00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի լեգենդար ֆուտբոլիստը կփոխարիներ Պելեին.ինչու Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մեջ

© Sputnik / Asatur YesayantsХорен Оганесян
Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է ХХ դարի հայ լավագույն ֆուտբոլիստի մասին, որի մարզական կարիերան ձախողեցին ձյունաճերմակ «Մերսեդեսի» պատճառով։

Կարելի է պատկերացնել՝ ինչ էր կատարվում քսան տարեկան Խորեն Հովհաննիսյանի հոգում, երբ լեգենդար «Արարատի» ու «Բավարիայի» խաղի երկրորդ խաղակեսի ինչ-որ պահի նրան ուղարկեցին «տաքանալու»։

Անմոռանալի խաղի 64-րդ րոպեին Խորենը փոխարինեց փոքր-ինչ հոգնած Նիկոլայ Ղազարյանին։ Դեբյուտը խորհրդանշական էր։ Քչերին է հաջողվում առաջին անգամ հայտնվել հիմնական կազմում աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ խաղի ժամանակ։ Այդպիսի սկիզբը պարտավորեցնող էր, Հովհաննիսյանը պետք է մեծ ֆուտբոլիստ դառնար, ու նա լիովին կատարեց իր պարտականությունը։

Арарат 73 - Sputnik Արմենիա
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

Ժամանակին ԽՍՀՄ համապետական հեռուստատեսության կենտրոնական ալիքով ցուցադրվող «Ֆուտբոլային տեսություն» հաղորդաշարը մի խորագիր ուներ, որում որոշվում էր ամսվա ու տարվա, առաջնությունում ու երկրի գավաթի խաղարկման ժամանակ խփած լավագույն գոլը։ Խորագիրը գրեթե երկու տարվա կյանք ունեցավ, հետո փակեցին, իսկ Երևանում վստահ էին, որ մրցույթը չեղարկվեց, որովհետև գրեթե ամեն ամիս լավագույնն էին ճանաչվում Խորեն Հովհաննիսյանի գոլերը։

Իսկապես, բոլոր հնարավոր գեղեցիկ գոլերը խփել էր Խորիկը, ինչպես նրան քնքշորեն անվանում էին հայ երկրպագուները` և՛ կրունկով` 1983 թվականին Մոսկվայում ԲԿՄԱ-ի դեմ խաղում, և՛ ընթացքից, և՛ հեռվից, ինչպես Բելգիայի հետ խաղում՝ 1982 թվականի Իսպանիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ։

Ի դեպ, Իսպանիայի առաջնությունից հետո արևմտյան մամուլը սկսեց առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել խորհրդային երկու ֆուտբոլիստների նկատմամբ։ Ռինատ Դասաևը հավակնում էր հաղթել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում, և France Football-ի հարցման արդյունքներով` նա զբաղեցրեց դարպասապահի համար բավականին բարձր համարվող վեցերորդ հորիզոնականը։ Իսկ հեղինակավոր World Soccer պարբերականը Հովհաննիսյանին ճանաչեց որպես լավագույն խորհրդային կիսապաշտպան։ Բելգիացիների դարպաս ուղարկած տպավորիչ գոլից հետո Հովհաննիսյանին ամերիկյան «Կոսմոսից» ներկայացուցիչներ էին մոտենում, հորդորում, որ նա փոխարինի երկու տարի առաջ այդ թիմից հեռացած Պելեին։ Խորենին այն ժամանակների համար բավականին հեռանկարային համագործակցություն էր սպասում, սակայն այդ տարիներին ԽՍՀՄ-ից ԱՄՆ մեկնելն այնքան էլ հեշտ չէր, գրեթե անհնար էր, գուցե միայն փախուստի միջոցով էր կարելի հայտնվել այդ երկրում։ Հովհաննիսյանն, իհարկե, հրաժարվեց։

Альберт Азарян - Sputnik Արմենիա
«Ազարյանական խաչի» 3 վայրկյանները. ինչպես էին իտալացիները անհնարինը պահանջում նրա համար

