00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մովսիսյանի ու Օզբիլիսի մասին ֆեյքերը կամ անհնարինն ակնհայտ

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболисты Юра Мовсисян и Араз Озбилис
Футболисты Юра Мовсисян и Араз Озбилис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ու ներկայիս խաղացող Արաս Օզբիլիսի շուրջ նոր կրքեր են բորբոքվում։ Որոշ ԶԼՄ–ներ հայտնում են, որ նրանք տեղափոխվելու են Ղազախստան։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը քիչ հավանական է համարում այդ տեղափոխությունը։

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» թիմում խաղացող Յուրա Մովսիսյանի ու թուրքական «Բեշիքթաշի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի` Ղազախստան տեղափոխվելը քիչ հավանական է։

Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է մաքսիմում խաղաժամանակ ստանալ իր թիմում, որպեսզի կարողանա առաջընթաց ապահովել մարզական կարիերայում: Այս պահի դրությամբ տարբեր պատճառներով ո՛չ Մովսիսյանը, ո՛չ էլ Օզբիլիսը չունեն այդ հնարավորությունը:

Матч Армения - Польша. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանի խաղից դժգոհ են, բայց ամեն ինչ կորած չէ

Համենայն դեպս, Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը Ղազախստան այս պահի դրությամբ անհավանական է թվում: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Սպարտակից» հեռացավ իր ընտանիքին մոտ լինելու համար: Ընդ որում, հայ ֆուտբոլիստը տարեկան 3 մլն եվրո էր վաստակում ռուսական ակումբում: Սկզբից վարձավճարով, հետո էլ արդեն լիարժեք պայմանագրով Մովսիսյանը ֆինանսապես շատ քիչ տուժեց, բայց արդեն իր ընտանիքի կողքին էր: Այսինքն` եղավ այնպես, ինչպես ուզում էր ֆուտբոլիստը:

«Ռեալ Սոլթ Լեյքում» Մովսիսյանը մարզիչ Ջեֆ Կասարի ժամանակ թիմի մեկնարկային կազմի ու առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր: 2017 թվականին մարզչական փոփոխությունը համընկավ Յուրայի վնասվածքի հետ: Պետք է ենթադրել, որ Մայք Պետկեի հետ Յուրան խնդիրներ ունեցավ: Համենայնդեպս, նոր մարզիչը Յուրային սկսեց չհայտավորել մեկնարկային կազմում: Հայ ֆուտբոլիստն էլ առանց խաղային ժամանակի լավ մարզավիճակ չկարողացավ ձեռք բերել: Այս տարվա նոյեմբերի 3-ին վնասվածքից ապաքինվելուց հետո իր թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մովսիսյանը նշել էր. «Ես չեմ պատրաստվում վերադառնալուց հետո նստել պահեստայինների նստարանին»:

Բայց սա չի նշանակում, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվում է Ղազախստան, ու հարցական է, թե որ ակումբ: Հայ ֆուտբոլիստին առաջարկ անելու մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա: Չի բացառվում, որ Մովսիսյանին կարող են առաջարկել Ղազախստան տեղափոխվել: Բայց այստեղ արդեն, անկասկած, պայմանների խնդիր կառաջանա: Արդյո՞ք պատրաստ կլինեն Ղազախստանում տարեկան 3 մլն եվրո վճարել Յուրային: Այլապես հակառակ դեպքում ի՞նչ իմաստ կունենա Մովսիսյանի տեղափոխությունը: Կարճ ասած, հերթական քիչ հավանական տարբերակն է հրապարակվել:

Роман Березовский прощается с полем - Sputnik Արմենիա
Ռոման Բերեզովսկու ռոմանսը հայկական ֆուտբոլի հետ դեռ երկար է շարունակվելու

Արաս Օզբիլիսի համար ինչ-որ տեղ կարելի է ասել նույն տարբերակը: Արասը հիմա, իրոք, կարիք ունի տեղափոխվելու մի թիմ, որտեղ կստանա խաղաժամանակ ու կկարողանա արդեն ոչ միայն իր թիմում, այլ նաև Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել յուրաքանչյուր խաղին սկզբից մինչև վերջ, այլ ոչ թե դուրս գալ փոխարինման:

«Բեշիքթաշի» երիտասարդական թիմում խաղալը Արասի համար լավ տարբերակ չէ: Ղազախստան տեղափոխվելը, անկեղծ լինենք, Օզբիլիսի համար վատ տարբերակ չի լինի, եթե նա երաշխիք ունենա, որ կխաղա: Իսկ այդ երաշխիքները ֆուտբոլիստի լավ մարզավիճակն ու պատրաստ լինելն է:

Բայց այստեղ էլ հարց կա: Ո՞վ է գրել Օզբիլիսի տեղափոխման մասին և որտեղի՞ց այդ տեղեկությունը: Մեր աղբյուրների համաձայն` Ղազախստան տեղափոխվելու համար ֆուտբոլային ոչ մի գործակալ կապ չի հաստատել ո՛չ Մովսիսյանի, ո՛չ էլ Արաս Օզբիլիսի հետ, ու պաշտոնական առաջարկ էլ չկա:

Կարճ ասած, հայ երկու ճանաչված ֆուտբոլիստներն առայժմ իրենց ակումբներում են` Յուրան` «Ռեալ Սոլթ Լեյքում», իսկ Արազ Օզբիլիսն էլ` «Բեշիքթաշում»: Մնում է ենթադրել, որ նրանց շուրջ ծավալված աղմուկը սովորական «ֆեյք» է, որ հիշեցնում է հայտնի խաղը, պարզապես մի քիչ ձևափոխված տարբերակով` ո՞վ, ո՞ւր, ե՞րբ:

Լրահոս
0