00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են գրասենյակներում նախագահների դիմանկարներ կախում

© Sputnik / Aram Nersesyan Левон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն այս անգամ մտորում է մի հետաքրքիր փաստի մասին` տարբեր մակարդակի պաշտոնյաների գրասենյակներում ինչո՞ւ են փակցնում նախագահների դիմանկարները։

Գեղեցկության համար, եթե նախագահն Ալեն Դելոնն է կամ արտաքին տվյալներով մոտ է նրան։ Երկրի առաջին դեմքի նկատմամբ իրենց հավատարմությունը ցուցադրելու համար։ Դիմանկարը կարող է կախված լինել նաև մեկ այլ պատճառով. եթե կախված է բոլորի մոտ, ուրեմն այդպես է պետք։ Չի կարելի բացառել նաև անձնական համակրանքի պահը։ Տարբերակներ շատ կան…

Ահա ևս մեկ պատճառ, որը քիչ է հայտնի հանրությանը, բայց հիմնավորված է գիտությամբ։ Հիմնավորման հեղինակը հոգեբանության դոկտոր Վադիմ Պետրովսկին է: Հայտնի հոգեբանն արտասովոր մի փորձ է կատարել: Ուսուցիչն աշակերտին առաջադրանք է տվել և ասել. «Գրքի վերջում պատասխաններ կան, բայց դուք դրանց մի նայեք, ինքնուրույն լուծեք»: Հետո ուսուցիչը դուրս է եկել լսարանից, բայց գրեթե ոչ ոք գրքի վերջում զետեղված պատասխաններին չի նայել։ Իսկ ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում:

Вид на санаторий Армения - Sputnik Արմենիա
«Արմենիան» պարսպից այն կողմ և անցյալի մեխը

Դասարանում տեղադրված տեսախցիկները հստակ ցույց են տվել, թե ուր են նայել երեխաներ: Նրանք նայել են այն պատին, որտեղ կախված է եղել ուսուցչի դիմանկարը, սովորական մի նկար, ինչպիսին սովորաբար նկարում էին Լենինին. բիբն ուղիղ աչքի կենտրոնում, կարծես Իլյիչը միայն ձեզ է նայում: Սա ներկայության և վերահսկողության պատրանք է ստեղծում: Իրականում ուսուցիչը ներկա չէր, բայց այնպիսի զգացողություն էր, ինչպես նկարագրվում է երգում. «Լենին, դու կյանք ես հարատև, դու պատմություն ես մարդկային…»:

Փորձառու ԽՄԿԿ-ն նույն տրամաբանությամբ պահանջում էր ամենուր կախել քաղբյուրոյի անդամների դիմանկարները, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաների գրասենյակներում առաջին դեմքերի պատկերներն աչքի առաջ լինեն, նույնիսկ հուշել պետք չէր. պաշտոնյաները գենետիկորեն հասկացող էին: Այլ հարց է, որ երբ ղեկավարները հեռանում էին կյանքից կամ լքում պաշտոնը, լուսանկարներն անմիջապես հանում էին պատերից:

Հարց. արդյո՞ք առաջնորդների լուսանկարչական (կամ ձեռքով նկարված) պատկերները հետ էին պահում անօրինական գործողություններից կամ անվայել արարքներից։ Եթե հաշվի առնենք Ստալինից Խրուշչովն ընկած ժամանակահատվածը, հազիվ թե։ Բրեժնևից հետո և հետագայում չինովնիկներին ստելու, թալանելու գայթակղությունից հետ չէր պահում ոչինչ և ոչ մի տեղ:

Այն հանգամանքը, որ, օրինակ, Հայաստանի նախագահների դիմանկարները կախված են ոմանց գրասենյակում և նայում են նրանց ծոծրակին, ոչինչ չի նշանակում։ Չէ՞ որ ղեկավարներից շատերը լուսանկարները տեղադրում են սեղաններին, որտեղից երկրի ղեկավարն ուղիղ նրանց դեմքին է նայում։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։

Նշանակում է, որ դպրոցականների տարբերակը մեծահասակների պարագայում չի գործում կամ շատ վատ է գործում։

Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Ինչպես Ռիժկովը բարկացավ Գորբաչովի վրա` Սպիտակի երկրաշարժի օրերին

