00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ միայն Արցախը. ի՞նչ է իրականում Լավրովը քննարկելու Երևանում և Բաքվում

© Sputnik / Aram NersesyanСовместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване. Сергей Лавров
Совместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване. Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավ-կովկասյան տարածաշրջանի գրեթե բոլոր ԶԼՄ-ները` հիշատակելով նոյեմբերի 20-21-ին սպասվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի մասին, առաջին հերթին հիշում են Արցախը: Արդյո՞ք Բաքվում և Երևանում սպասվող բանակցությունները կապված են միայն արցախյան կարգավորման խնդրի հետ, հարցադրում է անում Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը:

Անցած մի քանի տարիների ընթացքում միջազգային քաղաքական ասպարեզում Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունության և անվտանգության մասին հնչած ցանկացած  արտահայտություն  գրեթե բոլոր մասնագետների մոտ ասոցացվում էր բացառապես արցախյան ճգնաժամի և նրա կարգավորման գործընթացի հետ: Սակայն ժամանակները, կարծես, փոխվում են:

Լավրովն է ժամանում մեզ մոտ

Իրականում, նախագահական մակարդակով անցկացրած հանդիպումների և բանակցությունների յուրօրինակ միամսյակից հետո, որոնք անցան հարավ-կովկասյան տարածաշրջանում, երբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Ժնևյան հանդիպման ժամանակ «վերսկսեց» Արցախյան կարգավորման գործընթացը, պարզ դարձավ, որ արցախյան ճգնաժամի հետ կապված բոլոր հարցերով լուրջ զարգացման է պետք սպասել:

Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. Մոսկվայից ստացած առաջարկների «պատասխաններն» իմանալու համար տարածաշրջան կգա Լավրովը

Մեծ հաշվով՝ այդպես էլ եղավ, և տարածաշրջանում գլոբալ քաղաքականության ոլորտում առկա բոլոր իրադարձությունները վերջին մեկ ամսվա ընթացքում անցան հենց Արցախյան հիմնախնդրի հովանու ներքո: Նույնիսկ նախագահական մակարդակով այն հանդիպումները, որոնք, թվում էր թե, Արցախի հետ որևէ առնչություն չունեին:

Ավելին: Լավրովի այցը տարածաշրջան կարելի էր ակնկալել գոնե ելնելով դեպքերի զարգացման տրամաբանությունից:  Չէ՞ որ Ռուսաստանը վերջին ամսվա ընթացքում բոլորին բավականին խիստ հասկացրեց, որ մտադիր չէ իր ազդեցությունն ինչ-որ մեկին զիջել արցախյան բանակցային գործընթացում:

Առավել վառ դա դրսևորվեց նրանում, թե ինչպես Ռուսաստանը վերաբերվեց Թուրքիային: Չէ՞ որ նախագահ Էրդողանը նախօրոք, Պուտինի հետ հանդիպելուց մի քանի օր առաջ, հայտարարեց, որ պահանջելու է ռուս առաջնորդից, որպեսզի նա արագ լուծի Արցախի հարցը… Իսկ Սոչիից վերադառնալուց հետո ասաց, որ Ռուսաստանը, կարծես, դեմ չէ լուծելու հարցը, և Հայաստանի վրա կարող է ճնշում գործադրել: Բայց չի ցանկանում:

Եվ սրան գումարած այն, որ Ռուսաստանի արտգործնախարարը վերջին շրջանում բազմիցս կրկնել է, որ արցախյան բանակցային գործընթացի հետ աշխատելու հիմնական գործիքը ԵԱՀԿ համանախագահների Մինսկի խումբն է, վկայում է, որ լրացուցիչ միջնորդների միջամտություն Մոսկվան մտադիր չէ թույլ տալ:

Հաշվի առնելով այն, որ այսուհետև Արցախյան ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի և Արևմուտքի միջև առանձնակի տարաձայնություններ չկան (բոլոր միջնորդ կողմերը համոզված են ամենաքիչը մի բանում. հարցը պետք է լուծվի բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում), ապա կարելի է եզրակացություն անել, որ Մոսկվան որոշել է կարգավորման հիմնական ծանրությունն իր վրա վերցնել:

Տարածաշրջանում կայունության խնդիրն այսուհետ միայն Արցախյան ճգնաժամը չէ

Այլ հարց է, թե արդյո՞ք միայն դրա համար է Լավրովը տարածաշրջան գալիս: Եթե դատենք Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունի արտահայտությունից, ապա և' Բաքվում, և' Երևանում Սերգեյ Վիկտորովիչին հագեցած ծրագիր է սպասում, որոնց թվում է և' երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև քաղաքական փոխհարաբերությունների կայացման 25-ամյակը, և՛ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը, և՛ ցուցահանդեսը…

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. Պուտինը Էրդողանին հասկացրել է, որ իր ներգրավվածությունը բանակցություններին չի ողջունվում

Գրված էր նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդրի քննարկման մասին: Եվ միայն հետո «այդ թվում նաև» Արցախյան կարգավորման հեռանկարները: Հետաքրքիր է, թե Արցախից բացի էլ ինչի՞ մասին կարող են խոսել դիվանագիտական կողմերը տարածաշրջանային անվտանգության լույսի ներքո: Այլևս ոչինչ չի ասվում, և մնում է միայն գուշակություններ անել:

Գուցե, խոսքը գնում է Հայաստանի հետ սահմանակից թուրքական տարածքներում իսլամական մարտական խմբավորումների հայտնվելու վտանգի մասին, խմբավորումներ, որոնք աստիճանաբար տարհանվում են Սիրիայի տարածքից, որտեղ արդեն ջախջախիչ պարտություն են կրել: Ընդ որում՝ այդ առումով կոնկրետ Հայաստանի համար վտանգ կարող է ներկայացնել այն, որ այդ հրոսակախմբերը կարող են հայտնվել Նախիջևանում, որի հետ սահմանը ոչ թե ռուսական սահմանապահ զորքերն են պաշտպանում, այլ հայ սահմանապահները:

Գուցեև խոսը այն ադրբեջանցիների մասին է, որոնք կռվում էին Ռաքքայում ԻՊ-ի կողմից, և որոնք այժմ վերադառնում են իրենց հայրենիք` Ադրբեջան և արդյունքում կամ ջուր են պղտորելու երկրի ներսում, կամ էլ կարող են հայտնվել Արցախի և Ադրբեջանի զորքերի միջև շփման գծում:

Համենայնդեպս, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանն այնքան ամրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում, իր ձեռքը վերցրեց Արցախյան կարգավորման գործընթացի սանձերը, տարածաշրջանում դրանից իրավիճակն ավելի հեշտ ու կայուն չդարձավ:

Вардан Восканян и Ехсан Ушманд - Sputnik Արմենիա
Փորձագետ. Երևանին ու Թեհրանին ուզում են կռվացնել

Եթե նույն Ադրբեջանի հետ ռուս արտգործնախարարը խոսի ոչ միայն հրոսակախմբի (որի հայտնվելու հավանականությունը երկրում բավականին մեծ է) գործունեությունը կասեցնելու անհրաժեշտության մասին, ապա Երևանում, հավանաբար, խոսակցություն կգնա սահմաններն ամրակայելու մասին:

Մեծ հաշվով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սիրիական և իրաքյան մարտի դաշտերից փախած ջիհադականներն, անպայման, մոտ ապագայում ինչ-որ տեղ կհայտնվեն: Կլինի դա Աֆղանստանը, Եգիպտոսը,  Աֆրիկան կամ Ադրբեջանը` ցույց կտա ժամանակը: Ցանկացած իրադրության պետք է նախապես պատրաստ լինել:

Այնպես որ, կարելի է համոզված լինել, որ Արցախի հետ մեկտեղ նաև այս թեման է քննարկվելու տարածաշրջանային անվտանգության բանակցությունների ժամանակ:

Լավրովն, իհարկե, Շոյգու չէ, և իսլամիստների դեմ որևէ հատուկ և ռազմական գործողությունների մասին խոսք չի գնալու, դա հասկանալի է: Սակայն քաղաքական ենթատեքստ բանակցություններում, անպայման, լինելու է:

Ինչ վերաբերում է  կոնկրետ Արցախի թեմային, ապա այդ հարցում խաղաղ գործընթացն այլընտրանք չունի այն պահից, երբ Էրդողանն ընդունեց իր պարտությունն այն առումով, որ Ռուսաստանը նրան հերթական անգամ, հավանաբար, արդեն վերջնական, արգելեց միջամտել կարգավորման գործընթացին:

Լրահոս
0