00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գդալով ուտում են միայն դիլետանտները, կամ ինչպես խաշը «գրավեց» Պետերբուրգը

© Sputnik / Arpi BeglaryanХаш
Хаш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմռանը մոտ երևանյան շուկաները լցվում են տարատեսակ ապրանքով, և խաշի նկատմամբ սեր ունեցող մարդն անտարբեր չի կարողանա անցնել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկների կողքով, բացի այդ կանգ կառնի նաև կանաչի, բողկ, սխտոր ծախող վաճառականների մոտ՝ խաշի սեղանի համար անհրաժեշտ բաղադրիչները գնելու համար:

Հազար ինը հարյուր իննսուն չեմ հիշում որերորդ թվականին Պետերբուրգի ոչ այդքան կենտրոնական հատվածում, ինձ` մարդու, որը սովորություն չունի ռեստորաններում հաց ուտելու, ինչ-որ բանով գրավեց արտաքնապես տարօրինակ մի շինություն՝ «Ռեստորան «Ախթամար»» գրությամբ: Սակայն հաստատության ներքին հարդարանքը բավականին ներկայացուցչական տեսք ուներ: Այն տարիներին մատուցողները, որպես կանոն, դեռ կապիտալիզմի դպրոցը չէին անցել, այդ պատճառով բարեհամբույր, սիրալիր աղջիկը որոշեց առավոտյան հյուրին խորհուրդ տալ հագեցնող և օգտակար ուտեստ ճաշակել` խաշ: Չկռահելով որ ես հայ եմ՝ նա սկսեց բացատրել, որ խաշը կովի տոտիկներից պատրաստած համեղ ապուր է: Ներկայացման նման ձևը թույլ չտվեց ինձ անտարբեր մնալ:

Армянская толма (голубцы с виноградными листьями) - Sputnik Արմենիա
Յալթայում կհամտեսեն հայկական ազգային ճաշատեսակներ

Դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես խաշ էի ուտում առանց որևէ մեկի ընկերակցության: Գուցե և այն միայնակ ճաշակելու սիրահարներ կան, սակայն, իմ կարծիքով, խաշն առանց ընկերակցության կորցնում է իր գրավչության առյուծի բաժինը: Հիմա կխոսենք «խաշ» անվանումը կրող միջոցառման ամենակարևոր բաղկացուցիչներից մեկի մասին. այն ոչ միայն ուտելու գործընթաց է, այլ առաջին հերթին մի ամբողջ արարողություն:

Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը: Այսինքն՝ սեպտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Եթե, իհարկե, Արագածի վրա չեք: Սակայն այդ մասին ավելի ուշ:

Իսկ մինչ այդ ես խնդրեցի բանիմաց մարդկանց ծանոթացնել ինձ որևէ մեկի հետ, ով կկարողանար  սովորեցնել խաշի պատրաստման բոլոր փուլերը և բուն կերուխումի արարողությունը: Ինձ ծանոթացրին այդ գործում հմուտ Արմենի և Պետրոսի հետ: Մոտենում էր Նոր տարին, այդ պատճառով Արմենը, որ համաձայնել էր օգնել, խնդրեց իրադարձությունը տեղափոխել հունվարի վերջ, երբ ստամոքսներն ուշքի կգան տոնական փորձությունից:

Փետրվարի սկզբին, երբ ես սկսում էի մտահոգվել, հանկարծ զանգահարեց Արմենը՝ ճշտելու գործողությունների օրը: «Եթե շաբաթ ենք անում, ուրեմն պետք է գնումների գնանք չորեքշաբթի», — ասաց նա:

Анушапур - Sputnik Արմենիա
Հայկական ուտեստների հնգյակը, առանց որոնց անհնար է պատկերացնել Ամանորի սեղանը

Եվ ահա չորեքշաբթի օրը, մենք երեքով ուղևորվեցինք Երևանի կենտրոնական շուկաներից մեկը: Գնումները սկսեցինք խաշն ուղեկցող սննդամքերքներից` թթու և բողկ, քանի որ կանաչին և օղին կարելի է գնել նաև վերջին պահին: Իմ երկու ընկերները բավական բծախնդիր մարդիկ էին, իսկ երբ գործը հասավ պանրին, սկսվեց երկուսի համային նախասիրությունների ուսումնասիրությունները: Արդյունքում որոշվեց երկու տեսակ պանիր գնել՝ անցքերով սպիտակ աղի պանիր ու փշրվող չորացած կանաչիով պանիր:

