00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլիներ հայերի հետ, եթե չլիներ Գարեգին Նժդեհը

© Sputnik / Asatur YesayantsПамятник Гарегину Нжде в Ереване
Памятник Гарегину Нжде в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե չլիներ քրիստոնյա Սյունիքը, հաստատ ուրիշ կերպ էր ընթանալու համաշխարհային պատմությունը, ուրիշ զարգացում էր ունենալու քաղաքակրթությունը։ Սա չափազանցություն չէ, պնդում է Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։

Այստեղ են Սյունիքի դարպասների մոտ գտնվող զանգերը, որոնք զանգում են մահացու վտանգի պահին։ Այստեղ` Զանգեզուրում, երկինքն այնքան մոտ է, որ ձեռքդ մեկնես, երկնքից աստղ կպոկես։ Տարբեր դարերում հենց Սյունիքում է լուծվել Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ ոչ միայն։

Гарегин Нжде - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՄԵՆՔ. Գարեգին Նժդեհ

Եթե չլիներ հայկական հողի այդ նեղ սեպը` խրված հայկական հողի մեջ, բայց օտարի իշխանության տակ գտնվող, ապա մարդկության, նրա քրիստոնեական մասի պատմությունը կընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Կարծում եք` չափազանցությո՞ւն է։ Բոլորովին։

Այս լեռներն ու հողն են ծնել Դավիթ ու Մխիթար Սպարապետ, Ակսել Բակունց, Սերո Խանզադյան, Սուրեն Այվազյան, գուսան Աշոտ` անհատներ, որոնք ձևավորել են ժամանակակից ազգային գիտակցությունն ու գաղափարը։

Գարեգին Նժդեհն իմ և ամեն հայի, ուր էլ որ նա լինի, ազգային գաղափարի և ազգային գիտակցության մարմնավորումն է ու խորհրդանիշը։ Չեմ պատմելու Նժդեհի կենսագրությունը և վերլուծելու նրա փիլիսոփայական ու գրական ժառանգությունը։ Նա և իր աշխատանքները դրա կարիքը չունեն։ Փորձելու եմ հասկանալ, թե ինչ ազգորոշ ու ճակատագրական քայլ է կատարել այս մարդը 95 տարի առաջ հենց այստեղ` Զանգեզուրում։

Տաթևի վանք։ Այսօր այստեղ ճոպանուղի կա, բազմաթիվ զբոսաշրջիկներ, իսկ յոթ հարյուր տարի առաջ սուրբ Գրիգոր Տաթևացին գլխավորել է Տաթևի համալսարանը և գրել աստվածաբանական փայլուն աշխատություններ։ Նրանից 600 տարի հետո այդ լեռներում հռչակվել է Լեռնահայաստանը` Լեռնային Հայաստան Հանրապետությունը` ի հակակշիռ խորհրդային Հայաստանի։ Դա թելադրվել է ժամանակ շահելու անհրաժեշտությամբ, քանի դեռ որոշվել է այն Հայաստանի ճակատագիրը, որը եղել է բոլշևիկների ձեռքում։

Գարեգին Նժդեհը գլխավորեց Լեռնահայաստանը` որպես վարչապետ, ռազմական նախարար և արտաքին գործերի նախարար։ Այնուհետև Լեռնային Հայաստանն ընդունեց Հայաստանի Հանրապետություն անվանումը` որպես Առաջին Հանրապետության ժառանգորդ. վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը, իսկ Նժդեհը մնաց որպես ռազմական նախարար` սպարապետ։ Սակայն շուտով բոլշևիկներն անցել են հարձակման, 1921թ-ի հուլիսի սկզբին Նժդեհն ապստամբների հետ գնաց Իրան։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Նժդեհին ու նացիստներին համեմատելն անշնորհակալ գործ է

Այդ քայլը գիտակցված էր. նա խուսափեց արյունահեղությունից, բայց թողեց Զանգեզուրը Հայաստանում, թե չէ ագահ հայացքները շրջապատում շատ էին։ Միայն դա բավական էր, որպեսզի կանգնեին հայ ժողովրդի լեգենդար հերոսների կողքին։ Զանգեզուրի փրկությունն այդ ժամանակ հավասարազոր էր հայ օջախի փրկությանը։

Այն, որ հիմա գոյություն ունեն Հայաստանի հարավային դարպասները, Նժդեհի խելքի և հերոսության շնորհիվ է։ Նա հեռացավ Արաքսի այլ ափ, Իրանում սպասեց Հայաստանի մնացած մասի հետ Սյունիքի վերամիավորմանը և հեռացավ` տեսնելով այդ։ Հեռացավ` հասկանալով, որ բոլշևիկների հետ պայքարը զոհերի կհանգեցնի։

Անձրևի տակ վերադառնում եմ Գորիս։ Լեռներում ծվարած այս փոքրիկ, անհավանական գեղեցիկ ու գողտրիկ քաղաքի կենտրոնում փոքր տուն կա։ Գրեթե 100 տարի առաջ այս տան պատշգամբից ելույթ է ունեցել Գարեգին Նժդեհը, ինչի մասին վկայում է հուշատախտակը։ Հնարավոր է` նա այսպիսի խոսքեր է ասել.

«Իմ ողջ կյանքը պայքար էր ֆեոդալական Թուրքիայի դեմ` մշակույթների և ազգերի պատմական դահճի դեմ։ Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված էր Թուրքիայի նկատմամբ անդադար ու արդար ատելությամբ, որը ոչնչացրել էր իմ ազգի կեսը։ Ես` որպես զինվորական, պրոֆեսիոնալ չեմ, այլ հայրենասեր-հեղափոխական։ Այդ պատճառով թուրը վերցնում էի ձեռքս միայն այն ժամանակ, երբ հնարավորություն էր ստեղծվում հարված հասցնել Թուրքիային, որի գոյությունը ես համարել և այժմ էլ համարում եմ չարիք։ Իմ պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի, այլ այդ պետության դեմ»։

Այսօր այդ տերության գործերը շարունակողներն ու ժառանգները և ուղղակի դիլետանտները վրեժ են լուծում Հայաստանի ազգային հերոսից։ Դա չի խամրեցնի նրա փառքը. նա արել է այն ամենն, ինչ կարողացել է։

Մենք պարտավոր ենք պահել և պաշտպանել մեր ազգային գաղափարը։ Եվ Գարեգին Նժդեհը այդ ազգային գաղափարի ամենակարևոր սյունն է, անցյալից եկող ներկա Հայաստանի երաշխիքը։ Ոչ մի հերյուրանք և զրպարտանք չի կարող ջնջել Նժդեհի հերոսությունները, առանց Նժդեհի կիսատ է հայ ազգային գաղափարախոսությունը, մենք ափսոսանքով և զգուշությամբ պետք է վերաբերվենք այսպիսի մեծություններին։

Վերջում մեջբերեմ Նժդեհի խոսքերից ևս մի հատված։ Դա արդեն ուղերձ է մեզ` այսօրվա հայերիս։ Ցավոք, նաև ապագա…

«Մեր ամբողջ պատմության ընթացքում, մտածեք այդ մասին, հարուստ հայը չի դարձել ինտելիգենտ հայի եղբայրը, չի փորձել մտերմանալ ուժերի հետ, որոնք խաղացել են ժողովուրդների ճակատագրի հետ։ Միայն Իզմիրի հայերի հարստությունները կբավականացնեին` մաբողջ Հայաստանը գնելու համար։ Անիծված լինի սեփական բարեկեցության կրոնը` մեր ժողովրդի բոլոր անցյալ և ներկա աղետների աղբյուրը»։

Լրահոս
0