00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաշալի կյանք ու անհեթեթ մահ. ինչու էր հայ ֆիզիկոսը պահանջում ԱՄՆ–ից ուղարկել մի կնոջ կրծքերը

© Public DomainПузырьковая камера
Пузырьковая камера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ 1945 թվականին ահեղ պատերազմը լռեց, Իեգուդի Մենուխինը հյուրախաղերով ժամանեց ԽՍՀՄ: Գուրգեն Ասկարյանը, որ ջութակ նվագել էր սովորում, նրա համերգին մասնակցելու իրավունք ստացավ: Համերգից հետո 17 տարեկան պատանին հասկացավ, որ մաեստրոից ավելի լավ ոչ ոք երբեք նվագել չի կարողանա և ընդմիշտ հրաժարվեց երաժշտությունից:

Իսկ դրանից մեկ տարի անց դպրոցի ոսկե մեդալակիրը, սարսափեցնելով բժիշկ ծնողներին, գործերը հանձնեց Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Ժամանակը ցույց տվեց, որ Ասկարյանի երկու որոշումն էլ ճիշտ էր:

Պարզվեց` Մոսկվայի պետական համալսարան ընդունվելը Գուրգեն Ասկարյանի համար ավելի հեշտ էր, քան իր սիրելի գործի մեջ հմտանալը: Նա ընդունվեց ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, դարձավ հաջողակ ուսանող, բայց սկսեց երազել այնպիսի մի ֆակուլտետի մասին, որտեղ տարբեր շինանյութեր կարող էր ուսումնասիրել: Ռադիոֆիզիկայի բաժնի վարիչը՝ պրոֆեսոր Գվոզդովերը, նրան համոզեց մնալ բաժնում` խոստանալով, որ Գուրգենի համար «հարազատ հայր» կդառնա, չնայած այն հակափաստարկին, որ դժվար թե նրա մայրը նույնը ցանկանա: Պրոֆեսորը համառ տղայից չնեղացավ, և Ասկարյանն իսկապես տեղափոխվեց մեկ այլ բաժին:

Альберт Азарян - Sputnik Արմենիա
«Ազարյանական խաչի» 3 վայրկյանները. ինչպես էին իտալացիները անհնարինը պահանջում նրա համար

Ուսանողն առաջարկեց ստեղծել մի սարք, որին երկրի գլխավոր բուհի դասախոսները, չկարողացան ըստ արժանվույն գնահատական տալ: Միտքը լավն է` ասացին նրանք, այդ նախագիծը նույնիսկ քննարկելի է, բայց որքանո՞վ է հնարավոր օգտագործել գործնականում, կասկածեցին բոլորը, ներառյալ` ակադեմիկոսները: Իսկ մի քանի տարի անց՝ 1960 թվականին, ամերիկացի Դոնալդ Գլեզերը ստացավ Նոբելյան մրցանակ՝ «Պղպջակային խցիկ» անունով սարքի համար, որը գրանցում էր արագ լիցքավորվող մասնիկների թողած հետքերը: Այս պատմությունը Գուրգեն Աշոտովիչին ստիպեց իր մտքերի ու կատարած աշխատանքի հանդեպ ավելի ուշադիր լինել ամբողջ կյանքում:

Անտեսելով խցիկի հետ անհաջող փորձը` Ասկարյանն իր դիպլոմային աշխատանքում առաջակեց լիցքավորված մասնիկների գրանցման մեկ այլ մեթոդաբանություն: Այս դեպքում էլ, սակայն, գործը չհասավ ծրագիրը կյանքի կոչելուն, բայց այն գոնե որոշ փառք բերեց հեղինակին։ Նրա հանդեպ` որպես երիտասարդ ֆիզիկոսի, որ բացառիկ ծրագրեր և գաղափարներ էր առաջ քաշում, սկսեցին ավելի ուշադիր լինել:

Ընդհանրապես իր բացահայտումների և հայտնագործությունների հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրը Ասկարյանին հետապնդեց ամբողջ կյանքում: Չի կարելի ասել, թե նա իր աշխատանքների հանդեպ անուշադիր էր, պարզապես դրանք թողնում էր առանց մեկնաբանությունների։ Այդ պատճառով էլ նրա մի շարք բացահայտումներ ֆիզիկոսների շրջանում հայտնի դարձան շատ ուշացումով: Դրա վառ ապացույցն է էլեկտրամագնիսական ճառագայթների ինքնակենտրոնացման հետ կապված պատմությունը: Այդ հետազոտություններն անցկացվեցին լազերային ֆիզիկայի ոլորտում:

В.А.Амбарцумян, президент Академии наук Армянской ССР - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյանի հաջողության բանաձևը՝ տաղանդ, ճակատագիր և աշխատանք

