00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է սովորեցնելու մեր երեխաներին, կամ հայկական ընտանիքը դեմ է ԼՀԲՏ–ին

© Sputnik / Asatur YesayantsШкольница
Школьница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ուսուցչի օրը նշում են հոկտեմբերի 5–ին։ Ու սա միայն այնպիսի օրերից չէ, երբ գործընկերները` որևէ ոլորտի մասնագետները, շնորհավորում են միմյանց (կամ ցավակցում են, որ այդ գործն է ստանձնել), ուսուցչի օրն անխուսափելիորեն կապված է մեր երեխաների ու թոռների հետ, նշանակում է` երկրի ապագայի հետ։

Հիմա չենք թվարկի հայկական կրթական ոլորտի խնդիրներն ու խոցելի մասերը, այդ մասին բոլորն էլ գիտեն։ Համապատասխան նախարարությունը կարծես թե փորձում է գործն առաջ տանել, մենք էլ կուրախանանք, եթե ստացվի։ Ամեն ինչ, իհարկե, չի կարող ստացվել, որովհետև չափազանց երկար ու բարդ գործընթաց է պետք, բայց ճիշտ ուղի բռնելը լիովին իրական է։

Открытие школы имени Армена Ерицяна в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանի ամենասիրելի նախարարի անունով դպրոց է բացվել

Լավ կլիներ, իհարկե, դպրոցը լիներ այնպիսին, որ ցանկացած երեխա ու պատանի ձգտեր դպրոց, ոչ թե համացանց, ու դա ամենևին էլ ֆանտաստիկա չէ, եթե ճիշտ ուղի գտնվի, կարելի է դրան հասնել` անընդհատ կատարելագործելով ունեցածը։ Քանի որ քանդել ամեն ինչ կարելի է միանգամից, իսկ արագ տեմպերով նորը ստեղծել չի ստացվի, մենք այդ ճանապարհով արդեն անցել ենք։ 

Մի ամիս առաջ կրթության և գիտության նախարարությունում կայացավ հանրային խորհրդի հերթական նիստը։ Կրթության նախարար, խորհրդի նախագահ Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախարարության նախաձեռնությունը։ Ծրագիրը, որը պայմանականորեն «Ուսուցիչ» է կոչվում, նպատակ ունի բարձրացնելու ուսուցչի դերը հասարակությունում, փոխելու ուսուցչի հանդեպ վերաբերմունքը երկու հարթությունում` գնահատելով նրան որպես մասնագետ ու հասարակության ամենաակտիվ ու նվիրված մտավորական, որի սոցիալական կարգավիճակն ու կենսակերպը պետք է համապատասխանեն այն առաքելությանը, որին նա ծառայում է։ Առաջիկայում նախատեսվում է այդ նախաձեռնության լայն քննարկումներ կազմակերպել։ 

«Բոլոր բարեփոխումները թղթի վրա կմնան, եթե չկարողանանք արմատապես փոխել վերաբերմունքն այն մարդկանց հանդեպ, որոնք նվիրված են կրթական համակարգին», — ասաց նախարարն այդ նիստի ժամանակ։ Նրա հետ դժվար է չհամաձայնել։ Խնդիրը չափազանց դժվար է, բայց այդ խնդրի մեջ մեկ այլ բան էլ կա, որն ավելի դժվար է իրականացնել, բայց առանց դրա էլ չի ստացվի։

Тарон Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քաղաքապետարանը հետզհետե կնվազեցնի անմխիթար վիճակում գտնվող դպրոցների թիվը

Խոսքն այն մասին է, որ բոլոր բարեփոխումները թղթի վրա կման, եթե նույնիսկ գտնվի ու կիրառվի կատարյալին մոտ կրթական համակարգի բանաձևը, բայց չփոխվի աշակերտների ընտանիքներում տիրող մթնոլորտը, ընտանեկան դաստիարակության ոճը, որը վերջին քառորդ դարի ընթացքում կտրուկ փոփոխության է ենթարկվել։ Ժամանակակից միտումները, հայացքների ու առաջնահերթությունների փոփոխությունները քայքայիչ ազդեցություն են ունենում «հայկական ընտանիք» հասկացության, ժամանակի փորձություններ անցած ավանդույթների վրա։ 

