00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց McDonald's–ի, բայց ատամներով. ինչու են արտասահմանցիներն ընտրում Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Կառավարությունը գերակա ուղղություն է հայտարարել զբոսաշրջության ոլորտի զարգացումը, և այդ առումով քիչ բան չի արվում: Իհարկե, դեռ շատ անելիք կա, հատկապես մանր թվացող խնդիրներում, որոնցով, կարծես թե, կարելի է միշտ զբաղվել։ Սակայն հարցն այն է, որ երկրորդական խնդիրներ նման դեպքերում չեն լինում։

Կան բնագավառներ, որ պատրաստ են հիմնական շեշտը կրելուն։ Այս հարցը, պարզապես, պետք է մշտական ուշադրության կենտրոնում պահել, այլ ոչ թե` ժամանակ առ ժամանակ, նիստից նիստ. մի փոքր էլ աջակցություն է հարկավոր։ Օրինակ` բժշկական զբոսաշրջությունը զարգացնելու համար։

Չէ որ զբոսաշրջիկները տարբեր են լինում։ Այսինքն` նրանց այցի նպատակները կարող են շատ տարբեր լինել։ Իհարկե, առաջին հերթին նոր երկրներ ու քաղաքներ տեսնելու ցանկությունն է, սակայն սրա հետ մեկտեղ կարելի է հետաքրքրվել, թե կոնկրետ ինչն է ամենից շատ գրավում առանձին վերցրած մարդկանց։ Սպորտով զբաղվել, օրինակ, կամ էկոլոգիապես մաքուր վայրեր այցելել, ուսումնասիրել տեղի ժողովուրդների կենցաղն ու ավանդույթները։ Գուցե նաև բուժվել, առավել ևս, որ առաջարկվող ծառայություններն ու նրան արժեքը գին-որակ լավ հարաբերակցություն ունեն։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Զբոսաշրջության ո՞ր տեսակն ամենատարածվածը կդառնա. նախարարի պատասխանը

Իսրայելն, օրինակ, բժշկական զբոսաշրջությունն արդեն վաղուց է զարգացնում և նպատակաուղղված, այդ պատճառով տրամաբանական է, որ այդ մասով երկիրը առաջատար դիրք է զբաղեցրել։ Հայաստանում վերջին տարիներին նույնպես որոշակի առաջընթաց է նկատվում, սակայն, ընդհանուր առմամբ, դեռ բավարար ակտիվություն չկա, և մենք այդ առումով դեռ չգնահատված երկիր ենք։

Բայց չէ որ նույնիսկ արտասահմանյան տուրօպերատորները մի քանի տարի առաջ հիացած էին այն պայմաններից, որոնք կարող է առաջարկել երկիրը` առանձնակի նշելով ազգային ավանդույթների դերը, նորմալ էկոլոգիան, հատկապես` բարձր լեռնային շրջաններում և առողջ սնունդը։

«Չէ որ հիանալի է, որ ձեզ մոտ McDonald's չկա», – նույնիսկ ասաց խոշոր արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունների մեկի ղեկավարը։

«Զբոսաշրջության մասին» Հայաստանի օրենքում ասվում է, որ «բացառիկ բնական ռեսուրսներն ու մշակութային ժառանգությունը, որն ունի մեր երկիրը, չեն կարող դիտարկվել որպես միակ և բավարար պայման երկրում զբոսաշրջության հաջող զարգացման համար, քանի որ զբոսաշրջային առաջարկի միայն մեկ տարր են ներկայացնում»։ Շատ ճիշտ խոսքեր են։

Իսկ Հայաստանի ներգնա և ներքին զբոսաշրջության ամենամեծ խնդիրը, մասնավորապես, բժշկական, այն է, որ երկրում դեռ շատ քիչ թվով մատչելի երկու և երեք աստղանի հյուրանոցներ կան։ Ավելին` այն հյուրանոցները, որոնք փաստորեն երկու-երեք աստղի հյուրանոցների մակարդակի ծառայություններ են առաջարկում, նույնպես չարդարացված թանկ են։

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՍՈՒԼԻՍ SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ - Sputnik Արմենիա
Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Իսկ զբոսաշրջության մի շարք մասնագետների համար խոստումնալից է թվում հենց բժշկական ուղղվածությունը, ընդ որում` պետք է այնպիսի գներ առաջարկել, որոնք հասանելի լինեն միջին դասին։ Իսկ եթե գների աստիճանաբար իջեցման քաղաքականություն որդեգրել, մասնավորապես, հյուրանոցների համար, ապա բուժվել և միաժամանակ գեղեցիկ երկիրը տեսնել ցանկացողների քանակը կարող է էապես աճել։

