00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերեշչագինի մահը. ինչպես կոզակի արյունը «սպանեց» հային

© Sputnik / Անցնել մեդիապահոցЛуспекаев в фильме "Белое солнце пустыни"
Луспекаев в фильме Белое солнце пустыни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուլտային «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից լեգենդար մաքսային ծառայության աշխատակից Պաշայի «Я мзду не беру - мне за державу обидно» արտահայտությունը հայտնի դարձավ ամբողջ Խորհրդային Միությունում:

Պավել Վերեշչագինը ոչ պակաս կուլտային է, քան ֆիլմը, որում նա մարմնավորեց այդ կերպարը: Ողջ հետխորհրդային տարածքում դժվար է պատկերացնել 30-անց մեկին, ով «Ваше благородие» հայտնի երգի առաջին իսկ նոտաներից չպատկերացներ Պաշային իր հայտնի բեղերով…Կիսով չափ հայ, կիսով չափ կոզակ լինելով` Վերեշչագինի կերպարը մարմնավորած դերասան Պավել Լուսպեկաևը ոչ պակաս վառ կյանք է ունեցել…

Այսօր դժվար է պատկերացնել, որ իսկզբանե ռեժիսոր Վլադիմիր Մոտիլը մաքսայինի աշխատողին ցանկացել է ոչ թե Պավել կոչել, այլ Ալեքսանդր: Իսկ ինչ պատահեց: Պավել Լուսպեկաևն այնքան էր մտել դերի մեջ, որ նկարահանման հարթակում նրա գործընկերները ոչ մի կերպ չէին կարողանում ստիպել իրենց մաքսայինի աշխատողին Ալեքսանդր անվանել: Այդպես էլ թողեցին` Պավել Վերեշչագին:

Актёр Бен Стиллер в Каннах - Sputnik Արմենիա
Ծանոթություն Բեն Սթիլերի հետ. Sputnik Արմենիայի «թիրախում» լավագույն կատակերգուն է

Միևնույն ժամանակ, շնորհիվ հենց  Լուսպեկաևի ֆիլմում մի շարք տեսարաններ հայտնվեցին, որոնք ստեղծվել էին բացառապես իմպրովիզի հիման վրա: Ֆիլմի սցենարը նկարահանմանը զուգընթաց ընդլայնվում էր: Այսպես, օրինակ, բարկասի վրա նկարահանած տեսարանը (բարկասի վրա Արիստարխը կրակելուց վրիպում ու վնասում է Վերեշչագինի ունքը) բացակայում էր: Պարզապես, Լուսպեկաևը նկարահանման  օրը ներկայանում է դեմքին հասցված դանակի վնասվածքով, որը ստացել էր տեղի բնակիչների հետ մոտակա գարեջրատանը վիճաբանելու ժամանակ: Վերքն այդ ոչ մի կերպ չէին կարողացել փակել գրիմով և ստիպված էին օգտագործել այն նկարահանումների ժամանակ:

Այն մարդիկ, ովքեր դերասանին անձամբ էին ճանաչում, նման պահվածքից բնավ էլ չէին զարմանում, քանի որ հասկանում էին, որ ոչ միայն ֆիլմի առանձին դրվագները, այլև նրա ողջ կյանքն իմպրովիզ էր:

Խառնածին արյուն

Մեծ, աղմկոտ, մոլեգին… Հայի ու կոզակի արյունը Պավել Լուսպեկաևին օժտել էր հզոր խառնվածքով, անկոտրում կամքով և էներգիայով, ում հետ, երբեմն, նույնիսկ հենց իրեն էր դժվար ապրել: Նա անդադար մի ծայրահեղությունից մյուսն էր գնում. անհագուրդ զայրույթը կտրուկ կարող էր փոխվել ափսոսանքի անկեղծ արցունքներով: Նրա մտերիմ ընկերոջ` Օլեգ Բասիլաշվիլու, հետ կապված հայտնի պատմություն կա:  Դերասանը համոզել էր Պաշային թողնել խմելը: Լուսպեկաևը խոստացել էր այլևս չխմել, սակայն մի քանի ժամ անց, Բասիլաշվիլին ռեստորանում հանդիպում է հարբած ընկերոջը: Օլեգի նախատինքը նրանց միջև վեճի հանգեցրեց. բան հասավ նրան, որ Լուսպեկաևը ընկերոջ ուղղությամբ նետեց անհայտ տեղից հայտնված դանակը: Բարեբախտաբար, վրիպեց` դանակը մտավ պատի մեջ:

Джон Малкович возложил цветы к Мемориалу жертв Геноцида Армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
«Ցավոտ դաս». լեգենդար Ջոն Մալկովիչը գրառում թողեց Ցեղասպանության թանգարանում

Նույն գիշերը Լուսպեկաևը ծնկաչոք ներողություն էր խնդրում ընկերոջ առջև կատարվածի համար: Թեև Բասիլաշվիլին մտադիր չէր երկար ժամանակ բարկացած մնալ ընկերոջ վրա, ոչ ոք չէր կարող ստիպել Լուսպեկաևին ոտքի կանգնել:

Դերասանի հայրը` Բաղդասար Ղուկասի Լուսպեկյանը, ծնունդով Նախիջևանից էր, մայրը` Սերաֆիմա Ավրաամի Կովալյովան` Դոնի կոզակներից: Պավելը ծնվել էր 1927 թվականին, Ռոստովի շրջանի Բոլշիե Սալի գյուղում:

Պավելը 16 տարեկան էր, երբ 1943 թվականին որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ: Ճակատագրի բերումով նա անցավ պարտիզանների շարքերը, որոնց հետ ապագա դերասանը բազմիցս մասնակցեց մարտական գործողություններին: Մարտերից մեկի ժամանակ վիրավորում ստանալով` Պավելը հիվանդանոց ընկավ. արմունկի հոդը վնասված էր: Մինչդեռ անգիտակից Պաշային նախապատրաստում էին անդամահատության, Լուսպեկաևն ինչ-որ հրաշքով ուշքի է գալիս և վիրաբույժին արգելում  է վիրահատել:

Այնուամենայնիվ, 30 տարեկանում կարիք եղավ անդամահատել վերջույթը: Պատերազմի տարիներին պարտիզանական գործողությունների ժամանակ Պավելը ստիպված չորս ժամ անշարժ անցկացրել էր ձյան վրա, ինչի հետևանքով ցրտահարել էր ոտքերը:  Սա արյան շրջանառության հետ կապված լուրջ խնդիրների բերեց, ընդամենը 26 տարեկան էր` ոտքերի անոթների աթերոսկլերոզ զարգացավ նրա մոտ: Հիվանդությունը սրվեց, ինչի հետևանքով դերասանը զրկվեց երկու ոտնաթաթից:

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՊավել Վերշչագինի հուշարձանը
Памятник таможеннику Павлу Верещагину - Sputnik Արմենիա
Պավել Վերշչագինի հուշարձանը

Անմարդկային ջանքեր գործադրելով` նրան հաջողվեց հաղթահարել ոչ միայն  հուսահատությունը, այլև կախվածությունը թմրանյութերից. Անտանելի ցավերը թեթևացնելու համար Լուսպեկաևին ուժեղ ազդող թմրադեղեր էին ներարկում:

Կյանքի դերը

Բազմաթիվ թատերական դերերը, որոնք խաղաց Պավել Լուսպեկաևը Լենինգրադի, Թբիլիսիի, Կիևի բեմերում, նրան հայտնի դարձրին թատերական շրջանում:  Լենինգրադ այցելելուց հետո հայտնի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Լոուրենս Օլիվիեն Լուսպեկաևի մասին հետևյալն էր ասել. «Ռուսաստանում մի դերասան կա` բացարձակ հանճար: Պարզապես նրա ազգանունն արտաբերել հնարավոր չէ»:

Սակայն Պաշան, ինչպես և ցանկացած դերասան, ավելի մեծ փառքի էր ձգտում: Չնայած իր հասցեին հեղինակավոր դերասանների և քննադատների կողմից հնչող հաճոյախոսություններին, նա իրեն հայտնի չէր զգում և երբեմն շատ էր տառապում դրա պատճառով: Կինոյում հիմնականում էպիզոդիկ դերեր էր խաղում, թեև որոշակի ճանաչում նրանք ամեն դեպքում բերեցին նրան: Ամենակարևորը`իր վառ խաղի շնորհիվ նա ռեժիսորների տեսադաշտում հայտնվեց:

Ф. Мкртчян в фильме Солдат и слон - Sputnik Արմենիա
Թե ինչու Փափազյանը նկատողություն արեց Ֆրունզին

1968 թվականի հուլիսին նրան առաջարկեցին Վերեշչագինի դերը, իսկ օգոստոսին Դաղստանում, Կասպից ծովի ամայի ափին սկսվեցին նկարահանումները…

Պատմում էին, որ «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի պրեմիերայից հետո` 1970 թվականի մարտին, Պավելը ոչ թե քայլում էր, այլ ուրախությունից թռչկոտում. «Ճանաչում են: Բոլորը ճանաչում են», — ասում էր նա դերասան Միխայիլ Կոզակովին: «Այլևս քեզ երբեք չեն մոռանա, — պատասխանում էր Կոզակովը, — լրագրողները հարցազրույցներ կվերցնեն, լուսանկարիչները կտանջեն լուսարձակներով: Ընտելացիր»: «Այո, կընտելանամ», — խոստացավ Պավելը: Բայց նրան մեկ ամսվա կյանք էր մնացել:

Ֆիլմն էկրաններին հայտնվելուց հետո Լուսպեկաևը համամիութենական ճանաչում ձեռք բերեց: Իրական տրիումֆ էր, նրան ճանաչում էին փողոցում, նրա խաղի և դերասանական տաղանդի մասին գրում էին ամսագրերն ու թերթերը: «Սովետական էկրան» պարբերականի մարտի համարը գրեց. «Վերեշագինին մարմնավորել է հազվադեպ և ուժեղ մի անհատականություն… Լուսպեկաևը կարողացավ փոխանցել նրա հուզիչ պարզությունը, միամտությունն ու անպաշտպան լինելը»:

Դերասանին համագործակցության մի շարք առաջարկներ արեցին: 1970 թվականի ապրիլին նա մեկնեց Մոսկվա «Вся королевская рать» ֆիլմի նկարահանումների համար: Միխայիլ Կոզակովն ավելի ուշ հիշում է, թե ինչպես Լուսպեկաևը զանգահարեց նրան «Մինսկ» հյուրանոցի իր համարից. «Ահա նստած եմ այստեղ, մոդեռն մի համարում: Թեքվելիս մի բանի կպնում եմ պարտադիր: «Պեկինում» ավելի հարմար էր, ավելի…»:

— Պաշա, ո՞ւր էիր երեկ: Ամբողջ օրը զանգահարում էի քեզ:

— Երևանից ծանոթների հանդիպեցի: Հետո կպատմեմ: Ձանձրալի է համարում մենակ նստելը… Ափսոս զբաղված ես: Ինչ դրվագ ես խաղում: Դե լավ, վաղն իմ հերթն է:

Երկու ժամ անց նկարահանման հարթակ լուր հասավ, որ Լուսպեկաևը մահացել է սրտի կաթվածից` այդպես էլ չհասցնելով օգտվել այն բազմաթիվ առաջարկներից, որոնք ստացել էր կինոպրոդյուսերներից:

Լրահոս
0