Պարտադիր չէ, որ ժամանակակից աշխարհի թելադրած կանոններն արտացոլվեն հայկական ընտանիքներում, քանի որ հայերն ապրում են իրենց սեփական օրենքներով, որոնք վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ։ Այսպես` ԼՀԲՏ քարոզչությունն ու յուվենալ արդարադատությունը ծնողների մեղավորության անհեթեթ կանխավարկածով կարող են քայքայիչ ազդեցություն չունենալ շատ բնակչություն ունեցող բազմազգ երկրներում, բայց միատար էթնիկ կազմ ունեցող երկրի համար, որտեղ հազիվ 3 միլիոն մարդ է ապրում, ու որը պետք է հաղթի անհատների որակով, ոչ թե քանակով, այսպիսի խաղերը կարող են մահացու լինել։

Ու ամեն ինչ սկսվում է կենցաղային,երբեմն աննշան մանրուքներից։ Օրինակ, 40, 30 ու նույնիսկ 20 տարի առաջ Հայաստանն աշխարհից առանձնանում էր առաջին հերթին նրանով, որ, մասնավորապես, հասարակական տրանսպորտում ծերերը նստած էին երթևեկում, իսկ երիտասարդները` կանգնած։ Վերջին տարիների ընթացքում պատկերն աննկատ ճիշտ հակառակ տեսք ստացավ։ Քսան տարեկան տղաները, եթե որևէ մեկին տեղ են զիջում, ապա բարետես հասակակից աղջկան, իսկ տարեցներին, սովորության համաձայն, տեղ են զիջում 50 տարեկանները։

Հենց նույն բարետես հասակակիցը, եթե նրա դիմաց տարիքով մարդ կանգնած լինի, վայրկյանական քուն կմտնի, թեև հիմնականում նրանք բոլորը խորասուզված են իրենց սմարթֆոնների մեջ։ Այդ «քունը» նշանակում է, որ նա հոգու խորքում գիտակցում է, որ սխալ բան է անում, գոնե մի քիչ, բայց ամաչում է տարեց կնոջ կողմ նայել։ Նշանակում է` դեռ ամեն ինչ կորած չէ։ Կան, իհարկե, երիտասարդներ, որոնք միանգամից տեղը զիջում են տարեցներին կամ երեխաներով կանանց, բայց նրանց թիվը հետզհետե քչանում է։

Школа - Sputnik Արմենիա
Հայ երեխաների ֆենոմենը. ինչպե՞ս անել, որ երեխան սիրի դպրոցը

Ու այսպիսի երևույթների դեմ ոչ մի, նույնիսկ հանճարեղ ու սոցիալապես պաշտպանված ուսուցիչը պայքարել չի կարող. դա պետք է ընտանիքում դաստիարակվի` ծննդյան օրից սկսած։

Եվս մեկ անփոփոխ կետ` ընտանիքն էլ, դպրոցն էլ պետք է հեռու լինեն գաղափարախոսությունից։ Ավելի ճիշտ, գաղափարախոսությունը պետք է լինի մեկը` ժողովրդի ու երկրի գերակայությունը։ Ստացվում է այնպես, որ ծնողները քննարկում են իրենց քաղաքական համակրություններն ու հակակրությունները, ընդ որում` միշտ չէ, որ այդպիսի քննարկումներն ադեկվատ են ու ցենզուրային, չձևավորված հոգին էլ լսում ու առանց մտածելու ընկալում է դրանք։ Իսկ դպրոցի շենքում ընտրություններ են անցկացվում, դպրոցի տնօրենը զբաղվում է ընտրողների ձայներ հավաքելով, և նա ուսումնական գործընթացի ժամանակ չունի…

Ահա այսպիսի ըմբոստ մտքեր. իսկ ի՞նչ կլինի, եթե, օրինակ, դպրոցներում արգելեն ցանկացած կարգի գործող քաղաքական գործիչների դիմանկարները։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ընտրատեղամասերը դպրոցներում չգործեն։ Այո, տարածքի ընտրության հետ կապված հսկայական խնդիր կառաջանա, բայց հնարավոր է ինչ-որ լուծում գտնել…

Լրահոս
0