Հրաժարվեց ու շարունակեց ուրախացնել «Արարատի» երկրպագուներին։ Հովհաննիսյանի շնորհիվ էր, որ 1970-անների վերջին բարձրագույն լիգայում վերջին տեղերում հայտնված և հնարավոր ու անհնար միջոցներով լիգայից դուրս չմնալու համար պայքարող թիմի անունը 1980-ականների սկզբին մրցակցային աղյուսակի ստորին հորիզոնականներից վերև բարձրացավ։ Երկու տարի շարունակ երևանցիներն անգամ լրջորեն պայքարեցին մրցանակային տեղերի համար, ու թեև վերջնարդյունքում նրանց լավագույն ցուցանիշը դարձավ հինգերորդ տեղը, սակայն, համաձայնենք, որ անգամ այդ պայքարն ու նման բարձր հորիզոնականները բոլորովին այլ հույզեր են առաջացնում։

Հետո, ինչպես երբեմն պատահում էր, և հիմա էլ է պատահում, եղավ անսպասելին։

Խորեն Հովհաննիսյանն ինքն էլ չի սիրում հիշել՝ ինչպես ձախողեցին իր առաջխաղացումը ֆուտբոլի ոլորտում, թույլ չտվեցին, որ նա այդուհետ էլ շարունակի խաղալ հարազատ «Արարատում»։ Թե ինչու հայկական ֆուտբոլը թողեցին առանց առաջատար խաղացողի, մինչև այժմ հայտնի չէ, միայն վարկածներ կան։ Սակայն զերծ մնանք դրանք վերլուծելուց և անդրադառնանք փաստերին։

Թե ում էր ձեռնտու Հովհաննիսյանին ասպարեզից հեռացնելը, ում էր նա վատություն արել` կարելի է ենթադրել, բայց անուններ չնշենք, քանի որ այդ մարդկանց մասնակցության ուղղակի ապացույցներ չկան։ Կարելի է միայն տրամաբանական եզրահանգումներ անել, որոնք, սակայն, կարելի է հերքել սեփական անմեղսունակության մասին հայտարարության միջոցով։ Եվ հետո մեր նպատակը լրագրողական հետաքննությունը չէ։

Այսպիսով՝ շատերին սկսել էր նյարդայնացնել այն, որ Հովհաննիսյանը մարզումների էր գնում ձյունաճերմակ «Մերսեդեսով» ։ Այդ հիմա է, որ նման մեքենաները բնականոն են, իսկ այն ժամանակ «սպիտակ ձիով» ֆուտբոլիստն անմիջապես աչքի էր ընկնում։ Հովհաննիսյանին այդ մեքենան Արգենտինայում էին նվիրել, այնտեղի հայկական համայնքից էր ստացել, երբ նա ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում մասնակցում էր Հարավային Ամերիկայում ընթացող ընկերական խաղերին։ Եվ ի՞նչ պետք է աներ նա այդ մեքենան, թաքցնե՞ր ավտոտնակում։ Իհարկե, պետք է քշեր։

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Եթե «Արարատը» կանգուն մնա. Կոտե Մախարաձեի աղոթքը

Խորիկին մեղադրեցին, թե իբր նա դիտավորյալ տանուլ է տվել «Նեֆտչիի» հետ խաղը, վաճառել է այն։ Ոչ ոք այդպես էլ խելամիտ բացատրություն չտվեց, թե նրա ինչին էր դա հարկավոր, ինչ շահ ուներ դրանից։ Մնում էր հավատալ շրջանառվող լուրերին։

Ծանոթ սցենար չէ՞ արդյոք. բոլորովին վերջերս նույն մեթոդով մեր հավաքականից հեռացնել տվեցին Մովսիսյանին, Արզումանյանին և Կասպարովին, որոնք իբր խաղը հանձնել էին ալբանացիներին։ Ամբողջությամբ Հովհաննիսյանի հետ պատահածի կրկնությունն է, անգամ փորձ չի արվել որևէ այլ բան մտածել։ Թեև այդ երեք ֆուտբոլիստներն այժմ խաղում են իրենց ակումբներում, իսկ Հովհաննիսյանին հեռացրին ֆուտբոլից` «Տրուդ» թերթում լույս տեսած ջախջախիչ ու դավադիր հոդվածից հետո։