1961 թվականի ավարտին Գուրգեն Աշոտովիչը հրապարակեց համապատասխան թեմայով աշխատանք, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ ոչ գծային օպտիկայի չբացահայտված տարածքների ուսումնասիրության համար, իսկ այսօր այդ աշխատանքի արդյունքների մասին խոսվում է մասնագիտական բոլոր գրքերում, որտեղ որպես հեղինակ անպայման նշվում է Ասկարյանի անունը:

Սակայն դա տեղի ունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Թաունսն իրեն դրսևորեց որպես իսկական գիտնական և ջենտլմեն:1964 թվականին Թաունսը, որ արդեն Նոբելյան մրցանակ ուներ, Ասկարյանից անկախ կարողացավ ստանալ նույնական գիտական արդյունքներ, որոնք էլ անմիջապես հրապարակեց ֆիզիկական հետազոտությունների հայտնի համաշխարհային լրագրում: Թաունսը պատկերացում չուներ, որ Ասկարյանն այդ ամենն արել է երեք տարի առաջ։ Երբ Խորհրդային Միությունից նրան այդ մասին տեղեկացրին, գիտնականն ընդունեց Գուրգեն Աշոտովիչի առաջնահերթությունը և իր հրապարակումներում մշտապես մեջբերեց նրա հոդվածը, իսկ վերջինս այդ առթիվ իր հայրենիքում արժանացավ Լենինյան մրցանակի: Գիտական աշխարհում ինքնակենտրոնացման երևույթը հայտնի է «Ասկարյանի էֆեկտ» անվամբ:

член-корреспондент Академии наук СССР Сергей Мергелян - Sputnik Արմենիա
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

Ֆիզիկայի պրոֆեսոր Բորիս Բոլտովսկին ժամանակին գրեց հիշողությունների մի գիրք՝ «Գուրգեն Ասկարյանի հետ հարաբերությունների ճոխությունը» թեմայով: Պրոֆեսորը նշել էր, որ հաճախ է փորձել  գործընկերոջը համոզել, որ հոդվածները հրապարակի միաժամանակ մի քանի ամսագրերում, կամ էլ կարելի էր ավելորդ անգամ չլարվել, որովհետև մեկ տպագիր հրապարակումն էլ կարող է լինել հեղինակային իրավունքի ապացույց: Ասկարյանը երկար ժամանակ նրան ոչ մի պատասխան չի տվել, բայց հետո ասել է, որ իր մահից հետո հավանաբար մեկն իր մասին գիրք կգրի, որտեղ կլինեն իր բոլոր ձեռքբերումները: Իհարկե, իրեն՝ ֆիզիկոս Ասկարյանին, այդ ամենն արդեն հետաքրքիր չի լինի:

Սակայն մահից ոչ շատ առաջ նա գրեց.

«Գիտությունը նույնքան անողոք է, որքան պատերազմը: Այդտեղ էլ կան անհետ կորածներ, հետախույզներ, կողոպտիչներ, և կա հաղթանակի փառք ու պարտության ցավ: Բայց պատերազմի ժամանակ երկու կողմն էլ զենք ունի ձեռքում, գիտության մեջ երբեմն զենք ունենում է միայն բարձր դիրքում կանգնածը։ Նա ունի «անվանացանկային անսխալականության» զրահաբաճկոն և իր ուղեկիցների սեփական զորքը: Եվ նրանց դեմ, որպես կանոն, դուրս է գալիս միայնակ զինվորը, որ հազվագյուտ ստեղծագործական միտք ու հոգի ունի և չափազանց խոցելի է: Այդպիսին է այն ստեղծարարի հոգին, որ ուզում է նորը բացահայտել: Այս պատերազմը մշտապես վերածվում է անհավասար պայմաններում ընթացող դուելի»:

Ահա այս «ամենաանվանակարգային անսխալականությունը» մշտապես ազդել է գիտնականի նյարդերի վրա: Ասկարյանն այդ փոքր պատերազմներին միշտ փորձել է վերաբերվել իրեն հատուկ հումորով, բայց թե որքան ծանր է անդրադարձել նրա վրա, գիտեր միայն ինքը: Մի անգամ նա մահացած մարդու մարմինը քայքայումից պաշտպանելու մեթոդի արտոնագրման վկայական ստանալու դիմում ներկայացրեց, որը պետք է աշխատեր ճառագայթման խիստ հատուկ չափաբաժնի միջոցով: Նրան, իհարկե, այդ վկայականը տվեցին, բայց միայն երկու տարի անց, այն էլ մեծ քաշքշուքից հետո:

Այդ ձգձգվող պատմությունը տարբեր անեկդոտների ծնունդ տվեց: Գործընկեր ֆիզիկոսները գործընթացին տվեցին «սառը գուրգենիզացում» անունը: Կազմվեց այն աշխատողների ցուցակը, որոնք ուզում էին, որ մահից հետո իրենց մարմինն այդ կերպ մշակեն: Ցուցակը Ասկարյանին հանձնեց նույն Բ. Բոլտովսկին, որ այդ առումով նույնիսկ խոսք ասաց: Ասկարյանը շատ ուշադիր լսեց ճառը, հայտնեց խորը երախտիքի խոսքը հումորասերներին և հայտարարեց, որ այդ ձևով կպահպանվեն հարգանքի արժանի մարդկանց մարմինները, որոնց անունները ցուցակի անունների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեն:

