00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղափոխություն հայկական ձևով. ինչ է սպառնում Երևանի նոր տրանսպորտային համակարգին

© Sputnik / Aram NersesyanМаршрутное такси
Маршрутное такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն երկար ժամանակ երևանցիները խոստումներ են լսում, որ հաջորդ տարի նրանք կկարողանան օգտվել հասարակական տրանսպորտի նոր համակարգից։ Բայց ամեն անգամ հաջորդ տարին հետաձգվում է։ Դեպի ապագա ճանապարհորդություն է կատարել Ռուբեն Գյուլմիսարյանը։

Մոտ մեկ ամիս առաջ արդեն գրել էինք Երևանի տրանսպորտային խնդիրների մասին, որոնք երկար տարիների ընթացքում չեն լուծվում։ Խնդիրը լուծելու փոխարեն քաղաքապետարանը և պրոֆիլային նախարարությունը երևանցիներին միայն խոստումներով են կերակրում։

Զգացողություն կար (որը ծնվել էր շատ տարիներ առաջ), որ 2018թ–ին Երևանի տրանսպորտային համակարգում ոչինչ չի փոխվի։ Կհնչեն խոստումներ, կներկայացվեն նախագծեր, նույնիսկ կանվանեն ընկերությունների անուններ, որոնք այդ նախագծերն իբր կյանքի կկոչեն, իսկ հետո այդ ամենը կանցնի պատմության գիրկը, և խոստումները կտեղափոխվեն Քրիստոսի ծնունդից հետո 2019թ։ Եվ այդպես շարունակ։

Маршрутное такси - Sputnik Արմենիա
«Գազելներին» մնաց 1 տարի. Երևանում կլինեն միայն ավտոբուսներ ու տրոլեյբուսներ

Հիմա հենց դա է տեղի ունենում։ Մեզ առաջարկել էին համբերել մինչև 2018թ–ը, հիմա խոսում են հաջորդ տարվա մասին։ Խոսակցություններից այն կողմ գործը չի շարժվի, այնպես որ, լիովին հնարավոր է, որ մի 10 ամիս անց հայտարարեն 2020–ի մասին։

Հիմա հնչում են նոր և, անկեղծ ասած, ոչնչով չհիմնավորված խոստումներ։ Հերթական անգամ հայտարարվել է, որ 2019թ–ին կանհետանան Երևանի երթուղային տաքսիները, իսկ հասարակական տրանսպորտը լիովին կանցնի տրոլեյբուսների և ավտոբուսների։ Այդ մասին հինգշաբթի տրանսպորտային հարցերով բարեփոխումների փորձագիտական աշխատանքային խմբի նիստում հաղորդել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Նրա խոսքով` երթուղային տաքսիների գծերը 115–ից կկրճատվի մինչև 42–ի, իսկ այսօրվա 2039 միավոր տրանսպորտային միջոցների փոխարեն կմնա 939–ը։ Բացի այդ, նախատեսվում է Երևանի փողոցներ հանել ավելի տարողունակ նոր ավտոբուսներ։ Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, դրանց գծերը և քանակը չի փոխվի։ Իհարկե, մետրոյի նոր կայարանների մասին նույնիսկ կարելի է չերազել։

Բայց, մի րոպե, եթե տրանսպորտային միջոցների քանակը նվազի ավելի քան երկու անգամ, ապա դա անխուսափելիորեն կբերի հենց այդ տրանսպորտը խցկվելու անհնարինության։ Այն հիմա էլ է լեփ–լեցուն, հատկապես, աշխատանքայինի օրերին և երբ ձյուն է գալիս։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Անթրաշ» տաքսիստները շարունակում են սպասարկել Հայաստանի զբոսաշրջիկներին

Լավ, ենթադրենք, որ մշակում է կատարելությանը մոտ ինչ-որ համակարգ, որը կաշխատի. ժամանակավորապես հավատանք տրանսպորտի հարցով զբաղվողներին։ Բայց վերոհիշյալ նիստում խոսվել է երթևեկության ինտերվալների մասին, որ օրվա տարբերի ժամերին կազմելու են 5-15 րոպե։ Լավ, թող այդպես լինի։

Ամեն դեպքում շատ հարցեր են մնում, որոնց պատասխանները չկան։ Օրինակ` ի՞նչ կլինի երթուղայինների ներկա տերերի հետ։ Նրանց բիզնեսն ուղղակի կխլե՞ն, թե՞ նրանք կդառնան նոր գծերի տերեր։

