00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ հոկեյիստների հաղթարշավը կամ ով է հայկական եռյակում «վեցմատանի»

© Пресс-служба ХК "Авангард"Артем Манукян
Артем Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին ԱՄՆ–ի Բաֆալոյում մեկնարկեց աշխարհի հոկեյի երիտասարդական առաջնությունը։ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս երեք հայ հոկեյիստ` Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլոդյանը և Անդրեյ Ալթիբարմաքյանը, որոնք պատրաստ պայքարել հաղթանակի համար։

Հայաստանում և հայերի շարքում հոկեյը երբեք տարածված չի եղել, և նույնիսկ խորհրդային տարիներին «ֆիզկուլտուրայի և սպորտի» տարածված լինելու պայմաններում այստեղ չեն եղել ո՛չ թիմեր, ո՛չ պայմաններ պարապմունքների և մարզումների համար։ Այսօր կա Հայաստանի հավաքականը և հոկեյի «Արարատը», որոնք, սակայն, առայժմ համոզիչ խաղ չեն ցուցադրում։

Բայց այս մարզաձևում հայկական անուններ եղել են ու կան, և այդ անունները հնչեղ են։ Ինչպես ասում են, նախ մի քիչ պատմություն։

Защитник футбольной команды Арарат Норайр Месропян - Sputnik Արմենիա
Մեսրոպյանի տպավորիչ թվաբանությունը․ նա խաղում էր նույնիսկ կոտրված ծնոտով

Հայ հոկեյիստներին թվարկելը, իհարկե, պետք է սկսել 1956թ-ին Կորտինա դ'Ամպեցոյի 8-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Գրիգոր Մկրտչյանից։ Ի դեպ, նա եղել է ԽՍՀՄ հավաքականի դարպասապահը, որը 1954թ-ին Շվեդիայում առաջին անգամ հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում։ Հոկեյի մասնագետները Մկրտչյանին անվանել են «հոկեյի դարպասապահների խորհրդային դպրոցի նախահայր»։

Հայ մյուս հոկեյիստները հայտնվել են օվկիանոսից այն կողմ։ Ճանաչում են ձեռք բերել Էդի Ժերեմիան (1928թ-ի Սթենլիի գավաթակիրը), Միսաք Այվազովը (ելույթ է ունեցել Էդմոնտոնում, Դետրոյթում և «Նյու Յորք Այլենդերսը») և Զաք Բոգոսյանը «Ատլանտայից», որ 2009թ-ի աշխարհի առաջնությունում խաղացել է ԱՄՆ-ի հավաքականի կազմում։

Բայց դա անցյալում է։ Իսկ այսօր Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը թիմի երեք հային բաշխել է առաջին և երրորդ եռյակներում։ Ահա նրանց կազմը` Ալթիբարմաքյան-Մալցև-Փոլոդյան և Մանուկյան-Սվեչնիկով-Շոլոխով։

Ալթիբարմաքյանը և Փոլոդյանը ծնվել են Սանկտ Պետերբուրգում, իսկ Մանուկյանը` Օմսկում։ Այն հանգամանքը, որ տղաներից ոչ մեկը չի ծնվել Հայաստանում, արմատները մոռանալու հիմք չի դարձել նրանց համար։

Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Երբ Միլանն էլ է «Մանչեսթեր», կամ ինչպես են իրականանում Մխիթարյանի երազանքները

Անդրեյ Ալթիբարմաքյանը, օրինակ, թեև բնիկ պետերբուրգցի է, բայց նրա պապը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք է տեղափոխվել Աբխազիայից, որտեղ բնակվել են նրա ազգականները։ Այս անսովոր ազգանունն առաջացել է Հայոց ցեղասպանությունից հետո. այդ ժամանակ Անդրեյի նախապապը հրաշքով ողջ է մնացել, օսմանական գերությունում զրկվել է չորս մատից։ Այնտեղ նրան թուրքերեն անվանել են «Ալթի Բարմաք»` «վեցմատանի»։ Հետո նա հայտնվել է Տրապիզոնում, որտեղ հիմա բնակվում է նրանց տոհմի ճյուղերից մեկը` Ալթիբարմաքյանների զուգահեռ ճյուղը։

1935թ-ին նա տեղափոխվել է Աբխազիա, որտեղ ազգանվանը «յան» է կցել, որպեսի չշփոթեն։ Հարավի ազգականներն ուշիուշով հետևում են Անդրեյի խաղին, իսկ ամռանը Սև ծովի գավաթի ժամանակ հայ եռյակին աջակցել են հարավային աղմկոտ երկրպագուները։

Արտյոմ Մանուկյանի մոր խոսքով` որդին շատ է հպարտանում իր ազգությամբ և անզիջում բնավորությամբ։ Հայաստանում շատ ազգականներ ունեն, և տարին մի քանի անդամ Անդրեյը եղբոր հետ այցելում է նրանց։ Հիմա Երևանի բարեկամները նույնպես հոկեյ են դիտում։ Ի դեպ, Արտյոմի ավագ եղբայրը` Տիգրանը, նույնպես հոկեյիստ է և խաղում է Վլադիվոստոկում։

Ալեքսեյ Փոլոդյանը խաղաշրջանը շատ տպավորիչ է սկսել, և հոկեյի երիտասարդական լիգայի Ռիգայի խաղում հինգ անգամ գրավել հակառակորդի դարպասը, իսկ խաղից հետո համեստորեն ասել, որ այդ տափօղակներն են հաջողությամբ մտել դարպասը։ Նա իր առաջին «հասուն» գոլը խփել է հոկտեմբերին Սամարայում։

Հուսանք, որ այդ տղաների օրինակը վարակիչ կլինի, իսկ եթե նրանք հաղթեն երիտասարդական համաշխարհային առաջնությունում, ապա այդ հաղթանակը կապացուցի, որ հայկական ծագումը խոչընդոտ չէ պրոֆեսիոնալ հոկեյի համար։ Նույնիսկ հակառակը։

Հայաստանում պետք է զարգացնել հոկեյը, բայց դա թանկ մարզաձև է, անհրաժեշտ են հարթակներ և հանդերձավորում։ Պետք են ակումբներ, մրցակցություն… շատ բան է պետք։ Հնարավոր է` մի գեղեցիկ օր Հայաստանում հայտնվեն անձնվեր մարդիկ և մեկենասներ, որոնք գործը կշարժեն մեռյալ կետից։

Իսկ առայժմ երկրպագենք մեր տղաներին։

Լրահոս
0