00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահն ու վարչապետը՝ միջին խավ, նախարարները՝ ցածր, քաղաքացիներին էլ մնում է տուն գնել

© Photo : official site of the President of RAВ связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания
В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստանում եք հայաստանյան չափանիշներով միջինից բարձր աշխատավա՞րձ, ունե՞ք ավտոմեքենա, բնակարան և ձեզ համարո՞ւմ եք միջին խավ: Չշտապեք. այդ խավի ներկայացուցիչ լինելու համար պետք է 1 մլն դրամից ավելի եկամուտ ունենաք կամ, ասենք, լինեք ՀՀ նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ: Այլապես դուք ընդամենը ցածր խավի ներկայացուցիչ եք, բայց լավատես ու քչով բավարարվող:

Հայաստանի անկախացումից ի վեր պետական ամբիոններից ամենահաճախ հնչող արտահայտությունը ՙմիջին խավն է՚: Ժամանակին նույնիսկ միջին խավ ձևավորելու քաղաքական կարգախոս ու նախընտրական կոչեր կային: Թե որքանով դրանք իրականացան, հայտնի չէ, բայց փաստ է, որ միջին խավն այսօր հիմնականում ներկայացվում է որպես կատարված փաստ: Բազմաթիվ ծրագրեր ներկայացնելիս կառավարությունը շեշտում է, որ դրանք ուղղված են հատկապես ցածր ու միջին խավին: Բայց թե ով է այդ միջին խավի քաղաքացին, ու ինչով է նա տարբերվում մյուսներից, անհայտ է:

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Թանկացումն առավել սուր են զգում խոցելի խավերը»

Բանն այն է, որ Հայաստանում որևէ չափորոշիչ գոյություն չունի, որով հնարավոր կլինի որոշել, թե քաղաքացին որ խավից է: Հայաստանյան իրավական ակտերում նման ձևակերպումներ փնտրելուց ու ոչինչ չգտնելուց հետո որոշեցինք դիմել մասնագետի օգնությանը: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հաստատեց՝ Հայաստանում նման չափորոշիչ չկա: Բայց կան միջազգայնորեն ընդունված չափորոշիչներ, որոնց համաձայն` միջին խավի ներկայացուցիչ է համարվում այն քաղաքացին, որի ամսական եկամուտը կազմում է տվյալ երկրի միջին աշխատավարձի 6.5-7-պատիկը:

Եվ այսպես. այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում միջին աշխատավարձը, պաշտոնական վիճակագրական տվյալներով, կազմել է 190 397 դրամ։ Եթե բազմապատկենք 6.5-7-ով, կստացվի 1 237 580- 1 332 779 դրամ: Դուք ունե՞ք նման աշխատավարձ ստացող ծանոթներ: Ուրեմն ձեր բախտը բերել է. դուք միջին խավի հետ շփվելու բացառիկ հնարավորություն ունեք:

Բանն այն է, որ միջին խավը Հայաստանում այնքան էլ հասարակ խավ չէ, դրա ներկայացուցիչներին առօրյա կյանքում, փողոցում, բակում հանդիպելն այնքան էլ հեշտ չէ: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն` 1.2 —1.3 մլն դրամի աշխատավարձ մեր երկրում ստանում են, օրինակ, ՀՀ նախագահը (1. 322.800 դրամ), ԱԺ նախագահը (1.190.520 դրամ), վարչապետը (1.190.520 դրամ): 

Իսկ, ասենք, նախարարները ստանում են 792 000, ԱԺ պատգամավորը՝ 661 400 դրամ աշխատավարձ, և, փաստորեն, միջազգային չափանիշներով ոչ թե միջին, այլ ընդամենը ցածր խավ են (եթե, իհարկե, մի պահ ենթադրենք, որ այդ աշխատավարձն է նրանց միակ եկամտի աղբյուրը):

Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Հիփոթեքով բնակարան գնող հարուստները եկամտահարկը հետ չեն ստանա

Հետաքրքրական է, որ Հայաստանում աշխատավարձերի ու հայաստանցիների սոցիալական կարգավիճակի մասին գրեթե նույն պատկերացումն ունի նաև իշխանությունը:

Մի քանի օր առաջ կառավարությունը որոշ փոփոխություններ մտցրեց եկամտահարկի մասին օրենքում՝ սահմանափակելով հիփոթեքով ձեռք բերվող բնակարանների համար վերցրած վարկը եկամտահարկից փոխհատուցելու կարգը: Հիմնական հիմնավորումն այն էր, որ այդ իրավունքից չօգտվեն հարուստները, այլ միայն ցածր ու միջին խավի քաղաքացիները: Եվ քանի որ այս խավերն օրենքով սահմանված չեն, կառավարությունը որոշել է նրանց սոցիալական կարգավիճակը գնահատել ձեռք բերվող բնակարանի արժեքով:

Մինչև 113 000 դոլարանոց բնակարան ձեռք բերողները ցածր ու միջին խավն են, դրանից թանկը՝ հարուստները: Փաստորեն, կառավարությունում վստահ են, որ միջին քաղաքացին կարող է իրեն թույլ տալ ավելի քան 100 000 դոլարանոց բնակարան ձեռք բերել:

Նշենք, որ եթե անգամ այն ձեռք բերվի վարկով, ապա միայն վարկի ամսական մարման համար, Հայաստանում գործող ամենացածր տոկոսադրույքով հաշվարկած, քաղաքացին պետք է ամսական շուրջ 400 000 դրամ փոխանցի բանկին: Իսկ դրա համար գոնե պետք է դրա կրկնակին վաստակի:

Այսինքն՝ կառավարությունում էլ են համոզված, որ միջին խավ լինելու համար Հայաստանի շարքային քաղաքացին գոնե պետք է ամսական 1 մլն դրամ աշխատավարձ ստանա: Իսկ թե ովքեր են մեր երկրում այդքան աշխատավարձ, ստանում նորից կրկնելու կարիք չկա, արդեն ասացինք:

Լրահոս
0