Անհասկանալի է, բայց չէ՞ որ տրանսպորտային բիզնեսը փոքր չէ։ Հենց այնպես վերցնել չի ստացվի, իսկ դա նշանակում է, որ նոր երթուղիները կտան հին տերերին։ Այդ դեպքում նրանք ինչպե՞ս են եկամուտ ստանալու։ Չէ՞ որ, եթե վերացնել կանխիկ ուղեվարձը, ապա այդ վարորդը կզրկվի նյութական օգուտից։ Այդ դեպքում նրան պետք է աշխատավարձ վճարեն, ընդ որում այնքան, հանուն որի մարդը պատրաստ լինի ամբողջ օրն անցկացնել ղեկին։

Եթե հրաժարվել ուղեվարձ վճարելու այլ տարբերակների և թողնել կանխիկը, ապա երթևեկության ինտերվալները և երթուղու աշխատանքի ժամերը նույնը կմնան. միայն այն ժամերին, երբ ապահովվում է ուղևորների գոնե նվազագույն թիվ։ Մարդը չի վարի ավտոբուս, որը ոչ ոք չի նստում, որովհետև նա պետք է շահույթի պլան հանձնի։ Չի վարի և վերջ, դուք ինքներդ դա կանեի՞ք։

Автобусная остановка - Sputnik Արմենիա
Երևանում տրանսպորտի սակագնի բարձրացում նախատեսված չէ

Դա միայն հարցերից մեկն է, իսկ դրանք շատ են։ Ի դեպ, այն, որ երթևեկության հրաշալի ինտերվալներն իրականություն կդառնան երևանյան ճանապարհներին, անհավատալի է թվում նաև այլ պատճառներով։ Օրինակ` հենց անձրև է գալիս, էլ չենք խոսում ձյան մասին, Երևանի ճանապարհներին երթևեկությունը կաթվածահար է լինում։ Խցանումները սովորական բան են առանց եղանակային անակնկալների։ Եվ ի՞նչ ինտերվալների մասին կարող է խոսք լինել։

Տխրահռչակ ինտերվալները կախված են նաև նրանից, թե որքան արագ կխմի իր սուրճը միջին վիճակագրական վարորդը վերջին կանգառում, որքան կտևի դիսպետչերի հետ նարդու պարտիան։ Իսկ դա արդեն հոգեբանություն է, դրա դեմ ոչ մի քաղաքապետարան չի կարող աշխատել։

«Նախագիծը բացառում է կրկնվող երթուղիները և շուրջ երեք անգամ կրճատում հասարակական տրանսպորտի միավորների քանակը: Սա թույլ է տալու զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի ճանապարհափողոցային ցանցի ծանրաբեռնվածությունը` միևնույն ժամանակ ապահովելով մայրաքաղաքի տրանսպորտի ցանցի ամբողջական ծածկույթ: Հասարակական տրանսպորտը հավասարապես հասանելի է լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ապահովելով արագ, անվտանգ, հուսալի պայմաններ ուղևորների համար», – հինգշաբթի ասել է Վահե Նիկոյանը։

Ոչ, ոչ ոք չի վիճում, որ «խորհրդատվական կազմակերպությունը» կարող էր մեծ և բարեխիղճ աշխատանք կատարել, բայց այն մշակումների հարցում օգտագործել է միջինացված, ընդհանուր ցուցանիշներ և չափանիշներ` հաշվի առնելով Երևանի տոպոլոգիական, լոգիստիկ, ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները. ռելիեֆը, ճանապարհների երկարությունը (բայց ոչ դրանց վիճակը), բնակիչների քանակը և այլն։

Բայց ոչ մի, նույնիսկ ամենափորձառու և բարեխիղճ կազմակերպություն, առավել ևս արտասահմանյան, չէր կարող հիմնվել մարդկային գործոնի վրա, այսպես ասած, ազգային ուղևորափոխադրումների առանձնահատկությունների։

Մարդկային գործոնը մեզ մոտ չափազանց կարևոր դեր է խաղում ցանկացած ոլորտում։ Ուստի սպասենք 2019թ–ի ավարտին։ Եթե նոր համակարգի գործարկումը տեղափոխեն ևս մեկ տարով, ուրախալի կլինի, բայց ոչ անսովոր։

Լրահոս
0