00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայերը հաստատվեցին Ռուսաստանում, կամ ինչ արեց Եկատերինան հայերի համար

© Sputnik / Макс Ветров / Անցնել մեդիապահոցОткрытие памятника Екатерине II в Симферополе
Открытие памятника Екатерине II в Симферополе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը գրում է այն մասին, թե ինչպես հայերը հայտնվեցին ժամանակակից Ռուսաստանի տարածքում, և ինչ դեր ունեցավ Եկատերինա II–ը հայ համայնքի ձևավորման գործում։

Ոմանք ասում են, իսկ պատմաբանները պնդում, որ հայերը Ռուսաստանի մերձսևծովյան հարավային մասում են հայտնվել մեր թվարկությունից առաջ առաջին դարում: Կարծես այնտեղ էին գտնվում հայկական զորքերը Տիգրան II-ի և Հյուսիսային մերձսևծովյան ափի` այն ժամանակվա տեր Միհրդատի պայմանագրով: Հավանաբար, այս ամենն արդեն ոչ ոք չի կարողանա ստույգ պարզել:

Տիգրանը` Տիգրան, բայց այն ժամանակ այնտեղ հայերով բնակեցված ոչ մի նշանակալի բնակավայր չի եղել: Դե, գուցե մի քանիսն առանձնացել են: Այնուամենայնիվ լեգենդներ են պտտվում, օրինակ, այն մասին, թե ինչպես է Արտաշես արքան առևանգել ալանների արքայադստեր Սաթենիկին և կնության առել նրան: Իսկ վաղ միջնադարում, երբ Հայաստանը դեռ հզոր պետություն էին անվանում, քրիստոնյա միսիոներները հայտնվել են Հյուսիսային Կովկասում, որտեղ բնակություն են հաստատել իրենց նպատակներն իրականացնելու համար:

Традиционная армянская свадьба в музее-заповеднике «Звартноц» привлекла и туристов - Sputnik Արմենիա
Հայերը ջրից չոր դուրս գալու վարպետ են. մերոնց առանձնահատկություններն`ըստ PR մասնագետի

Հայերի զանգվածային վերաբնակեցումը կապվում է մայրաքաղաք Անիի անկման և թալանի հետ (XI-XIII դարեր): Թուրքական արշավանքներն առաջին անգամ հեռավոր երկրներում փրկություն գտնելու պատճառ դարձան` ապագայում խոստանալով նորանոր հալածանքներ:

Այնուհանդերձ, առաջին հարյուրամյակում Ռուսաստանում հայերի նկատմամբ վերաբերմունքը եթե ոչ թշնամական է եղել, ապա նաև ոչ բարյացակամ: Այն ժամանակ օտարերկրացիների դիրքը ցանկացած երկրում որոշվում էր որոշակի հավատքի և կրոնական առանձնահատկությունների պատկանելությամբ: Հայ քրիստոնյաները մոնոֆիզիտներ են, որոնք համարում են, որ Քրիստոսը բացի աստվածային լինելուց, նաև մարդ է: Այդ պատճառով նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը Բյուզանդիայից անցավ դեպի Ռուսաստան, որի ուղղափառ լինելը վկայում էր միայն աստվածայինի մասին: Բացի այդ, հայերի միաբնակությունը միտրոպոլիտ Կիպրիանոսն անվանում էր հերետիկոսություն, ընդ որում` «բոլոր հերետիկոսություններից առավել նողկալի»:

Կրոնական վեճերը, բարեբախտաբար, շարունակում էին մնալ տեսական աստվածաբանության շրջանակում, իրավիճակը սկսեց փոխվել, ինչպես և Ռուսաստանում շատ բաներ փոխվեցին, երբ սկիզբ առավ Պետրոսի դարաշրջանը: Կայսրը դաշնակիցներ էր փնտրում հարավում, և հայերը դարձան դաշնակից` Պարսկաստանում և Թուրքիայում բնակվելով: Բնականաբար, դաշնակից կապերի կառուցման համար հիմնական ազդեցությունը թողեց հայկական եկեղեցին, որն ընդունեց բարեկամության նշանները: Եկատերինա II-ը շարունակեց այս քաղաքականությունը, որի վկայությունն է 1768 թ. հրովարտակը, որում գրված էր «ազնիվ հայ ժողովրդի նկատմամբ դրսևորել մեր կայսերական ողորմածությունն ու բարեհաճությունը»:

Այսպես սկիզբ առավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը` Մոսկվայից և հարավային շրջաններից հետո երրորդ խոշոր հայ համայնքը` ժամանակագրական կարգով և մարդկանց քանակով: Այնուհետև 1915 թվականի կոտորածից հետո և վերջերս (երկու դարերի սահմանագծին, երբ մարդիկ փախչում էին Ադրբեջանից) ևս երկու խոշոր վերաբնակեցման ալիք եղան:

Артак Сергоян - Sputnik Արմենիա
Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ

Այսօր խոշոր հայ համայնքներ են գործում Պովոլժիեում, Հեռավոր Արևելքում, Ուրալի քաղաքներում: Ոչ շատ մեծ, բայց տնտեսապես ուժեղ և ազդեցիկ համայնքներ կան Յակուտիայում և Մագադանի մարզում:

Սակայն ամեն դեպքում, ամեն ինչ սկսվեց Դոնից:

1779 թվականից շատ հայեր Ղրիմից տեղափոխվեցին Դոն, նրանց հրավիրել էր նույն Եկատերինան: Սակայն արդեն մինչ այդ Սև ծովի ափին, ներկայիս Բաթումի տարածքից Աբխազիայով Սոչիի շրջաններ և ավելի հեռու` դեպի հյուսիս, ապրում էին համշենահայերը, որոնք սերում են պատմական Հայաստանի հարավարևելյան շրջաններից, ինչպես նաև հետագայում նրանք, ովքեր փախան ավերված հայկական Անիից: Նրանց փոքր թիվն ու մեկուսացումը նպաստեցին ավանդույթների և ժամանակակից հայերի համար անհասկանալի բարբառի պահպանմանը: Համշենցիների և Անիում ապրողների հետնորդները այսօր էլ ապրում են Ալախաձեում, Վարդանեում, Լոոյում և այլ գյուղերում:

Մեկ այլ բավականին հետաքրքիր հայերի խումբ է առաջացել Ադիգեայում` սրանք հենց Ղրիմի հայերն են: Նրանց լեզուն սկսեց հնչել ադիգեականի նման, անունները նույնպես փոխվեցին և տեղացիների անուններ ստացան, սակայն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հավատարմությունը թույլ տվեց նրանց պահպանել մի շարք ավանդույթներն ու վերջնականապես չձուլվել տեղի բնակչությանը: Արդյունքում եզակի էթնիկ համայնք ստեղծվեց, որը կարող էր հայերին բարեկամ ազգ համարվել և միաժամանակ այլ ժողովուրդ. այդ մարդիկ կոչվում էին չերքեզ հայեր: Հետագայում նրանցից շատերը տեղափոխվեցին Կուբան, սակայն այնտեղ արդեն քրիստոնյա միջավայրում ձուլվեցին անվերադարձ:

Մոտ 250 տարի հայերն ապրում են Դոնում: Եկատերինայի հրովարտակով Ղրիմի հայերի համար հիմնադրվեց Նոր Նախիջևան քաղաքը: Բացի այդ, նրա հրամանով ևս հինգ գյուղ և ավան հիմնադրվեցին: Շատ շուտով Նախիջևանը դարձավ խիստ հետաքրքիր վայր, որտեղ զարգանում էին արդյունաբերությունն ու արհեստները, մշակույթ և տաճարներ էին կառուցվում:

Ռուսական նոր տարածքային ձեռքբերումներից հետո այնպես ստացվեց, որ կայսրությունում առնվազն երեք բնակավայր առաջացան Նախիջևան անունով, և, հետևաբար, խառնաշփոթից խուսափելու համար հյուսիսային մասում գտնվող այդ բնակավայրերից մեկը ստացավ «Դոնի» նախածանցը: Կողք կողքի գտնվող Ռոստովի ազդեցությունը բոլոր առումներով շատ մեծ էր և առաջին հերթին շահավետ էր տնտեսական առումով:

Производство фольги на заводе Русал Саянал - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անեն Ռուսաստանում աշխատող հայերը, որպեսզի խուսափեն խնդիրներից. փորձագետի խորհուրդը

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին նպաստելով` Իվան Լազարևն անուշադրության չմատնեց նաև Ռոստովի հայերին, օգնեց, ինչով կարողացավ, և տեղեկություններ կան, որ նա համոզեց արքեպիսկոպոս Իոսիֆ Արգուտինսկուն Ռոստով ժամանել` որպես տեղական համայնքի հոգևոր հովիվ: Երբ իշխանը Նախիջևան ժամանեց, այդ ժամանակ արդեն մագիստրատ էր հիմնվել, որը զբաղվում էր գաղութի` հիմնականում վարչական և դատական գործերով: Մի փոքր ավելի ուշ Ալեքսանդր I-ը կկարգադրի զարգացնել Էջմիածնի պատրիարքի հետ կապերը ` «եկեղեցու ղեկավարության հետ բարեկամական շփումներ» հաստատելով:

Մեկ դար անցավ, և Նախիջևանը կուլ գնաց ընդարձակվող Ռոստովին, դարձավ քաղաքի թաղամասերից մեկը: Ռոստովի այսօրվա հայ համայնքը նախկինի պես մեծ համբավ է վայելում, պահպանում է նախորդների ավանդույթները: Դոնում ծնված հայտնի մարդկանց անունները թվարկելը շատ տեղ կզբաղեցնի, բայց Գևորգ VI կաթողիկոսին, ճարտարապետ Մարկ Գրիգորյանին, գրողներ Ռաֆայել Պատկանյանին և Միքայել Նալբանդյանին և վերջապես Մարտիրոս Սարյանին չհիշատակել չի լինի:

Կրասնոդարում, Տագանրոգում և Արմավիրում, Հյուսիսային Կովկասի քաղաքներում նույնպես մեծ հայկական համայնքներ կան, որոնք տրամաբանական կլինի դիտարկել որպես մի ամբողջություն` Ռուսաստանի հարավային մասի հայկական սփյուռք:

Լրահոս
0