00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից հեռացած ու Հայաստանը չմոռացած մարզչի վերջին հանգրվանը Գյումրին է լինելու

© Вконтакте/Борцы Армении | Armenian WrestlingТренер по греко-римской борьбе Арам Саркисян и Мигран Арутюнян
Тренер по греко-римской борьбе Арам Саркисян и Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանը 19 տարի է` հեռացել է Հայաստանից, բայց երբեք չի մոռանում այն տարիները, երբ Հայաստանի անկախացումից հետո կերտեց նոր մարզիկներ ու նոր հաղթանակներ։

ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանը, որի շնորհիվ անկախ Հայաստանն աշխարհի առաջին չեմպիոնն է տվել, մարզչական իր գործունեությունն այսօր ծավալում է Մոսկվայում, բայց վստահեցնում է` մի օր անպայման վերադառնալու է Հայաստան, ավելի ճիշտ` Գյումրի:

Тяжелоатлет Юрий Варданян - Sputnik Արմենիա
Սպորտ և քաղաքականություն, անհամատեղելի, թե՞ անբաժան ոլորտներ

Գաղտնիք չէ, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտը Հայաստանում և՛ տարածված, և՛ զարգացած, և՛ բարձր արդյունքներ գրանցած մարզաձև է, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է զարգացել այս մարզաձևը Հայաստանի անկախացումից հետո, երբ մեր ընտրանին գլխավորում էր վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է վերաբերվել մարզիկներին, ինչպես է իր ավտոմեքենաները վաճառել հավաքականի ծախսերը հոգալու համար և ինչու է հեռացել Հայաստանից։

«Ես հավաքականն ընկալում էի որպես ընտանիք` «մեկը բոլորի, բոլորը մեկի» սկզբունքով: Հավաքականում մենք իրար կողքի էինք կանգնած բոլոր առումներով: Աշխատանքի և ընկերոջ նկատմամբ սերն ու հարգանքը մեր առավելություններից մեկն էր», — իր աշխատանքն այսպես է բնորոշում  Արամ Սարգսյանը:

90-ական թվականների սկզբում մեր հավաքականը նման աջակցություն չուներ ինչպես հիմա է: Բայց Սարգսյանը շարունակում էր և՛ մարզել, և՛ միջոցներ հայթայթել հավաքականի ուսումնամարզական հավաքների համար։

«Ես երեք ավտոմեքենա ունեի, որոնցից երկուսը վաճառեցի հավաքականի ծախսերը հոգալու համար: Թողեցի ամենահին ավտոմեքենաս: Ես սիրում էի իմ գործն ու իմ սաներին այնքան, որ ոչ մի դժվարության առաջ չէի ուզում կանգնել», — նշում է մարզիչը:

Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մի քանի տարի հաջող ելույթներ ունեցավ միջազգային տարբեր կարգի մրցումներում: Իզուր չէ, որ անկախ Հայաստանի աշխարհի առաջին չեմպիոն ճանաչվեց Արամ Սարգսյանի սանը՝ Աղասի Մանուկյանը, որն այդ նվաճմանը հասավ 1993թ:

Հայաստանի հավաքականը 1996 թ-ի Ատլանտայի օլիմպիական խաղերին պատրաստվելու համար հավաքների մեկնել է մարզչի կապերի միջոցով։

«Գյումրի-Մոսկվա և հետադարձ ճանապարհը մենք ինքնաթիռով կատարում էինք օդաչու Համլետ Կոշտոյանի միջոցով` առանց գումար վճարելու: Նույն ձևով էլ մյուս կապերիս միջոցով հասնում էինք Հունաստան ու հավաքներ անցկացնում: Ես ու իմ սաները նպատակ ունեինք, որին պետք է հասնեինք, ու շատ քչերն էին ինձ օգնում այդ գործում»,- նշում է Սարգսյանը:

Այսօր ՀՀ վաստակավոր մարզիչը մարզչական իր գործունեությունը շարունակում է Մոսկվայում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Չէ՞ որ նրա սաները՝ Լևոն Ջուլֆալակյանը, Մնացական Իսկանդարյանը, Արա Աբրահամյանը, Հարություն Ռուբինյանը, Աղասի Մանուկյանը և էլի շատ ըմբիշներ իրենց անունը գրել են սպորտի համաշխարհային պատմության մեջ իրենց նվաճումներով:

Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
Հայ ծանրորդի «ուշացած» մեդալը ստիպել է վերապրել օլիմպիական լարվածությունը

1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում էին վեց ըմբիշ: Արմեն Նազարյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, ևս չորս ըմբիշներ զբաղեցրին 5-րդ պատվավոր տեղը, մեկ մարզիկ էլ ճանաչվեց 7-րդը: Մարզիչը գոհ էր իր թիմի արդյունքներից: Բայց…

«Հայաստանից հեռանալու պատճառը որն էր» հարցին Սարգսյանը վերհիշում է անցյալը։

«1996 թվականի օլիմպիական խաղերից վերադառնալուց հետո մեր օլիմպիական կոմիտեն իմ աշխատանքը անբավարար ճանաչեց: Ոսկե մեդալ, չորս ըմբիշ հինգերորդ տեղը, և… անբավարար: Ես հասկացա, որ պարզապես ինձանից են ուզում ազատվել: Խորը վիրավորանքն էր իմ հեռանալու պատճառը»,– ասաց նա:

2003 թվականից աշխատելով Մոսկվայում Արամ Սարգսյանը արդեն իսկ բարձր արդյունքների հասել է: Նրա սաները ոսկե մեդալ են նվաճել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական առաջնություններում: Ներկայումս էլ չորս ըմբիշներ հանդիսանում են Ռուսաստանի տարբեր հավաքականների թեկնածուներ: Իսկ Հայաստանի հետ կապված վերջին հաջողությունը դա Միհրան Հարությունյանի վերելքն է գորգի վրա: Ժողովրդական չեմպիոնն էլ երկար տարիներ մարզվել է նրա գլխավորությամբ:

Հայաստանից հեռացել է մոտ երկու տասնամյակ առաջ, բայց մարզիչը չի հրաժարվել Հայաստան վերադառնալու մտքից։

«Իմ վերջին հանգրվանը Գյումրին է լինելու միանշանակ: Ցավոք, Հայաստանում լինելու ժամանակ Գագիկ Ծառուկյան (ՀԱՕԿ նախագահ) կամ Սամվել Կարապետյան «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ) չեն եղել, որ աջակցություն զգամ»,-ասում է նա` հիշելով, որ անկախ Հայաստանի առաջին չեմպիոն Աղասի Մանուկյանին ու նրան ընդունել է միայն Մուշեղ Սաղաթելյանը (կալանավայրերի վարչության նախկին պետ- խմբ), իսկ իրենք որպես պարգևատրում ստացել են 100-ական դոլար։

Իր գործունեության ընթացքում երջանիկ պահեր պարգևելու համար Սարգսյանը շնորհակալ է իր բոլոր սաներին, բայց առանձնացնում է Գևորգ Ալեքսանյանին, որի նախաձեռնությամբ Գյումրիում արդեն մի քանի անգամ Արամ Սարգսյանի անվան մրցաշարեր են անցկացվել, ու այդ մրցումները բացող մարզիկների թվում են եղել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի, Եվրոպայի և օլիմպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Լրահոս
0