00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը Բաքվից առաջ է ընկել «եվրավազքում», Էրդողանը կատաղել է

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոց5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսպիսով, Հայաստան–ԵՄ համաձայնագիրը կնքվեց։ Ստորագրության պահն անցավ պատմության գիրկը, ու հիմա հարկավոր է հսկայական աշխատանք կատարել, որպեսզի համաձայնագիրն «աշխատի», ոչ թե պարզապես մնա թղթի վրա։

Ահա օրինակ։ Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում Եվրոպայի մոտեցումը միշտ հիմնված է եղել ընդգծված հավասար վերաբերմունքի վրա։ Իհարկե, դա կապված է եղել միայն արցախյան խնդրի հետ, ասես «մեղքի հավասար չափաբաժին» է հասել կողմերին։ Եվրոպական կառույցներին կարելի է հասկանալ. այդպես են վարվել, որպեսզի կողմնապահության մեղադրանք չհնչի։

Встреча Д. Туска и И. Алиева в рамках заседания МИД ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Ադրբեջանի գազային «ֆանտոմները». Բաքուն ուզում է փոխել ԵՄ–ի էներգաքարտեզը

Այդ պատճառով էլ 2001 թվականին երկու երկրի մուտքը Եվրախորհուրդ անցկացվեց միաժամանակ, թեև բոլորի համար ակնհայտ էր, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը շատ հեռու էր եվրոպական չափանիշներին համապատասխանելուց։ Մեզ մոտ էլ ամեն ինչ հարթ չէ, բայց հավասարության նշան դնել, իհարկե, պետք չէ։ Ու կողմերի նկատմամբ հավասար վերաբերմունքը դեռ երկար տարիներ շարունակվեց։ 

2017 թվականին իրավիճակը սկսեց փոխվել. բավական է միայն հիշել այն ակնհայտ ափսոսանքը, երբ Եվրոպան փակում էր ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը։ Այն ժամանակ բոլորին հայտնեցին, որ փակումը կապված է բացառապես Ադրբեջանի վետոյի հետ, ու եթե անհաղթահարելի հանգամանքը չլիներ, երևանյան գրասենյակը կշարունակեր գործել։

Այդ համատեքստում հետաքրքիր է մի բան` այնպես չէ, որ Ադրբեջանը հեշտորեն օգտագործեց վետոյի իրավունքն ու մոռացավ այդ պատմությունը։ Ոչ, Ադրբեջանը գրասենյակի փակման հետ կապված հուզական քարոզչություն անցկացրեց` հայտարարելով, որ այն իբր «կատարում է մանդատով չնախատեսված գործողություններ» (ադրբեջանական ձևակերպումն է)։ Հենց միայն այն փոստը, որ Ադրբեջանն այդպիսի քարոզարշավ էր նախաձեռնել, վկայում է, որ այնտեղ չէին կասկածում` այս անգամ հավասարությունը խախտվելու է։

Իսկ նոյեմբերի 24-ին Հայաստանի ու ԵՄ-ի համաձայնագրի ստորագրումն առավել ևս նշանավորեց «կողմերի հավասարության» ավարտը, հակառակ դեպքում Եվրոպան հենց նույն ժամանակ նման համաձայնագիր կստորագրեր Բաքվի հետ։ Այդպիսի փոփոխությունների պատճառներն ակնհայտ են ու դրանց թվարկումը շատ ժամանակ կզբաղեցներ։

Илон Маск и Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
«Գերտերությունների» բարդույթները. Էրդողանի տիեզերական հավակնությունները հուզել են Կիևին ու Բաքվին

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` նույն օրերին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասաց` ուրախ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ուղիղ բանակցությունները շարունակվում են, և կարծում է, որ արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ լարվածության ընդլայնումից պետք է խուսափել։ Իհարկե, Ստոլտենբերգը բազմիցս խոսել ռազմական լուծման անհնարինության մասին։ Եվ նա այդ հարցում միակը չէ. բոլոր նրանք, ովքեր շոշափել են այդ թեման, խոսել են ռազմական լուծումը բացառելու մասին։ 

Բայց հենց այդ հայտարարությունն արվեց բավականին հետաքրքիր իրավիճակում, այդ պատճառով էլ առանձնանում է «հերթապահ խոսքերի» շարքից։ Նախ` Ստոլտենբերգն ասաց այն ժամանակ, երբ Եվրոպան ստորագրեց Հայաստանի հետ համաձայնագիրը, ու նա չէր կարող այդ մասին չիմանալ։ Հետո էլ` հատկանշական է Ադրբեջանի հանդիպումը ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ։

Քանի որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս վիրավորվել էր ՆԱՏՕ-ից Նորվեգիայում Աթաթուքին ու իրեն որպես «դաշինքի թշնամիներ» պատկերելու հետևանքով ծագած անախորժությունների պատճառով։ Հիմա Հայաստանից արևմուտք ընկած հատվածում բարձրացվում է Թուրքիայի` ՆԱՏՕ-ում գտնվելու նպատակահարմարությունը։ Էրդողանը հերթական անգամ կռվեց այս աշխարհի ուժեղներից մեկի հետ, ինչն արդեն նրա հոբին է դարձել, բայց հիմա խոսքն այդ մասին չէ։

Խոսքն այն մասին է, որ մինչ Էրդողանը Անկարայում կատաղությունից ատամներն է կրճտացնում, նրա եղբայրական ժողովրդի` Ադրբեջանի նախագահը, ասես, ոչ մի բան չի եղել, գալիս, հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Մի կողմից սա վկայում է Բաքվի անկախ քաղաքականության մասին, մյուս կողմից էլ… մի տեսակ Թուրքիայից շատ անկախ…

Путин уронил стул, на котором сидел Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Զվարճալի միջադեպ. ինչպես Պուտինը գցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը

Այսպիսի հանգամանքներում սովորական բառերը, չփոխելով իրենց բառապաշարային բովանդակությունը, դառնում են քաղաքավարի, բայց բավականին կտրուկ իմպերատիվ, հատկապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին պնդման ֆոնին` արցախյան կարգավորումն արագ չի լինի։

Դժվար թե Ադրբեջանի առաջնորդը փորձում էր ՆԱՏՕ-ից առավելություններ ստանալ` չմիանալով Էրդողանի հայտարարած անաթեմային, դա հավանաբար օրինապահության ցուցադրում էր։ Բայց արդյունքում այդ ամենից հետաքրքրական էր միայն ՆԱՏՕ-ի ուղիղ զգուշացումը։

Այնպես որ Ադրբեջանին մնում է սփոփիչ զորավարժանքներ անցկացնել Նախիջևանում կամ էլի ինչ-որ տեղ։ Պետք է, չէ՞, որևէ կերպ փորձարկել վերջին տարիներին գնված հսկայական քանակության սպառազինությունը։ Ի դեպ, ՆԱՏՕ-ում, անկասկած, քաջատեղյակ են այն գումարների մասին, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ծախսել են սպառազինություն գնելու համար։ Իսկ այդ թվերը բավական խոսուն են։

Լրահոս
0