Դրանից հետո Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա՝ Կոնստանտին Բեսկովի մոտ, որը վաղուց նրան հրավիրում էր «Սպարտակում» խաղալու։ Բայց նույնիսկ Բեսկովի ու համամիութենական ֆեդերացիայի աջակցությունը չօգնեցին նրան։ Հավանաբար այս գործում շատ ավելի զորեղ ու ազդեցիկ ուժեր էին ներգրավված։ Հովհաննիսյանին այլ բան չէր մնում, քան ընդունել «Իսկրա» գործարանային թիմը որպես խաղացող մարզիչ ղեկավարելու հրավերը։ Երկու տարի անց հաղթելով հանրապետության առաջնությունում` թիմը ներառվեց խորհրդային երկրորդ լիգայում։ Հովհաննիսյանին միանգամից առաջարկություն արվեց գլխավորել Աբովյանի «Կոտայքը», որը ԽՍՀՄ առաջին լիգայում ներկայացնում էր Հայաստանը, իսկ ավելի ուշ՝ նաև Երևանի «Արարատը»։ Սակայն Հայկական ԽՍՀ Սպորտկոմիտեի նախագահը կտրականապես դեմ էր երկու առաջարկներին էլ։

Այդպիսի չհիմնավորված հետապնդումներից ով ասես կարող է կոտրվել։ Իսկ Հովհաննիսյանը մարդ է։ Նա ի վերջո հուսահատվեց, դադարեց իրեն լավ մարզավիճակում պահել և սկսեց արագորեն գիրանալ։ Այդպես մինչև 1989 թվականը, երբ Հովհաննիսյանին հրավիրեցին մասնակցելու Օլեգ Բլոխինի հրաժեշտի խաղին։ Խաղացող ֆուտբոլիստների կողքին Խորենը բավականին անհարիր տեսք ուներ։ Ավելորդ 11 կիլոգրամը կատակ բան չէ։ 75-րդ րոպեին նա փոխարինեց Գորլուկովիչին և Կիևի լեփ-լեցուն Հանրապետական մարզադաշտի խաղահրապարակ դուրս եկավ խլացնող ծափահարությունների ներքո։ Երկրպագուները հիշում էին իրենց կուռքին, թեև նրան վերաբերող տարատեսակ լուրեր էին շրջում։ Անգամ ասում էին, թե նա բանտում է նստած։

Դրան հաջորդեց Խորեն Հովհաննիսյանի հաղթական վերադարձը մեծ ֆուտբոլ։ Ուզբեկստանի սպորտկոմիտեում աշխատում էր Հովհաննիսյանի` ազգությամբ հայ ծանոթը, որն էլ «Պախտակորի» նորանշանակ ավագ մարզիչ Ֆյոդոր Նովիկովին խորհուրդ էր տվել ուժեղացնել թիմի կազմը` Խորենին այնտեղ հրավիրելով։

Ինչպես հիշում է Հովհաննիսյանը, Նովիկովի հետ խոսակցությունը մոտավորապես այսպիսին էր․ «Խորիկ, ուզում ենք քեզ հրավիրել «Պախտակորում» խաղալու»։ «Իսկ գիտե՞ք, թե քաշս ինչքան է և քանի տարի չեմ խաղացել»։

— Գիտենք, —պատասխանել էին նրան Տաշքենդից, և Հովհաննիսյանը սկսել էր մտածել ավելորդ տասնյակ կիլոգրամներից ազատվելու ուղղությամբ։ Գրեթե մեկ ամիս նա վազում էր Հանրապետական մարզադաշտի մոտակայքում` ձնակույտերով ծածկված տարածքներով։ Եվ երբ մի անգամ էլ զանգեցին նրան և հետաքրքրվեցին` կընդունի՞ իրենց հրավերը, նա դրական պատասխան տվեց։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը հասցրել էր ընդամենը երեք կիլոգրամ նիհարել։ Հետո ևս ութ կիլոգրամ նիհարեց։

Защитник футбольной команды Арарат Норайр Месропян - Sputnik Արմենիա
Մեսրոպյանի տպավորիչ թվաբանությունը․ նա խաղում էր նույնիսկ կոտրված ծնոտով