Снимок Венеры на фоне ночных огней Земли, полученное с Международной космической станции - Sputnik Արմենիա
«Չարի առանցքներ». հայ աստղաֆիզիկոսի սենսացիոն հայտնագործությունը տիեզերքի ձևի մասին

Ինստիտուտի լաբորատորիայի վարիչներից մեկն իր հետ մշտապես մի տռզած պայուսակ էր ման տալիս, որի ձևը երբեք չէր փոխվում: Ասկարյանը հավատացնում էր, որ լաբորատորիայի վարիչը երբեք այդ պայուսակը չի բացում և գրազ եկավ, որ եթե այդտեղ ինքը աղյուս էլ դնի, պայուսակի տերը չի նկատի: Ասեց և արեց, աղյուսը մտցրեց պայուսակի մեջ՝ վկաների ներկայությամբ, իսկ մեկ ամիս անց նույն վկաների ներկայությամբ հանեց այնտեղից:

1980-ական թվականների սկզբին բացահայտվեց  ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներով մարդկային մարմնի որոշակի հատվածի վրա ազդեցությունը կիրառելու հնարավորությունը, այնպես, որ մոտակայքում գտնվող մասերն ու օրգանները չճառագայթվեն:

Ամբողջ աշխարհի բժիշկներն այդ բացահայտման նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, Ասկարյանին կանչեցին Ամերիկա՝ ախտորոշման և կաթնագեղձերի օնկոլոգիական թերապիայի մեջ այդ մեթոդն օգտագործելու նպատակով կազմակերպվող համատեղ աշխատանքին մասնակցելու: Բայց Ասկարյանը չկարողացավ գնալ, քանի որ ծանր հիվանդ էին նրա քույրն ու մայրը, իսկ նա չէր ուզում նրանց խնամքը հանձնել մեկ ուրիշին։

Ընկերները նրան համոզելուց հրաժարվեցին միայն այն ժամանակ, երբ նա առաջարկեց ամերիկացիներին նամակ գրել՝ այսպես թե այնպես գալ չեմ կարող, բայց կարող եմ համագործակցել. ուղարկեք այստեղ կրծքերը:

Առանց չափազանցության՝ Գուրգեն Ասկարյանը համաշխարհային ֆիզիկայի լեգենդ է` թե՛ որպես գիտնական, թե՛ որպես արտասովոր անհատ: Նա այդպես էլ ընտանիք չկազմեց՝ իր անձնական կյանքը նվիրելով մոր ու հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քրոջ խնամքին: Նրանցից հարազատ մարդ Ասկարյանն աշխարհում չուներ: Մնացած ժամանակը նա նվիրեց գիտությանը:

Աշխատողների մոտ այնպիսի տպավորություն էր, որ տնտեսական ծախսերից ավելացած բոլոր փողերն Ասկարյանը տրամադրում է գրքեր գնելուն: Նա մի գրքից միանգամից մի քանի օրինակ էր գնում: Թե ինչի համար էր նրան այդքան շատ գիրք հարկավոր, գիտնականի կենդանության օրոք անհայտ մնաց բոլորին: Հնարավոր է՝ գնում էր փոխանակման նպատակով, քանի որ այդ ժամանակ գրքի պակաս կար: Բայց Ասկարյանի կտակի համաձայն՝ այդ գրքերը պետք է հանձնվեին մանկատներին, իսկ նրա վրձնին պատկանող կտավները՝ թանգարանին: Գիտնականը, ի դեպ, նաև բանաստեղծություններ էր գրում:

1997 թվականի սկզբին Գուրգեն Աշոտովիչը թուլություն զգաց, բոլորին տեղյակ պահեց, որ ցանկանում է բուժվել ու խնդրեց իրեն ընդհանրապես չանհանգստացնել: 10 օր շարունակ գիտնականից ոչ մի լուր չեղավ, և կոլեգաները սկսեցին լրջորեն անհանգստանալ: Հեռախոսազանգերին և դռան զանգերին նա չէր պատասխանում, բնակարան մտնելու համար ստիպված կանչեցին թաղայինին: Նրանք Գուրգեն Աշոտովիչին գտան մահացած՝ սեղանի առաջ դրված գրքերի բուրգին հենված, իսկ կողքը՝ մահճակալին, պառկած էր քույրը:

Պաթոլոգոանատոմներին հաջողվեց պարզել, որ նրանք երկուսն էլ մահացել են նույն օրը, նույն պատճառով՝ իշեմիկ հիվանդությունից…

Լրահոս
0