00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էսկանդարյան և Թեյմուրյան. իսլամական հավաքականի քրիստոնյաները

Բաժանորդագրվել
Իրանի ֆուտբոլի հավաքականն անցել է 2018թ–ի աշխարհի առաջնության որակավորման փուլն ասիական ընտրական գոտում։ Սա կդառնա իրանցիների հինգերորդ ելույթը համաշխարհային առաջնությունների եզրափակիչ փուլերում։

Իրանական ֆուտբոլում հայազգի խաղացողները միշտ շատ են եղել, իսկ նրանցից մի քանիսը խաղացել են երկրի ազգային հավաքականում։ Մեկն ավելի շատ է խաղացել, մյուսը` քիչ, փոփոխական հաջողությամբ, բայց այդ մարզաձևում հայկական ներկայությունը միշտ եղել է։ Հատկապես կարելի է նշել երկու ֆուտբոլիստների, երկու Անդրանիկների` Էսկանդարյանի և Թեյմուրյանի անունները։

Անդրանիկներից մեկը խաղացել է հավաքականի պաշտպանությունում, նրան այսօր էլ հիշում են երկրում որպես օրինակելի պաշտպանի։ Նա ծնվել է 1951թ–ին. Էսկանդարյանի` որպես խաղացողի վերելքը տեղի է ունեցել 1970–ականներին։ Նա սկսել է ելույթ ունենալ Թեհրանի «Արարատում», հետո հրավիրվել է իրանական դիվիզիոն` «Էստեգլալ»։

Сборная команда СССР 1974 года - Sputnik Արմենիա
Խստապահանջ ու բարդ բնավորությամբ մարզիչը. ինչո՞ւ էր Արկադի Անդրեասյանը ստացել «հզոր» մականունը

Միջազգային ասպարեզում հաջողությունն այդ ժամանակ է ժպտացել նրան։ 1976թ–ին Էսկանդարյանը թիմի հետ դարձել է Ասիայի գավաթակիր, և նույն տարում Իրանը մտել է Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկու տարի անց տեղի է ունեցել նրա դեբյուտը Իրանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության եզրափակչում։

Արգենտինական դաշտերում իրանցիները չեն հասել հաջողությունների։ Նրանք թեև վերջին տեղն են զբաղեցրել խմբային մրցաշարում, բայց այդ ժամանակների համար սենսացիոն ոչ ոքի են խաղացել Շոտլանդիայի հետ։ Այդ խաղում Էսկանդարյանն աչքի է ընկել գոլով, ճիշտ է, դժբախտաբար սեփական դարպասին։

Դե ինչ, պաշտպանների հետ նման բան լինում է. ոչ ոք ապահովագրված չէ սեփական դարպասապահին նեղացնելու հավանականությունից, այդպիսին է ֆուտբոլը։ Այդ ցավալի պատահարը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում, երկրորդ խաղակեսում իրանցիների թիմն իր առաջին հաղթանակն է տարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

Այդ առաջին հաղթանակին երկար են սպասել` շուրջ երկու տասնամյակ, Իրանի համար դա բոլոր հաղթանակների հաղթանակն էր։ Նրանք 2։1 հաշվով պարտության են մատնել ԱՄՆ–ի հավաքականին` իրանցիների սկզբունքային հակառակորդին և ոչ միայն սպորտային ասպարեզում։

Арарат 73 - Sputnik Արմենիա
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

Ի դեպ, Էսկանդարյանի բարձր կարգը երբեք կասկածի տակ չի դրվել, և դրա ապացույցը դարձել են նրա բազմամյա ելույթները Նյու Յորքի «Կոսմոս» թիմում Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայից։ Իհարկե, այդ ժամանակների «Կոսմոսը», ինչպես և ամբողջ լիգան, կարելի է ասել «ցուցադրական» թիմ էր, վետերանների հավաքական։ Բայց այնտեղ խաղացել է հենց Պելեն և, իհարկե, ոչ բոլոր «թոշակառուներին» են հրավիրել այնտեղ։

Էսկանդարյանին հրավիրել են, դրանով նա ավարտել է իր մարզական կարիերան։ Հիմա իր որդիների հետ, որոնցից մեկը MLS ամերիկյան լիգայի ֆուտբոլիստ է, սպորտային ապրանքների մի քանի խանութներ ունի Նյու Ջերսիում։

Երկրորդ Անդրանիկը` Թեյմուրյանը, 35 տարեկան է, այնպես որ առայժմ հայտնի չէ, կմասնակից նա արդյո՞ք Ռուսաստանի առաջնությանը։ Իրանական ֆուտբոլում այդ խաղացողը շատ հայտնի է, նա երկար ժամանակ եղել է ազգային հավաքականի ավագը։

2014թ–ի Բրազիլիայի աշխարհի առաջնությունն իրանական թիմի համար անհաջող էր. երկու պարտություն և մեկ զրոյական ոչ ոքի Նիգերիայի հետ, ու ընդամենը մեկ գոլ։ Չնայած դրան, Իրանում երբեք ողբերգություն չեն դարձրել հավաքականի պարտությունը, իսկ ֆուտբոլիստներն, ընդհանուր առմամբ, արժանացել են գովասանքի։

10 տարի առաջ Թեյմուրյանը մի քանի խաղաշրջաններ է անցկացրել տարբեր անգլիական ակումբներում, մասնավորապես` «Ֆուլհեմում», որն այդ ժամանակ ելույթ էր ունեցել պրեմիեր լիգայում։ Վերջերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա հիշել է, թե ինչպես է դաշտում հանդիպել Հենրիխ Մխիթարյանին «Ֆուլհեմ»– «Շախտյոր» խաղի ժամանակ ՈՒԵՖԱ–ի գավաթի շրջանակում։

Իսկ այն հարցին, թե Իրանում կա՞ն արդյոք հայ ֆուտբոլիստներ, որոնք կարող են մտնել ազգային հավաքական, Անդրանիկ Թեյմուրյանը պատասխանել է. «Չեմ ուզում ասել, որ չկան, բայց դա շատ բարդ է։ Կան հայ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ստորին լիգաներում, և լիովին հնարավոր է, որ նրանցից մեկը հասնի նոր բարձունքների։ Ամեն դեպքում, ես հաջողություն եմ մաղթում բոլոր հայ ֆուտբոլիտսներին, որոնք հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրների լիգաներում։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես երբեք չեմ մոռացել դա, և ամբողջ ուժով նվիրվել եմ իրանական ֆուտբոլին»։

Լրահոս
0