00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները, և ո՞ւմ է պետք այս աղմուկը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջիգարխանյանի ընտանիքում ստեղծված սկանդալային իրավիճակի մասին խոսելիս՝ Sputnik-ի իմ գործընկերը հարցրեց. «Իսկ ինչու են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները»: Պատասխանում եմ. «Որովհետև ամաչում են»:

Հասկանալի է, որ հեղինակին ոչ ոք իրավունք չի տվել խոսել «բոլորի անունից»: Ճիշտ նույնպես, ինչպես և հեղինակը չի խոստացել աչք փակել ակնհայտ իրողության վրա: Եվ այսպես, խոսենք այն մասին, ինչը տեսնում և հասկանում են բոլորը, բայց միևնույն ժամանակ ասում. «Այս ինչ կեղտոտ պատմության մեջ են ներքաշել մեր Արմենին» կամ «Ում էր այս ամենը պետք»:

Այս ամենն անհրաժեշտ էր Անդրեյ Մալախովին: Բարձրացնելու համար այն ալիքի վարկանիշը, որը վերջերս է նրան իր թևի տակ է առել:

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը «սև ռիելթորների» զոհ է դարձել. դերասանի շուրջ ծավալվող նոր սենսացիան

Երկրորդ: Ոչ ոք Ջիգարխանյանին որևէ կեղտոտ պատմության մեջ չի ներքաշել` նա ինքն է ներքաշվել այդ պատմության մեջ, բացառապես կամավոր հիմունքներով:

Նրանք, ովքեր երբևէ դիտել կամ կարդացել են Ջիգարխանյանի հարցազրույցները, չէին կարող ուշադրություն չդարձնել ժողովրդական արտիստի ֆիրմային արտահայտությանը. «Քո գործը չէ…»: Ահա նման ոչ կոռեկտ ձևով էր դերասանը տեղը դնում հանրայինի և մասնավորի շեմը հատած լրագրողներին: Բովանդակային առումով ճիշտ է, ձևի առումով` ոչ այնքան: Սակայն բուն էությունն է կարևոր:

Իր գլխին թափվող կեղտի այդ հոսքը կանգնեցնելու համար նա կարող էր պարզապես մեկ ակնթարթում այնպես անել, որ ոչ մի Մալախով չէր հանդգնի միջամտել իր, իր նախկին կնոջ, ընկերների և մտերիմների կյանքին: Ջիգարխանյանը չարեց դա: Եթե չէր կարող, ապա հարց է առաջանում՝ ինչու, եթե չէր ցանկանում՝ ավելի վատ նրա, նրա ընկերների և հարազատների համար, ովքեր նրան սիրում և մեծարում են: Իսկ նրանք բազմաթիվ են, և այսօր նրանք ափսոսում և ամաչում են: Սակայն ուրիշի կյանքին խառնվել սիրողների թիվն ավելի մեծ է: Տհաճ է, բայց այդպես է: Նրանց վրա է պահվում հեռուստատեսությունը, դեղին մամուլը և այլ զրդուզիբիլը, որը չգիտես ինչու մամուլ են անվանում:

Съемки фильма Немец в Минске - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը` շոուի թեմա. ինչու են հայ արվեստագետները «բերանները ջուր առել»

Այնպիսի զգացողություն է, կարծես արտիստը դերի մեջ է մտել, սակայն այդ դերը լավագույնը չէ նրա խաղացանկում: Հիմա մի երկու խոսք դերերի մասին:

Մի անգամ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը («Հարսնացուն հյուսիսից» և այլն), որը դեռ Երևանի թատերական ինստիտուտում սովորելու տարիներից Ջիգարխանյանի և իմ ընկերն էր կանչեց դիտելու Ջիգարխանյանի թատրոնի մասին նկարահանած իր վավերագրական ֆիլմը: Խնդրեց՝ կասես, ինչն է դուր գալիս, ինչը` ոչ: Ասացի այն, ինչը հայտնի էր բոլորին. թատրոնը պահվում է Ջիգարխանյանի անվամբ, ոչ Ջիգարխանյանի ռեժիսորական տաղանդով: Ինչպես, օրինակ, Զախարովի, Վոլչեկի, Լյուբիմովի, Եֆրեմովի թատրոնները… Ջիգարխանյանի թատրոնն այդ առումով չի ստացվել, պարզապես կա թատրոն, որ գոյատևում է նրա անվան շնորհիվ: Ջիգարխանյանը հեռանա, թատրոնն էլ կվերանա:

Ներսիկ Հովհաննիսյանի ֆիլմում Ջիգարխանյանը ռեժիսորի դեր էր խաղում: Հետաքրքրված, վարպետորեն, սակայն պարզապես պատկերում էր այն, ինչն իրականում իրենը չէր: Ամեն դեպքում այդպիսի տեսք ուներ նա ֆիլմում: Դերակատար էր: Ինչպես միշտ` հիանալի դերակատար:

Ինձ չի լքում այն զգացողությունը, որ այսօրվա հեռուստաշոուում նա նույնպես դեր է խաղում. աչքերը բացած իմաստուն ծերունին և իմաստուն ծերունու խորամանկ կինը: Հարց. նրա ինչի՞ն է պետք այդ ամենը:

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
«Էքստրասենսների պայքար է»՝ Ջիգարխանյանի շուրջ. նրան կարող էին «կախարդել»

Ջիգարխանյանը անուն է, որին սիրում և ճանաչում են բոլորը: Եվ սպասում ամենուր:

Մոսկվա, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն: Ներսես Հովհաննիսյանին Հայաստանի ժողովրդական արտիստի դիպլոմ շնորհելու հանդիսավոր արարողություն: Բոլորը ներկա են: Բոլորը սպասում են: Ներսիկը զանգահարում է Ջիգարխանյանի բջջայինին՝ Ջիգո, ո՞ւր ես: Ջիգարխանյանը պատասխանում է՝ խցանման մեջ: Սկսեք, ես կհասնեմ: Դեսպանը չի համաձայնում, կսպասենք, ինչպես առանց նրա…

Երևան: Ջիգարխանյանի 60-ամյա հոբելյան: Նշվում է Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Օթյակ, որտեղ նստած է հանդիսատեսի կողմից անուշադրության մատնված Լևոն Տեր-Պետրոսյանը, մտնում է Արմեն Ջիգարխանյանը: Դահլիճը ոտքի է կանգնում, ծափահարությունները չեն դադարում:

Ֆրանկֆուրտ: Ամերիկայի չվերթերի գրանցման սեղան: Ջիգարխանյանը հիջաբ հագած աղջկան մեկնում է իր անձնագիրը: Արաբուհին լայն ժպտում է, խնդրում ինքնագիր տալ:

Մոսկվա: Երկրի գլխավոր հեռուստաալիքների ստուդիա: Շոումենները կատաղի հրճվանքով քննարկում են դերասանի անձնական կյանքը: Ջիգարխանյանը չի դիմակայում, լռում է: Հայերը` նույնպես: Որովհետև ամաչում են:

Լրահոս
0