00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմիտասի նամակն աշակերտներին. «Այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր չէ»

© lyunseКомитас
Комитас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսուցչի մասնագիտական տոնի առիթով Sputnik Արմենիան ներկայացնում է հատվածներ Կոմիտաս Վարդապետի` շուրջ 1 դար առաջ իր աշակերտներին ուղղված նամակներից։

Հայ ուսուցչի մասնագիտական տոնին նրա համամարդկային առաքելության մասին ասված խոսքերից զատ ընդունված է մտահոգություն հայտնել նաև ուսուցչի գնահատված և առաջին հերթին` սոցիալապես ապահովված լինելու անհրաժեշտության մասին։

Անվիճելի է, որ դատարկ գրպանով ու կենցաղային բազում խնդիրների բեռով դասարան մտնելն ու դասավանդելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Ու, թերևս, հենց սա է պատճառը, որ ուսուցիչը մասնագիտություն լինելուց բացի, առաջին հերթին կոչում է, առաքելություն, որի իրականացման համար գրպանի պարունակությունը պետք է որ կապ չունենա։

Спиридон Меликян, Комитас и Арменак Шахмурадян - Sputnik Արմենիա
Կոմիտասի առեղծվածը. ինչի՞ մասին էր լռում հանճարը

Նույնիսկ հայ մեծերի շարքում «ուսուցիչ» կոչումը քչերին է շնորհվել։ Բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը`ավելի մեծ ուսուցիչ, քան Կոմիտասն էր, դժվար է պատկերացնել։

Ձեռնպահ մնալով մեկ դար առաջ Հայաստանում տիրող իրավիճակի և մերօրյա իրականության համեմատություններից`մեր ընթերցողներին ենք ուզում ներկայացնել Վարդապետի` թանգարանում պահվող երկու նամակները` ուղղված իր աշակերտներին։

1914թ–ին, Մեծ Եղեռնից շուրջ մեկ տարի առաջ, Կոմիտասը Փարիզում էր. գումար ու բարեհաճություն էր փնտրում իր ստեղծած 300 հոգանոց «Գուսան» երգչախումբը պահպանելու և իր սաներին եվրոպական կրթություն ապահովելու համար։

«Եթե եկեղեցին յուրաքանչյուրիդ տրամադրե 30-ական ֆրանկ, մի բանի կարող է ծառայել։ Բայց այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր չէ, բավական շատ են տառապող ուսանողները»,– նամակներից մեկում, ներկայացնելով փարիզյան բանակցությունների արդյունքները, աշակերտների հետ անկեղծանում է Կոմիտասն ու եզրափակում. «Ցտեսություն, սիրալիր ու կարոտով բարևներս ու համբույրներս բոլորիդ. Ձեր Կոմիտաս»։

Մեկ այլ նամակում Վարդապետն իր աշակերտներին պատմում է, թե ինչպես է հայ  երաժշտության մասին մասնավոր դասախոսություններով գումար վաստակում` երգչախումբը պահելու համար։

«Եթե մի բան լինի, անմիջապես կգրեմ, առայժմ մասնավոր տեղերից հրավեր եմ ստացել` դասախոսելու մեր երաժշտության մասին, Մանչեսթերի հայերի և Մարսելի ֆրանսիացիների համար։ Պաշտոնական հրավերին եմ սպասում, որ կարողանամ մեկնել Անգլիա»,– հայտնում է Կոմիտասը։

© Sputnik / Asatur YesayantsԿոմիտասի նամակներն իր աշակերտներին
Письмо Комитаса своим ученикам - Sputnik Արմենիա
Կոմիտասի նամակներն իր աշակերտներին

Պատմությունը ցույց տվեց` հայ իրականության մեջ մինչ օրս ամենամեծ երգչախումբը պահպանելու Կոմիտասի ջանքերն անիմաստ էին, անիմաստ չէին, սակայն, աշակերտներին անմնացորդ նվիրված սերն ու գիտելիքները։ Բարսեղ Կանաչյան, Վարդան Բունիաթյան, Արամ Աստվածատրյան, Հայկ Սեմերջյան. իրենց ուսուցչի կիսատ թողած գործը շարունակած հայ երգարվեստի այս բոլոր անունները ժամանակին պարզապես լավ  Վարդապետից կրթություն ստացած աշակերտներ էին։

Հայ երգարվեստում նման մեծաթիվ երգչախումբ այլևս չի եղել` ո՛չ խորհրդային, ո՛չ անկախ Հայաստանում, և ո՛չ էլ սփյուռքում։

Լրահոս
0