Այդ դեպքում, ի՞նչ։ Առավել համոզիչ է մինչև գետին կռանալով ոտքերը համբուրելու տարբերակը։ Այսպես էին Հին Պարսկաստանում ողջունում արքային։ Ողջույնի այս ակտը կամավոր իրականացնելով` մարդն այդպիսով բարձրացնում էր իր դիրքն ու արժանապատվությունը` մոտենալով արքային։

Ընդհանրապես, ոտքերը համբուրելն ու մարդկային արժանապատվության բարձրացումն այդքան էլ համատեղելի չեն, բայց դա տեղի էր ունենում Հին Պարսկաստանում։ Ու ինչքան էլ Հին Հայաստանը մոտ էր Հին Պարսկաստանին, խոնարհվելն ընդունված էր, բայց ոտքեր համբուրելը` ոչ։ Սակայն վերադասին որևէ բան ընծայելուց և շողոքորթելուց այդ հանգամանքը հետ չէր պահում։

… Հետաքրքիր փաստ։ Մանկական գաղութի ղեկավար գնդապետ Սերգեյ Մարտիրոսյանի կաբինետում կախված էր ԿԿ քաղբյուրոյի բոլոր անդամների լուսանկարներից պատրաստված պաստառը։ Ուղղիչ հիմնարկը տարեցտարի լավագույնն էր ճանաչվում երկրում. այդ հաստատության մասին գրում էին թերթերը, ֆիլմեր նկարահանում, բայց ես այդ հաջողությունները պատից կախված խմբային լուսանկարի հետ չեմ կապում։

— Շուտով նրանք կգնան, — «պերեստրոյկայի» արշալույսին ասաց գնդապետը։

— Իսկ ի՞նչն է խանգարում, որ լուսանկարներն այսօր հանեք։

— Ոչինչ չի խանգարում։ Հետաքրքիր է հետևել, թե ինչ հերթականությամբ են ընկերները պակասելու։ Եվ համեմատել սեփական կանխատեսման հետ։

Պատից կախված երկու լուսանկարի վրա արդեն իսկ յուղոտ խաչ է քաշված, իսկ որոշ ժամանակ անց պաստառին միայն Գորբաչովը մնաց։

— Իսկ ի՞նչ է լինելու նրա հետ։

— Նույնը, բայց ավելի ուշ, — պատասխանեց գնդապետը։

— Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որին ամոթ չէ շրջանակի մեջ դնելն ու պատից կախելը։

— Չգիտեմ։ Բայց նա ոչ միայն խելացի պետք է լինի, այլև իմաստուն։ Ինչպես այս առակում։

… Մի անգամ հայրը որդուն մի պարկ մեխ է տվել և ասել. «Ամեն անգամ, երբ չկարողանաս զսպել ցասումդ և կվիճես ինչ-որ մեկի հետ, մի մեխ խփիր այգու ցանկապատին»: Առաջին օրը ցանկապատի վրա տասնյակ մեխեր են եղել: Մի շաբաթ անց երիտասարդը սովորել է զսպել իրեն և օրեցօր ցանկապատի վրա մեխերի թիվը նվազել է: Տղան հասկացել է, որ իր դյուրաբորբոքությունը կառավարելն ավելի հեշտ է, քան մեխեր խփելը: Օրերից մի օր նա այլևս չի կորցրել ինքնատիրապետումը: Որդին պատմել է այդ մասին հորը, և նա ասել է, որ այդ օրվանից ամեն անգամ, երբ որդին զսպում է իրեն, պետք է մի մեխ հանի ցանկապատից: Որոշ ժամանակ անց տղան հայտնել է հորը, որ ցանկապատի վրա ոչ մի մեխ չի մնացել: Այդ ժամանակ հայրը բռնել է որդու ձեռքը և տարել ցանկապատի մոտ. «Դու ամեն ինչ լավ ես արել, բայց տեսնու՞մ ես՝ ինչքան անցք է մնացել»:

Երբ մարդուն ինչ-որ վատ բան ես ասում, նրա հոգում միշտ այդ անցքերի պես մի սպի է մնում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և գեներալ դառնալով` Սերգեյ Մարտիրոսյանն այլևս ոչ մեկի դիմանկարներն իր գրասենյակում չէր կախում։

Լրահոս
0