Պարզվեց` «Պախտակորը» բարձրագույն լիգայի մասին նույնիսկ չէր էլ երազում, իսկ Խորիկն առաջին անգամ թիմի ֆուտբոլիստներին տեսնելով` անմիջապես ասել էր` մեզ դա կհաջողվի։ «Սկսեցինք խաղալ։ Եթե Իգոր Շկվիրինն ինձ հետ դեռ «Արարատում» խաղար, երաշխավորում եմ` արդյունավետության բոլոր ռեկորդները կսահմանեինք ։ «Պախտակորում» մեր միասնական խաղն անչափ արդյունավետ էր։ Դեռ գնդակն ինձ մոտ էր, իսկ ես արդեն գիտեի, թե նա ուր է վազում… Իսկ նա շատ լավ էր վազում, և նրա հարվածներն էլ հիանալի էին», — հարցազրույցներից մեկում հիշում է Հովհաննիսյանը։

Կարելի է ասել, որ Հովհաննիսյան- Շկվիրին հարձակողական թիմային խաղի շնորհիվ էր նաև, որ 1990 թվականի մրցաշրջանում «Պախտակորը» առաջին լիգայում երկրորդ տեղը զբաղեցրեց ու հայտնվեց խորհրդային ֆուտբոլի բարձրագույն էշելոնում։ «Պախտակորում» անցկացրած երկու տարիների ընթացքում Հովհաննիսյանն իր երկրորդ երիտասարդությունն ապրեց։ Իհարկե, նա առաջվա պես արագ չէր շարժվում, փոխարենը «վազում էր» նրա գնդակը։ Եվ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ երբևէ գրանցված ամենալավ կիսապաշտպաններից մեկի հիանալի փոխանցումների շնորհիվ «Պախտակորի» ֆուտբոլիստները քանիցս իրենց ինքնագրերն են թողել հակառակորդի դարպասների վրա։ «Պախտակորում» անցկացրած երկու տարիների ընթացքում Հովհաննիսյանը 46 խաղ է խաղացել Ուզբեկստանի առաջնություններում, որոնց ընթացքում 9 գոլ է խփել։

Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1991 թվականի մայիսի 13-ին, երբ Տաշքենդում Կիևի «Դինամոյի» հետ խաղի 84-րդ րոպեին վնասվածք ստացավ։

«Լուժնին հետևից այնպես գլորվեց ոտքերիս տակ, որ ես միանգամից հասկացա` աքիլլեսյան գարշապարս ամբողջությամբ վնասվել է։ Վերջ կարիերայիս, — հիշում է Խորեն Հովհաննիսյանը։ — Կիևցի բժիշկն առաջարկեց իրենց հետ հատուկ չվերթով Կիև մեկնել, որտեղ ինձ պետք է վիրահատեին։ Ես զանգահարեցի Միշալովին` հավաքականի բժիշկին, և նա խորհուրդ տվեց` եթե Հունաստանում վիրահատվելու հնարավորություն կա, ապա ավելի լավ է մեկնել այնտեղ։ Այդպես թռա Հունաստան, որտեղ ինձ դիմավորեց Բլոխինը (այն ժամանակ «Օլիմպիակոսի» մարզիչը)։ Նա հետաքրքրվեց` ինչու՞ ես կաղում։ Հետո տարավ «Օլիմպիակոսի» բժշկի մոտ։ Ինձ այնպես վիրահատեցին, որ նախկինից ավելի լավ էի զգում»։

Վիրահատությունից հետո Խորեն Հովհաննիսյանը ստիպված էր հրաժեշտ տալ մարզական կարիերային։ 2005 թվականին նա ճանաչվեց ХХ դարի լավագույն հայ ֆուտբոլիստ։

Այս ամբողջ պատմության մեջ վատն այն է, որ, ինչպես արդեն վերը նշեցինք, Հովհաննիսյանի կյանքում պատահած դավադիր պատմությունը մեկ անգամ ևս կրկնվեց` արդեն այլ գործող անձանց մասնակցությամբ։

Լրահոս
0