Իսկ այսօր ամենից շատ «բժշկական» զբոսաշրջիկներ նկատվում են ատամնաբուժության ոլորտում։ Բազմաթիվ մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանից մեկնածներն, այնպես էլ արտասահմանում ծնվածները, հատուկ գալիս են այստեղ` օգտվելու ատամնաբուժական ծառայություններից, ինչպես նաև թերապևտների, վիրաբույժների, իմպլանտոլոգների և օրթոդոնտների։ Հայրենական ատամնաբույժների աշխատանքի որակի առումով մենք հպարտանալու տեղ ունենք, այն ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն կլինիկաների աշխատանքին։ Նաև ժամանակակից սարքավորումներ կան, իսկ ծառայություններն էլ մի քանի անգամ մատչելի են։ Եթե համեմատենք, օրինակ, Մոսկվայի հետ, Հայաստանում նույն բուժումը կարելի է ստանալ 3-4 անգամ ավելի մատչելի։ Լուրջ տարբերություն է։

Ինչն է հետաքրքիր`  ոչ միայն տուրօպերատորներն են այժմ զբաղվում Հայաստան ուղևորությունների կազմակերպմամբ, այլև որոշ երևանյան կլինիկաներ իրենք են նման ծառայություններ մատուցում։ Ամեն ինչ արվում է բարձր մակարդակով. նախատեսվում է այցելություն մայրաքաղաքի և մարզերի տեսարժան վայրեր` գիդ–ուղեկցորդի հետ, հյուրանոցներում սենյակների ամրագրում, տեղափոխում օդանավակայանից և հակառակ ուղղությամբ։ Հասկանալի է, որ կլինիկան, որը լուծել է նույնիսկ իր հաճախորդներին թարգմանիչ տրամադրելու խնդիրը, անպայման ձգտելու է իր հաճախորդին ներկայացնել ատամների բուժման ողջ սպեկտորը, ընդհուպ մինչև ատամների էսթետիկ ու գեղարվեստական վերականգնում, բայց չէ՞ որ դա յուրօրինակ պլաստիկ վիրահատություն է։

Гарни, Армения - Sputnik Արմենիա
3 միլիոն զբոսաշրջիկ. Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջիկա տարիների նշաձողն է

Հայաստանում զարգացած է նաև սրտաբանությունը։ Վերջին տարիներին միայն Երևանում ութ կարդիովիրահատական կենտրոն է բացվել, մեկական նաև` Գյումրիում և Գորիսում։ Իսկ ինչ վերաբերում է սրտի վիրահատությունների տեսակին և որակին, ապա նույնքան տեղին կլինի Իսրայելի հետ համեմատությունը։ Ի դեպ, հրեաներից կարելի է և պետք է սովորել` բժշկական զբոսաշրջության ոլորտն այդ երկրում զարգանում է հատուկ ծրագրերի համաձայն և պետական աջակցություն ունի։

Ինչպես ատամնաբուժական կլինիկաները, որոնք իրենց վրա են վերցնում տեղավորման, ուղևորության և արտասահմանյան հիվանդների բուժման հարցերը, նույնկերպ վարվում են նաև մի շարք հայկական պլաստիկ վիրաբուժության կենտրոններ։ Դրանցից լավագույնները չեն սահմանափակվում միայն արտաքին տեսքի շտկմամբ` առաջարկելով միկրովիրաբուժական վիրահատություններ և նույնիսկ վիրաբուժություն։

Ընդհանուր առողջարարական կամ սպա–ծառայություններ` կոնկրետ հիվանդությունների թեմատիկ բուժումով, կարելի է ստանալ Ջերմուկում, Արզնիում և այլ վայրերում։ Առողջարանների կողմից առաջարկվող ջերմահանքային ջրերը, որոնցով հարուստ է Հայաստանը, հրաշքներ են գործում։ Այդ առողջարանները ժամանակին հայտնի էին ողջ Խորհրդային Միությունում և այսօր չեն կորցրել իրենց

Մի խոսքով` Հայաստանում զբոսաշրջության բժշկական ուղղությունը զարգացնելու հնարավորություն կա, իսկ հեռանկարները բավականին ուրախալի ու համոզիչ են թվում։ Բնականաբար, խնդրին պատշաճ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու պարագայում։

Լրահոս
0