00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան թնջուկ. ինչ գայթակղության է տրվել Թիլերսոնը

© REUTERS / Yuri GripasГос.секретарь США Рекс Тиллерсон
Гос.секретарь США Рекс Тиллерсон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստանձնած բանակցային գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում լարվածության թուլացման հետ կապված պարտավորությունները մեծ բան արժեն։ Նման կարծիքի են ՌԴ արտգործնախարար Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը։

Այնպես է ստացվում, որ նույնիսկ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում արցախյան հակամարտության կարգավորման թեման, թեև չնչին կերպով, սակայն առկա է։ Համենայնդեպս, Վիեննայում, ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին, արցախյան հակամարտության մասին խոսում էին և՛ Լավրովը, և՛ Թիլերսոնը։

Խոսքն իհարկե, այն համատեքստում չէր, ինչպես ասենք, նրանք խոսում էին Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության մասին։ Թիլերսոնը հայտարարել էր, որ հենց Դոնբասում տեղի ունեցած իրադարձություններն ու Ղրիմն են հիմնականում խոչընդոտում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխհարաբերությունների բարելավմանը։

Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Արդյո՞ք գոյություն ունի արցախյան կարգավորման «Պուտինի պլան». Ռուսաստանի ԱԳՆ–ի պատասխանը

Այս համատեքստում արցախյան իրադարձությունների վերաբերյալ նախարարները լրիվ այլ մոտեցում ունեն։ Այսպես ասած` ավելի զուսպ։

Համենայնդեպս, և՛ Լավրովը, և՛ Թիլերսոնը խոսում էին դրական միտումների մասին, որը նկատվում է բանակցային գործընթացում։

Ճիշտ է, այդ «փոխադարձաբար ընդունելի լուծումների» որոնումը, որի մասին իր ելույթում ասում էր Լավրովը, դեռ որևէ իրական արդյունք չի տալիս։ Սակայն բուն գործընթացը, Մինսկի խմբի համանախագահների պատվիրակներ ուղարկած երկրների պատկերացմամբ, արդեն մեծ բան է։

Ու այս «մեծ բանը» ոչ միայն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքն է։ Դա նաև հակամարտող կողմերի ղեկավարների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի ու Ալիևի վաստակն է, որոնք, արդյունքում իրենց վրա են վերցրել բանակցային գործընթացի ակտիվացման ու շփման գոտում լարվածության նվազեցման պարտավորվածությունները։

Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Մինսկի խումբը մատնանշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատուներին

Ճիշտ է` Թիլերսոնը չի դիմադրել նաև գայթակղությանն ու ակնարկել է, որ ամերիկացիների համար Վրաստանում ու Մոլդովայում հակամարտությունները նման են ղարաբաղյանին։

Ինչը, մեր մեջ ասած, տարածքային գործընթացների տրամաբանությունից դուրս է։ Սակայն ամերիկացիները սովոր են ամեն ինչին նայել իրենց տեսակետից։

Ոչ նրանք չեն շտապում մանրամասնորեն ուսումնասիրել տարածաշրջանային ամեն մի հակամարտություն։ Նրանք Ատլանտյան օվկիանոսից այն կողմ չեն ցանկանում «խորանալ» մանրամասների մեջ, նրանց համար դա պարտադիր էլ չէ։

Ղարաբաղյան խնդրով զբաղվող բարձրաստիճան ռուսական դիվանագետները միշտ ավելին նրբանկատ են։ Լավրովն այդ իմաստով ամեն մի ձևակերպում ու ամեն մի արտահայտություն ավելի մանրամասնորեն է հաշվարկում` հանրության առջև արտասանելուց առաջ։

Ինչևիցե, փաստը մնում է փաստ, և՛ Լավրովը, և՛ Թիլերսոնը բանակցային գործընթացի այսօրվա վիճակի մասին զգուշավոր լավատեսությամբ են խոսում, քանի որ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի արդյունքներն ակնհայտ են։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերցրած պարտավորությունները (դրանց մասին խոսել է Թիլերսոնը), թույլ են տալիս հուսալ, որ ոչ մի կողմն իրեն թույլ չի տա կտրականապես հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից։

Լրահոս
0