Իսկական ներկայացումը սկսվեց մսի շարքերի մոտ: Պետրոսը, որն իսկական դերասանական տաղանդ ուներ, շարքերի միջով այնպես էր անցնում, կարծես, կյանքում նման անպետք կովի վերջույթներ չէր տեսել: Նայում էր ուշադիր, զննում, ու հավանաբար վերջապես ընտրեց. հարցրեց գինը, նրան պատասխանեցին, սակայն նա անմիջապես շրջվեց դեպի մյուս վաճառասեղանը: Վաճառողն անմիջապես արձագանքեց, ձեռքերի  բուռն շարժումով նկարագրեց իր ապրանքի արժանիքներն ու իջեցրեց գինը: Զիջեց սիմվոլիկ գումար, սակայն հարցն այդ չէ. կարևորը, որ հաջողվեց գին գցել, ու երկուսն էլ գոհ էին: Այսպես ես ստացա երկու զույգ կովի առջևի ոտքերով տոպրակը: Տոտիկները բավականին բարեկազմ էին ու ծանր:

Խաշի համար օգտագործում են աննասունների սպանդից հետո մնացած մնացորդները, ցանկալի է կովի տոտիկներ օգտագործել, սակայն կարելի է նաև տավարի միս` փորոտիք. «Հնուց այդպես է եկել, հավանաբար դեռ հեթանոսական ժամանակներից, երբ կենդանիներին զոհաբերում էին աստվածներին և նրանց ուտում էին քրմերը, իսկ փորոտիքն ու ոտքերը բաժին էին հասնում աղքատներին», — պատմական այսպիսի անդրադարձ կատարեց Արմենը՝ խոհանոցում շարելով գնած չորս ոտքերն ու ինչ-որ բան ուշադիր ուսումնասիրելով:

Фестиваль Стрижка овец - Sputnik Արմենիա
«Ոչխարների խուզում» փառատոնը 2 հազար մարդու տարավ Տաթև

Շուկայում, որպես կանոն, դրանք այդքան էլ ներկայացուցչական տեսք չունեին, առևտրականները հաճախ ցանկություն չեն ունենում գլուխ դնելու, քանի որ առջևի ոտքերն ամեն դեպքում գնելու են: Բանն այն է, որ խաշի գիտակները հազվադեպ են հետևի ոտքեր գնում, մեղմ ասած, դրանց ոչ այդքան հաճելի հոտի համար: Այդ հոտից մաքրվել կարելի է միայն օրերով հոսող ջրի տակ տոտիկները պահելով, սակայն երբ մեր կենցաղի մեջ մտան ջրի հաշվիչները, նման մաքրումը բավական թանկ հաճույք դարձավ: Ոչ բոլորն են Արմենի նման սեփական տանն ապրում, և ոչ բոլորի բակում հոսող, այսպես կոչված, արտեզյան ջուր կա, որից կարելի է օգտվել անսահմանափակ քանակով: Իսկ Արմենն ունի այդ ջրից. կլոր տարին այն հոսում է բակում խողովակից, և այդ պատճառով մեր տոտիկները տասներկուժամյա ջրային պրոցեդուրաների ենթարկվեցին:

Եվ այսպես, օրը` ուրբաթ, տոտիկները լվացած են: Այժմ, բացատրում է Պետրոսը՝ ձեռքին ճոճելով կացինը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խաշի սիրահար եք դուք՝ յուղոտ, թե ոչ այնքան: Եթե ոչ շատ յուղոտ, ապա կացին ձեզ հարկավոր չէ. կտրատում եք ոտքերը հոդերի երկայնքով և դնում եք եփելու: Բայց մենք յուղոտ ենք սիրում. Պետրոսն ինձ է նայում առարկություններ չընդունող հայացքով: Ես գլխով եմ անում, էլ ի՞նչ էր ինձ մնում: Պետրոսը կրկին կացնով առանձնացնում է ոտքերն ու կրկին դնում հոսող ջրի տակ, մինչև երեկո, երբ կգա դրանք եփելու ժամանակը:

Хоровац (Шашлык) - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյան. Հայաստանը ծով չունի, փոխարենն ունի համեղ խորոված

