00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ իշխանուհին ծառայեց իսրայելական բանակում, կամ Փախուստ արցախյան արյունից

© AFP 2024 / JACK GUEZИзраильская армия
Израильская армия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարկետումը վերացնելը Հայաստանում մեծ իրարանցում առաջացրեց՝ ուսանողները բողոքի ակցիայի դուրս եկան։ Սյունակագիր Վարդան Ալոյանը վերջին իրադարձությունների ֆոնին մտորում է պարտադիր զինծառայության մասին։ Նա կյանքից մի օրինակ է հիշում՝ ինչպես է հին տոհմիկ ազնվականն իրեն հրեայի տեղ դրել ու Իսրայել գնացել՝ փախչելով Արցախից։

Մի գործընկեր ունեի։ Լուսանկարիչ-թղթակից էր։ 90-ականների սկզբին ինչ-որ անհասկանալի կազմակերպություններ էր գնում, տոհմական արխիվային փաստաթղթեր, հին գրքեր, ցուցակներ  փնտրում։ Մի օր եկավ ու ուրախ հայտնեց, որ վերականգնել է ազնվականի իր կոչումը։

Премьер министр Карен Карапетян принимал студентов - Sputnik Արմենիա
Ուսանողներն ու վարչապետը լեզու չեն գտել. բողոքի ակցիան կշարունակվի

Իսկապես, նա հնչեղ ազգանուն ուներ։ Նույնիսկ ոչ թե ազնվական, այլ, կարելի է ասել՝ իշխանական։ Մի որոշ ժամանակ անց մեր նորաստեղծ հին տոհմիկ ազնվականը հրեա դարձավ ու Իսրայել գնաց։ Ավելի շուտ, նրա կինն իր մեջ հրեական արմատներ էր բացահայտել, ու նրանք ամբողջ ընտանիքով արագ արտագաղթեցին։  Ինչո՞ւ։ Արցախում պատերազմ էր, ու իմ ազնվական գործընկերը վախենում էր, որ նրան կզորակոչեն։

Մի քանի տարի անց Իսրայելում գործուղման էի ու հանդիպեցի նրան։ Նստեցինք, խոսեցինք։ Պարզվեց, նա այստեղ է եկել, զորակոչվել է ու ծառայել իսրայելական բանակում։

— Ուրեմն՝ տանը փախար բանակից, չուզեցիր հայրենիքդ պաշտպանել, իսկ այստեղ ծառայելու ցանկություն մեջդ առաջացա՞վ։

— Չառաջացավ։ Ուղղակի այստեղ «փախչել» հասկացողություն գոյություն չունի։ Բացառվում է։ Եթե դու չես ծառայել, նույնիսկ ամենահարգալից պատճառով, ապա քո դեմ բոլոր դռները փակ են։ Խոսքը բարձր պաշտոնների մասին չէ, քեզ պետական կառույցում, նույնիսկ, որպես հավաքարար չեն ընդունի։ Ու սա, ի դեպ, ամենակարևորը չէ։ Իսրայելի քաղաքացուն, անկախ ազգությունից, եթե նա չի ծառայել, չեն բարևում, նույնիսկ, ընկերներն ու հարևանները։ Հայրենիքը վտանգի մեջ է, ու ծառայությունը բանակում այստեղ սուրբ պարտականություն է բոլորի համար։ Ու հասարակությունն այդ հարցում միաձայն է։

Մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի լավը չէ, քան Իսրայելինը։ Իրավիճակները շատ նման են։ Կա արդյո՞ք մեր հասարակությունում միաձայնություն բանակում պարտադիր ծառայության շուրջ։ Վերջին օրերի դեպքերն ու լուսաբանումը մամուլում ցույց տվեցին, որ՝ ոչ։

Հնուց ի վեր հայ հրամանատարներն ու զինվորները ծառայում էին աշխարհի տարբեր բանակներում - Sputnik Արմենիա
Գուրգեն-խան՝ հնդկական բանակի հրամանատար

Մեր բանակում բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանք ոչ այսօր են  հայտնվել, ոչ էլ երեկ։ Դրանք տարիներով էին կուտակվում՝ մեր հրամանատարների սարքած դղյակներին զուգահեռ։ Ու այդ խնդիրներն անհրաժեշտ է լուծել հիմա։ Ոչ թե տարիներով, ոչ թե մի տարուց։ Հիմա։

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Վիգեն Սարգսյանն աշխատում։ Նա կկարողանա կյանքի կոչել իր բոլոր գաղափարներն ու նախաձեռնությունները․․․ Եթե կարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ ազնիվ ու իրենց գործին հավատարիմ մասնագետների․․․Եթե հասարակությունը հավատա նրան ու իր թիմին, հավատա, որ հիմա ամեն ինչ արդար կլինի, այլ ոչ թե գյուղացի տղան սահմանին առաջնագծում կկանգնի, իսկ մեծահարուստի տղան տանն իր համար քնած կլինի․․․

Եթե Վիգեն Սարգսյանին հաջողվի իր մտահաղացումն իրականացնել, նրան կպարգևատրեն։

Իսկ եթե ոչ՝ ափսոս։ Նրան ափսոս, մեզ բոլորիս ափսոս։

Իսկ տարկետման դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող ուսանողներին խորհուրդ կտամ հետևյալը․

— Տղաներ, ձեր ազնիվ մղումը՝ մեզ բանակ մի տարեք, մենք կզարգացնենք գիտությունը, նախարարների համար փաստարկ չէ։

Граница с Нахичеванской АССР - Sputnik Արմենիա
Ինչպես Թուրքիայի նախագահի նյարդերը տեղի տվեցին, ու նա զանգահարեց Երևան. մեղավորը հայ լրագրողն է

Ավելի քան 20 տարի է ձեր նախորդները օգտվել են այդ արտոնությունից, իսկ ասպիրանտներն, ընդհանրապես, ազատվել են ծառայությունից։ Կազմեք այն մարդկանց ցուցակը, որոնք այդ արտոնությունների շնորհիվ գիտության մեջ ինչ-որ բանի են հասել՝ հօգուտ մեր երկրի բարօրության։ Հուշում եմ։ Եթե պաշտպանության նախարարը հարցնի, թե ինչու, ասենք, միջուկային ֆիզիկայի կամ օրգանիկ քիմիայի ոլորտում առաջընթաց ու հաջողություններ չկան՝ կասեք, որ ֆինանսավորումը վատն է, իսկ այդ ոլորտների հետազոտությունները շատ ծախսատար են։ Շեշտը դրեք հայագիտության, լեզվաբանության, օրերային երաժշտության վրա։ Թվարկեք նրան այդ ազգանունները։

Ու մեզ էլ ասեք, խնդում եմ։ Որպեսզի բոլորս համոզվենք, որ ձեր պահանջներն արդար են։

Ու ավատրեմ, վերջապես, Իսրայել մեկնած նախկին գործընկերոջս պատմությունը։ Նրա միակ դուստրը մեծացավ ու հենց 18 տարեկան դարձավ, զորակոչվեց ու երկու տարի արժանապատվորեն ծառայեց։ Հայ իշխանուհին (եթե հայրը, ինչպես ինքն է պնդում, իշխան է, ապա դուստը իշխանուհի է), իսրայելական բանակի մարտական ու քաղաքական պատրաստում գերազանցիկ զինվոր է։

Ու դրանից հետո դեռ հարցնում եք՝ ինչո՞ւ է իսրայելական բանակն անպարտելի։

Լրահոս
0