00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատից Վալանս. Համլետ Մխիթարյանի թանկարժեք նվերը ֆուտբոլին ու Հայաստանին

© SputnikГамлет Мхитарян с семьей
Гамлет Мхитарян с семьей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում այսօր Հենրիխ Մխիթարյանն է, որը խոստովանում է` ֆուտբոլիստ է դարձել նաև հոր հիշատակը վառ պահելու համար։ Համլետն այս աշուն կդառնար ընդամենը 55 տարեկան։

Համլետ Մխիթարյանը «Արարատում» սկսել է խաղալ 1980 թվականից։ Այդ ժամանակ արդեն 70-ականների հայտնի ֆուտբոլիստներից գրեթե ոչ ոք չէր մնացել Արարատում, և Համլետը դարձավ այդ շրջանի «Արարատի» ամենավառ հարձակվողներից մեկը։

««Համլետը «պայթյունավտանգ» խաղացող էր, շատ արագ: Խելամիտ կլիներ, որ նա խնայեր ուժերն ու հարձակման ժամանակ ավելի ակտիվ լիներ: Եվ ինքն իմ այդ կարծիքի հետ համաձայնեց ու սկսեց հենց այդպես էլ գործել: Երկրպագուները գիտեին, որ եթե Համլետը խաղի մեջ է, ուրեմն անպայման արդյունք կլինի՝ ձեռք կբերի տուգանային, գոլային փոխանցում կանի կամ էլ ինքն անձամբ գոլ կխփի: Ահա այդպիսի ֆուտբոլիստ էր նա», — զրույցներից մեկում հիշել է լեգենդար «Արարատի» հարձակվող Նիկոլայ Ղազարյանը:

Футбол. Тренировка сборной Армении, Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
«Ոսկի տղա» Հենրիխ Մխիթարյանը. առաջին քայլերը դեպի մեծ ֆուտբոլ

Համլետը, հատկապես երբ լինում էր տարերքի մեջ, Խորեն Հովհաննիսյանի հետ այնպիսի ֆուտբոլ էր ցուցադրում, որը ոչնչով չէր զիջում այն սքանչելի խաղին, որն «Արարատը» ցուցադրում էր ֆուտբոլի դաշտում դրանից տասնյակ տարիներ առաջ:

1982 թ-ին խումբը նույնիսկ մի որոշ ժամանակ միության առաջնությունում առաջատար էր, ինչը երկար ժամանակ չէր եղել, ու թեպետ արդյունքում միայն 5-րդ տեղը գրավեց՝ կորցնելով ընդամենը մեկ հորիզոնական Եվրոպայի գավաթային գոտուն հասնելու համար, բայց այդ 5-րդ տեղն էլ հանրապետությունում համարվեց մեծ հաջողություն: Նույն տարում քիչ էր մնում` Համլետ Մխիթարյանը դառնար առաջնության լավագույն ռմբարկուն՝ զիջելով ընդամենը մեկ գոլ Սերգեյ Անդրեևին՝ Ռոստովի հավաքականից:

Ճշմարտության առաջ չմեղանչելով՝ հայտնենք, որ առաջնության վերջին խաղերում Անդրեևը կասկածելի պարբերականությամբ ամեն խաղի ժամանակ խփում էր երեք-չորս գոլ:

Ֆուտբոլային մասնագետները չէին հոգնում կրկնելուց, որ հակառակորդների համար ամենաբարդը Համլետ Մխիթարյանի խաղային գոտում կողմնորոշվելն է: Նա կարող է սկսել խաղը՝ անասելի ակտիվություն ցույց տալով դաշտի մի, հետո մի ուրիշ հատվածում, իսկ հետո կտրուկ տեղափոխվել կենտրոն: Մխիթարյանը առավել վտանգավոր էր հակահարձակման ժամանակ, նրա համար պաշտպաններից ազատվելն ու ընթացքից ուղիղ դարպասներին խփելը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում: Գնդակ ստանալով` նա երբեմն առանց վարանելու դարպաս էր ուղարկում այն։ Տուգանային հրապարակից էլ՝ 25-30 մ հեռավորությամբ քիչ գնդակներ այնտեղ չի ուղարկել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Իմ ամենամեծ նվերներից մեկը եղել է քեզ պես հայր ունենալը»

Համլետի խմբակից ընկերները հիշում են, թե ինչպես էր նա հաճախ կրկնում, որ ֆուտբոլն ընդամենը խաղ էր, և պարտությունից հետո ոչինչ փոխել հնարավոր չէ, դրա համար մռայլ ու տխուր նստելն ուղղակի անօգուտ է: Ահա այդպիսին էր նրա ավելի շուտ կյանքի, քան խաղի փիլիսոփայությունը, ու նրան ավելի շատ բնորոշ էր կենսախնդությունը, քան մռայլությունը:

1988 թվականին Համլետը, ութ տարի նվիրելով «Արարատին», տեղափոխվեց «Կոտայք»` խորհրդային ֆուտբոլի առաջին լիգա։ Այնտեղ նա խաղաց մեկուկես խաղաշրջան, իսկ 1989 թվականի հուլիսին մեկնեց Ֆրանսիա, որտեղ սկսեց հանդես գալ «Վալանս» ակումբի կազմում։ Նա դարձավ Հայաստանի առաջին լեգեոներներից մեկը, որը ոչ թե գաղթեց հայրենիքից, այլ մեկնեց խաղալու եվրոպական ակումբներում։ Սա շատ կարևոր է։

1995 թվականին նրա մոտ ուղեղի քաղցկեղ հայտնաբերվեց։ Համլետին տանջում էին հաճախակի գլխացավերը։ Ընտանիքի անդամները սկզբում մտածում էին, որ դա կապված է ճնշման տատանումների հետ, բայց շուտով ցավերն ավելի հաճախակի դարձան, և Համլետը բժշկական հետազոտություն անցավ։ Բժիշկների նշանակած դեղերից հետո նրա վիճակն ավելի վատացավ։ Դրանից հետո Համլետին արդեն լրջորեն հետազոտեցին և չարորակ ուռուցք հայտնաբերեցին։

Երեք վիրահատությունն արդյունք չտվեցին, և մեկուկես ամիս կոմայի մեջ մնալուց հետո` 1996 թվականին, Համլետ Մխիթարյանը, ծննդյան 34 տարին չբոլորած, մահացավ։

Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ Համլետ Մխիթարյանը հայկական ֆուտբոլին անգին մի գանձ է թողել՝ իր որդուն…

Լրահոս
0