Եվ ահա մեր խաշը եռաց: Արմենն ու Պետրոսը թափեցին առաջին ջուրը՝ հիմնական բաղադրիչների մշակման թերություններից ազատվելու համար: Փորոտիքը նույնպես լվացել ու ոտքերից առանձին եփել էին, կտրատել մանր կտորների և այժմ ավելացնում են ընդհանուր կաթսայի մեջ: Այնուհետև խաշի հիմքի վրա թարմ ջուր լցնելով՝ խոհարարներն այն կրկին դնում են եփելու՝ ցածր կրակի վրա, ամբողջ գիշեր: Խաշի պատրաստ լինելը նրանք որոշում են առավոտյան կանուխ, շատ հեշտ ձևով. արգանակի մեջ (ոչ եռացող, իհարկե) իջեցնելով մատները: Որքան ավելի դժվարությամբ ես կարողանում կպած մատներդ միմյանցից անջատել, այդքան ավելի որակյալ խաշ է ստացվել:

Գիշերը, մինչ խաշը պատրաստվում է, կարելի է անել սրտի ուզածը, բայց ամեն դեպքում ավելի լավ կլինի քնել. առավոտյան ծանր փորձություն է լինելու: Լուսադեմին խաշը նույն ամանով, որի մեջ եփվում էր դրվում է սեղանի մեջտեղում, և շուրջը շարվում են պանրով, կանաչեղենով, ճզմած սխտորով ափսեները, դրվում է չորացրած լավաշի մի մեծ սկուտեղ: Սովորական լավաշը նույնպես դնում են սեղանին, բացի այդ կան գուրմաններ, որոնք խաշը ուտում են գլխին սավան և լավաշի մի շերտ փռելով ու ափսեի վրա գլուխը լավ խոնարհած: Նման արտասովոր ինհալյացիան հատուկ նրանց համար է, ովքեր չեն ցանկանում բույրը կորցնել: Խաշն ընդունված է լավաշով ուտել՝ այն գդալի տեղ օգտագործելով: Գդալով ուտում են դիլետանտներն ու արտասահմանցիները:

Մոտ հինգ րոպե խաշը կենտրոնացած համտեսում են, այնուհետև հանում քրտնած օղու շիշը: Բանն այն է, որ խաշի հետ որևէ այլ ոգելից խմիչք չի սազում: Կարող եք փորձել տեկիլա կամ վիսկի, եթե չեք խնայում ձեզ: Իսկ օղին խաշի համար նույնիսկ կարելի է ասել բժշկական նկատառումներից ելնելով է ցուցված: Քանի որ ուտեստն ինքնին ծանր է առողջ ստամոքսի համար, և օղին այս պարագայում օգնում է ստամոքսի մարսողությանը: Ինչպես պնդում է Արմենը, եթե քեզ հակացուցված է խմելը, ապա հակացուցված է նաև խաշը: Եվ հակառակը: Ընդ որում՝ շատ չեն խմում, բավական քիչ չափաբաժիններով: Եվ նույնիսկ կենացներն այստեղ իրենց հերթականությունն ունեն. բարով տեսանք, նրա կենացը, ով եփել է խաշը, ծնողների կենացը, այնուհետև երեխաների ու մեզ համար:

Ինչո՞ւ են խաշն ուտում առավոտյան: Ամեն ինչ շատ պարզ է. օրվա մյուս ժամերին օրգանիմի համար ավելի դժվար է այդ ծանր ուտեստը մարսել: Իսկ խաշից հետո, դասական ավանդույթների համաձայն, կեսօրին, սկսվում է սիեստան: Կարելի է չպայքարել քնի դեմ ու հաճելի մոռացության մատնվել, բայց կարելի է նաև նարդի խաղալ ու հետո քնել:

Իսկ ի՞նչ է լինում սիեստայից հետո: Դե, կմտածեք, վերջ, ժամանակն է տաքսի (մարդասիրական զգացողություններից ելնելով հասարակական տրանսպորտից օգտվել խորհուրդ չի տրվում. ոչ բոլորը կկարողանան տանել սխտորի ու խմիչքի միախառնումից ստացված այդ «հաճելի» բույրը) պատվիրել և տուն գնալ: Բայց, ինչպես ասում են, սա դեռ ամենը չէ: Խաշը հիմնական ուտեսից առաջ մատուցվող նախերգանքն է: Նորմալ մարդը, ասում է Արմենը, խաշից հետո, արթնանում է ուտելու անհագուրդ ցանկությամբ, և այդժամ կարելի է ընտրել՝ խորոված, քաբաբ, խաշլամա՝ ինչ ցանկանաք: Առավոտյան, երբ նա ինձ ասաց այդ մասին, ես սկսեցի կասկածել սեփական նորմալ մարդ լինելու կարողության վրա, սակայն երեկոյան ժամը 7-ին մոտ երեքով համտեսեցինք խաշլամայի բավական ծանրակշիռ չափաբաժիններ, ընդ որում՝ բացառապես հանքային ջրի ուղեկցությամբ: Եվ ես օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ զգացի, որ կշտացել եմ այնպես, ինչպես կյանքում երբեք չէի կշտացել:

Իսկ այժմ Արագածի վրա խաշ ուտելու մասին, հիշու՞մ եք:

Армянское национальное блюдо - Sputnik Արմենիա
Խոհարար. եվրոպական խոհանոցի հիմքում հայկական բաղադրատոմսերն են

Այնտեղ՝ լճի վրա երկու ճայեր էին սավառնում, իսկ լճում սառույցի կտորներ լողում: Սառույցներից «ամենաաշխույժները» կուտակվել էին ափի մոտ, միմյանց հրմշտելով, որպեսզի կարողանան իրենց գիրկն առնել մեծ կանաչ ձմերուկը: Ձմերուկը, հավանաբար, շատ տաք էր, այլապես ինչ կարիք կար այն սառեցնելու` լիճ հասնելով մինչև կոճերը խրված ձյան մեջ: Իսկ օրացույցով հունիսի 28-ն էր: Երևանում գրեթե քառասուն աստիճան շոգ էր: Դե ասացեք, խնդրեմ, ում մտքով կանցնի խաշ ուտել, երբ նույնիսկ սուրճի մեջ հաճելի է սառույցը:

Սակայն ցանկացած լավ բանի մեջ մի ծայրահեղություն կա, չէ՞ որ պարզապես մի ժամ ավտոմեքենայով գնալ է պետք Արագածի վրա գտնվող Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կայան հասնելու համար, որի կողքին լճի մոտ կա մի հաստատություն, որտեղ ամռանը խաշ են տալիս: Կարելի է նստել տնակում, սակայն ո՞վ կհրաժարվի ջրի մոտ գցած սեղանից: Չէ՞ որ էկզոտիկա է, մի կողմից կծկվում եք սառը քամուց, մատուցողուհին սկուտեղով փորձում է անցնել ձնակույտերի միջով, փոքր ինչ ներքև, ձորակում, կարմիր կակաչներն են ծածանվում, իսկ կակաչներից մի փոքր դեպի հարավ` նստած տեղից չերևացող հատվածում, շոգից հալչում է ասֆալտը:

Եվ այսպես, դուք կռացել եք խաշի մի մեծ ափսեի վրա, դրանից շեղում եք ձեր ուշադրությունը միայն օղու շիշը վերցնելու համար, որը ցցված է մոտակա ձնակույտի մեջ, այնուհետև կրկին վերադարձնում շիշն այնտեղ: Սովը հագեցնելը կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, սակայն, երբ դուք արդեն կարող եք նայել շուրջբոլորը, կարող եք զվարճանալ օտարերկրյա զբոսաշրջիկներին հետևելով, ուրեմն արդեն կուշտ եք: Ամառային շոգին երևանյան տապից հոգնած այս խեղճերին ավտոբուսները ամեն 15 րոպեն մեկ բերում են ու իջացնում, նրանք շրջում են այնքան, մինչև սառեն, և նայում ոչ այդքան լեռնային բնության գեղեցկիկ տեսարաններին, որքան խաշ ուտողներին:

Մենք սեղանը լքեցինք ճիշտ այն պահին, երբ հաստատության դարպասների մոտ հավաքվեց հերթական զբոսաշրջային խումբն ու գիդ-ուղեկցորդը հերթական անգամ սկսեց պատմել խաշի մասին: Մենք անցանք նրանց կողքով՝ կոռեկտությունից ելնելով փորձելով չշնչել նրանց ուղղությամբ:

 

Լրահոս
0