանն առաջ անցել բոլորից

© Sputnik / Asatur YesayantsЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքիր է, որ երբ 2011 թվականին Հայաստանի դպրոցական ծրագրում շախմատը պարտադիր առարկա դարձավ, հասարակությունը ողջունեց այդ գաղափարը։ Ու այդ քայլը պայմանավորված չէր միայն այն հանգամանքով, որ շախմատի միջոցով զարգանում է երեխաների ճկուն ու ստեղծարար միտքը։

Օրինակ` պետք է հաշվի առնել այն գործոնը, որ շախմատի հայ արքա Տիգրան Պետրոսյանը դեռ 1963 թվականին միջազգային ասպարեզում փայլուն հաղթանակ տարավ, ու մինչև հիմա էլ շախմատային բումը Հայաստանում չի անցել։

Պետք է հաշվի առնել նաև այսօրվա հիանալի շախմատիստների, շախմատի հիանալի հավաքականի առկայությունը, որոնք արդեն քանի տարի է` փայլում են համաշխարհային շախմատային երկնակամարում։ Իհարկե, ներկայիս օլիմպիական չեմպիոն Լևոև Արոնյանի գլխավորությամբ։

Левон Аронян - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյանի հետքերով. Արոնյանից նոր թագ ենք ակնկալում

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ շրջափակման մեջ գտնվող երկիրը տնտեսության ու արդյունաբերության բացակայության պայմաններում, երբ հայտնվել է գործազրկության ճիրաններում ու Արցախում ռազմական գործողությունների վերսկսման մշտական վտանգի տակ, հենց շախմատում է գտել եթե ոչ լիարժեք սրտի թեթևացումը, ապա ապագային հույսով ու հավատով նայելու խթանը։

Ու պետք է նշել նաև, որ հայերը գիտեն, գիտակցում են ու հասկանում, որ շախմատը երեխաների մոտ իսկապես զարգացնում է տրամաբանությունը, մտածելակերպն ու ինտելեկտը, առաջնորդի հատկություններն ու ստեղծագործող միտքը։

Ճիշտ է` 2011 թվականին, երբ դպրոցները դեռ միայն պատրաստվում էին, որ շախմատը ցածր դասարանների համար պարտադիր առարկա դառնա, հասարակության մեջ շատ էին նաև թերահավատները։ Բայց այդ տրամադրությունները շատ շուտ մարեցին։

Ե՛վ աշակերտները, և՛ նրանց ծնողները հաճույքով ընդունեցին նորամուծությունը։ Հասկացան, որ պետությունն ու համապատասխան կառույցները ոչ թե ձևի համար են դա անում, այլ գիտակցված են քարոզում ու շախմատի մշակույթ ձևավորում դպրոցում։ 

Ընդամենը մեկ տարի անց շախմատային «կրթությունն» արդյունք տվեց` պատանիների միջազգային մրցումերին հայ դպրոցակաների հաղթանակների տեսքով։

Ариана Каоли - Sputnik Արմենիա
Արոնյանի հարսնացու. «Ոչ ոք չգիտի` Լևոնի համար սա ինչ շրջան էր»

Անցած տարի Խանտի-Մանսիյսկում անցկացված աշխարհի առաջնության հաղթողներ Հայկ Մարտիրոսյանի (16 տարեկան) ու Մանուել Պետրոսյանի (18 տարեկան), Մամիկոն Ղարիբյանի (12 տարեկան), Ռուդոլֆ Փաշինյանի (մինչև 8 տարեկան տարիքային խմբում) անունները հայկական շախմատի ապագան կանխորոշեցին…

Ավելին` վեց տարի հետո էլ պարզվեց, որ հայ երիտասարդները հիանալի արդյունքներ են ցուցադրում ՏՏ-ոլորտում։ Այդպիսի արդյունքների մասին չէին կարող երազել տնտեսական առումով ավելի զարգացած պետությունները։

Արդեն 2015 թվականին հայ ծրագրավորողների (հայտնի Տրիադա ստուդիա) մշակած Shadowmatic համակարգչային խաղը «լավագույն գրաֆիկայի» համար մրցանակ ստացավ` DevGamm միջազգային գիտաժողովի անցկացրած մրցույթում։

Այսինքն մեծերը, ծնողներն ու ուսուցիչները, ՏՏ-ոլորտի հմուտ աշխատակիցներն ու Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահը, նույն ինքը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հասկանում ու գիտակցում են շախմատի ու այդ առարկայի դասավանդման կարևորությունը։

Հետաքրքիր ցուցանիշ։ Արման Հակոբյանը` համակարգչային անիմացիայի ոլորտում կանադական և համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներից մեկը, ամեն տարի կարճատև դասընթացներ է անցկացնում երևանյան ԹՈՒՄՈ-ի հետ։ Վերջին անգամ նա նշել է, որ աշակերտների տրամաբանությունը շատ զարգացած է, ու այն հատկանիշը առանձնապես արագ ու վառ է արտահայտվում ՏՏ —ոլորտում։ Կասկածող կա՞, որ դա դպրոցում ուսուցանվող շախմատի «մեղքով» է։

Արդյունքը կարելի է տեսնել անզեն աչքով։ Զուր չէ, որ Ռուսաստանի կրթության ու գիտության նախարար Օլգա Վասիլևան վերջերս առանձնահատուկ նշեց, որ թեև Ռուսաստանի 40 շրջանում դպրոցականները շախմատն անցնում են որպես հիմնական ծրագրի լրացուցիչ մաս, այդուհանդերձ Հայաստանում ամեն ինչ ավելի լուրջ է։ Համապատասխանաբար` արդյունքներն էլ տպավորիչ։ Իսկ ՏՏ-ոլորտի հաջողությունների մասին էլ չենք խոսում։

Վերջաբանի համար։ Վեց տարի առաջ Հայաստանի շախմատի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն ասել է. «Համոզված եմ, որ դպրոցական առարկաների ցանկում շախմատի ներառումը երկրի ապագան ապահովելու լավագույն միջոցն է»։ Նա այս հայտարարությունն արեց հենց այն ժամանակ, երբ շախմատը պետք է պարտադիր առարկա դառնար դպրոցներում։

Լրահոս
0