00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորայր Սիսակյանի տիեզերական բժշկությունը, կամ ինչպես է նա օգնել Յուրի Գագարինին

© Sputnik / Евгений Тихонов / Անցնել մեդիապահոցНорайр Мартиросович Сисакян
Норайр Мартиросович Сисакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է աշխարհում իրենց եզակի գյուտերով և հանճարեղ լուծումներով հայտնի հայերի մասին: Այս անգամ պատմության հերոս է դարձել խոշորագույն գիտնական, կենսաբան Նորայր Սիսակյանը:

Երբ մարդն արդեն 20-ն անց է, բայց նոր է ավարտել միջին դպրոցը, դժվար է ակնկալել, որ նա ակադեմիկոս կդառնա: Սակայն այդպես երբեմն լինում է, չէ՞ որ անհնար ոչինչ չկա. ակադեմիկոս դարձած Նորայր Սիսակյանը ապացուցեց դա:

Հունվարին նշվում է ականավոր գիտնական, կենսաբան, հայրենական և համաշխարհային գիտության կազմակերպիչ, ԽՍՀՄ և Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Նորայր Մարտիրոսի Սիսակյանի ծննդյան 111-ամյակը: Կլոր տարեթիվ չէ, իհարկե, սակայն յուրովի խորհրդանշական է. համարենք, որ այս թվում արտացոլված երեք մեկերը խորհրդանշում են Սիսակյանի` իր ոլորտում առաջինը լինելու մշտական ձգտումը:

Завод компании Форд в штате Мичиган, США - Sputnik Արմենիա
Ալեք Մանուկյանի ֆենոմենը․ ինչի՞ համար է Հենրի Ֆորդը գովել հանճարեղ հային

Սիսակյանը ծնվել է Աշտարակում, 1907 թվականին, ծնողներին վաղ է կորցրել, այդ պատճառով, գոյությունը պահպանելու համար, ստիպված էր աշխատել, այլ ոչ թե սովորել: Այդպես՝ նա տարրական կրթություն սկսեց ստանալ հազիվ 16 տարեկան հասակում, սակայն միջին դպրոցն ավարտեց մի քանի տարվա մեջ, և 1928 թվականին Երևանում դարձավ համալսարանի ուսանող:

Գիտությունը նրան իր ճիրանների մեջ առավ, և Սիսակյանը մեկնեց սովորելու Մոսկվա` Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում: Այնուհետև, ընդունվեց ասպիրանտուրա այն ժամանակվա համար կարևոր նորաբաց ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում. Սիսակյանին վիճակված էր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել հենց այնտեղ: Սկսեց նա կենսաքիմիական հետազոտություններից, այնուհետև դարձավ էնզիմոլոգիայի լաբորատորիայի ղեկավար, ավելի ուշ նաև` ինստիտուտի փոխտնօրեն:

Կենսաքիմիայի մի շարք նոր ուղղությունների համար պարտական ենք Սիսակյանին, առավել հետաքրքրված նա զբաղվում էր տիեզերական կենսաբանությամբ: Գիտնականը համոզված էր, որ Տիեզերքում անհրաժեշտ է փնտրել կյանք ու օրգանիկա, չկասկածելով, որ այնտեղ, գոնե պետք է միկրոօրգանիզմներ լինեն:

Скульптор Рипсимэ Симонян - Sputnik Արմենիա
Հայ քանդակագործուհու արվեստի գաղտնիքը. ինչպես նրան հաջողվեց հաղթել քաղցկեղին

Այսպես՝ գիտական հիմք դրվեց գրավիտացիոն կենսաբանության զարգացմանը, անկշռության ուսումնասիրմանն, ու որպես հետևանք, տիեզերագնացների ընտրության և նախապատրաստման գիտական սկզբունքներին, ինչպես նաև փակ համակարգի բնապահպանական, տիեզերագնացների կենսաապահովման և անվտանգության խնդիրներին: Նա ոչ մի րոպե չէր կասկածում, որ Գագարինի թռիչքը հաջողությամբ կպսակվի՝ համեստորեն համարելով, որ ինքն էլ այդ հաջողության մեջ իր գիտական մասնակցությունն ունի:

Կարծում եմ՝ չարժե նշել այն հանգամանքը, որ նման ուսումնասիրությունները գաղտնի էին: Եվ այսօր գրեթե անհնար է, առանց հատուկ հասանելիություն ունենալու, հետևել տիեզերական կենսաբժշկության ոլորտում ուսումնասիրությունների մեկնարկին. մինչ օրս այն տարիների նյութերի ահռելի մասը խիստ գաղտնի է պահվում: Սակայն եթե ենթադրենք, որ մի օր դրանք կարող են գազտնազերծվել, ոչ մի վայրկյան նույնիսկ չեմ կասկածում, որ այսօր` մի քանի տասնամյակ անց` XXI դարում, դրանք կարդացվելու են որպես բարձրորակ և լուրջ ֆանտաստիկ վեպ:

1965 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կոնգրեսում ելույթ ունենալիս, ակադեմիկոս Նորայր Սիսակյանն ասում էր. «Մեզ համար ամենաշատը հետաքրքրություն է ներկայացնում Մարսը: Նրա միջավայրն առավել մոտ է Երկրի պայմաններին, այն առավել հարմար է մարդու կենսագործունեության համակարգի ստեղծման համար: Մարսի մթնոլորտում ածխածնային միացություններ են հայտնաբերվել, իսկ ջրի առկայությունն այնտեղ նույնիսկ կասկածներ չի ծնում: Բացի այդ, Մարսի վրա բացակայում է Երկրից աղտոտվածության հավանականությունը, այսինքն՝ մենք կատարյալ պայմաններ ունենք մեր մոլորակից դուրս կյանքի խնդիրն ուսումնասիրելու համար»:

Бизнесмен Эдуардо Эрнекян - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Էռնեկյանն իր բիզնեսը զարմիկին հանձնում. լողի ու յոգայի գաղտնիքները

Այսպես էր ասում այն մարդկանցից մեկը, որը սկիզբ էր դրել տիեզերական կենսաբժշկությանը: Իսկ այդ ելույթից ընդամենը 5 տարի առաջ Սիսակյանը դեռ նոր էր սկսել ղեկավարել մի շարք փորձարկումներ, որոնք նախապատրաստում էին տիեզերական թռիչքը:

Այդ փորձարկումներն արվում էին Երկիր վերադարձող արբանյակների վրա՝ Գագարինի «Արևելք» տիեզերանավի նախատիպի: Այն ժամանակ մոլորակի վրա եզակիներն էին նման բաներով զբաղվում. մարդուն տիեզերական թռիչքին պատրաստելը, տիեզերագնացներին ընտրելն ու մարզելը, թռիչքի ժամանակ և վերադառնալիս անվտանգությունն և բժշկական վերահսկողությունն ապահովելը և նույնիսկ թռիչքի ժամանակ առավելագույն հարմարությունների ապահովումը:

Վերջինը տիեզերական բժշկությունից դուրս էր, այստեղ արդեն պետք էր մաթեմատիկական տրամաբանությունը գործի դնել: Քանի որ նեղ տարածք է, որտեղ պետք է կարողանալ ժամանակակից չափորոշիչներով բավական ծավալուն սարքավորումներ տեղաղրել, բացի այդ նաև ապահովել մարդու տեղաշարժի ազատությունը և հարմարավետությունը:

Բացի այդ մարդ պետք է կարողանա շնչել, և այդ հարցը ևս պետք է լուծում ստանար: Սիսակյանի համար լավագույն պարգևը դարձավ թռիչքից հետո Գագարինի խոսքերը. «Շնչելը հեշտ էր»:

Նորայր Սիսակյանը, ցավոք, շատ քիչ ապրեց, սակայն շատ բան հասցրեց անել: Նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում ստեղծեց 14 լաբորատորիա, Կենսաբանական կենտրոն Պուշինոյում և հիդրոպոնիկայի խնդիրների ԳՀԻ Հայաստանում: Բոլորը միաձայն պնդում էին, որ գիտնականն անհավանական արագությամբ էր կարողանում ցանկացած մարդու հետ շփում հաստատել՝ լինի դա գիտնական, քաղաքական գործիչ, թե հասարակ անցորդ:

Եվ ոչ միայն մարդկանց հետ: Պատմում էին, որ Սենեգալում, մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ճեմելիս, Սիսակյանի վրա ծառից փոքր շիմպանզե է ցատկել: Կենդանին բռնել է նրա ձեռքը և տարել ման գալու` կապկային իր լեզվով ինչ-որ բան բացատրելով գիտնականին: Այդպես, նրանք երկար ճանապարհ են անցել, այնուհետև Սիսակյանը կապիկին կոնֆետ է հյուրասիրել: Կոնֆետը վերցնելով՝ կապիկը գոհունակությամբ հետ է ցատկել ծառին:

Սովորական պատմություն՝ նման խառնվածքի տեր մարդկանց համար:

 

Լրահոս
0