00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրճարան վեհության մոլուցքի համար. ինչպես է հայ հանճարը սովորել նայել «անթափանց անջրպետի» միջով

© Photo : UnknownОванес Адамян во время опыта с механической передачей цвета
Ованес Адамян во время опыта с механической передачей цвета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Աբգար Հովհաննիսյանի՝ բաքվեցի նավթարդյունաբերող վաճառականի ընտանիքում տղա ծնվեց, ընտանիքի հայրը, իհարկե, չէր էլ կարող ենթադրել, թե ապագայում ինչ գործով կզբաղվի փոքրիկ Հովհաննեսը։ Ավելի ճիշտ, նա ենթադրում էր, որ որդին կշարունակի հոր ճանապարհը, բայց նախախնամությունը կյանքն ամեն ինչ այլ կերպ դասավորեց։

1879թ-ն դեռ չկար ո՛չ գունավոր կամ սև-սպիտակ հեռուստատեսություն, ո՛չ էլ լուսանկարչական հեռագիր։ Ծնողներն ամեն ինչ արեցին որդուն հիանալի կրթություն տալու համար. հայրը, որ երաժշտական բացարձակ լսողություն ուներ և ջութակ էր նվագում, սկսեց պարապել որդու հետ` պարզապես ընդհանուր զարգացման համար։

Հովհաննեսի մայրը՝ Մարգարիտա Ադամյանը, տղային հաղորդակից դարձրեց հայկական արվեստին և մշակույթին։ Նրա շնորհիվ ապագա գյուտարարը վաղ տարիքից հիանալի տիրապետեց հայերենին ու սերտեց ժողովրդի պատմությունը։

Армянский композитор Арно Бабаджанян. - Sputnik Արմենիա
Ծննդյան փոխված օրը, կամ ինչպե՞ս հայկական քիթը մատնեց Բաբաջանյանին

Երաժիշտ դարձավ ընտանիքի կրտսեր որդին՝ Արշակը։ Եղբայրը դարձավ երաժշտագետ, պրոֆեսոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի տնօրեն, իսկ Հովհաննեսը մեկնեց Գերմանիա` Մյունխեն։ Մեկ կիսամյակ անց նա գայթակղվեց Ցյուրիխի համալսարանի քիմիական բաժնով։

Հետո դա քիչ թվաց, և Հովհաննեսը քիմիկոսին գումարեց ինժեներ էլեկտրիկի մասնագիտությունը, որը ստացավ Բեռլինում։ Սա նրա երրորդ համալսարանն էր։

Բնագիտական և տեխնիկական գիտություններով հետաքրքրվածությանը զուգահեռ Ադամյանը լրջորեն ուսումնասիրեց ճարտարապետությունն ու գեղանկարչությունը, երաժշտությունը նույնպես մնաց առաջնային գծում։

Նա շախմատ է խաղացել Կապաբլանկայի հետ, և Կապաբլանկան չի հրաժարվել պարտիայից․ հանճարեղ շախմատիստին հաղթելու համար պետք էր շատ ջանքեր գործադրել։ Հայտնի երաժիշտների հետ Ադամյանը դասական ստեղծագործություններ է կատարել, մի քանի փոքր ցուցահանդեսներ է կազմակերպել Մոնմարտրում։

Նա սիրում էր լինել Բեռլինի հայտնի Cafee des Westens սրճարանում, որտեղ հավաքվում էին տաղանդավոր նկարիչները։ Բեռլինցիները սրճարանն անվանում են գերմաներեն դժվար արտասանվող բառով (Cafe Größenwahn), ստացվում էր «սրճարան վեհության մոլուցքի համար»։ Մի անգամ Ադամյանն այդ սրճարանի սեղաններից մեկի վրա մի քանի րոպեում այնքան գեղեցիկ պատկեր նկարեց, որ սրճարանի տերը սեղանն ապակիով ծածկեց՝ ստեղծագործությունը պահպանելու համար։

Академик Алексей Сисакян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Սիսակյանի Տիեզերքի ողբերգությունը. ի՞նչ չհասցրեց անել հայ մեծ ֆիզիկոսը

Բայց արվեստն այդպես էլ զուտ հոբբի մնաց։ Ադամյանն աշխատեց Բեռլինի համալսարանում պրոֆեսոր Արթուր Քորնի մոտ, որն այդ ժամանակ զբաղվում էր պատկերը հեռագրով հաղորդելու խնդրով։

1909թ-ի ամռան սկզբին Հովհաննես Ադամյանը հայտնագործությունների հարցերով բեռլինյան պետական կոմիտեին ներկայացրեց իր առաջին հայտը, որը նկարագրում էր պատկերը հաղորդելու գաղափարը։ Իհարկե, գաղափարի հետ ներկայացվեց նաև սարքի նկարագրությունը և տեխնիկական հիմնավորումը, ըստ որի` հաղորդված սև-սպիտակ պատկերը կարելի է ֆիքսել և վերարտադրել։

Անցան ևս մի քանի ամիս, և Ադամյանը գրանցեց երկրորդ հայտնագործությունը։ Դա երկգույն հեռուստատեսության սարքն էր, որը հեռավորության վրա պատկերի հաղորդման տեխնիկայի զարգացման պատմության մեջ առաջին անգամ հաջող փորձարկում անցավ։ Ադամյանի հեռուստացույցով հնարավոր դարձավ գունավոր պատկերը լարերով փոխանցել 600 կմ հեռավորության վրա։ 1907թ-ի այդ հայտնագործության համար Ադամյանին անգլիական և ֆրանսիական վկայագրեր տվեցին 1908-ին, իսկ ռուսականը` 1910թ-ին։

1913թ-ին նա տեղափոխվեց Ռուսաստան։ Պետերբուրգում ստեղծեց մի լաբորատորիա և այնտեղ շարունակեց փորձարկումները։ Քառորդ դարի ընթացքում Ադամյանը ստացավ հայտնագործության 24 պատենտ, բայց դա նրա գիտական գործունեության ամբողջական պատկերը չէր, քանի որ մինչև հիմա չի հաջողվել հավաքել Ադամյանի ամբողջ արխիվը։ Շատ բան, այդ թվում՝ օրիգինալ սարքավորումները, անվերադարձ կործանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Скульптор Рипсимэ Симонян - Sputnik Արմենիա
Հայ քանդակագործուհու արվեստի գաղտնիքը. ինչպես նրան հաջողվեց հաղթել քաղցկեղին

Հետո եղան այլ գիտնականներ, գյուտարարներ, որոնք նույն բանն արեցին, բայց շատ ավելի ուշ. օրինակ` Ադամյանից քսան տարի հետո ՝ 1928թ-ին, անգլիացի Ջոն Բայրդը փորձարկեց նույնանման մի սարք։ Բայց այստեղ ոչ մի գիտական գողության մասին խոսք չկար. Բայրդն ուղղակի չգիտեր Ադամյանի աշխատանքների մասին։

Փաստաթղթերում, որոնք բարեբախտաբար պահպանվել են պատերազմի տարիներին, արտացոլված են գիտնականի մտահղացումները` գունավոր հեռուստատեսության և ֆոտոհեռագրի, ավտոմատիկայի և կիրառական էլեկտրատեխնիկայի մասին։ Ի դեպ, Ադամյանը ճանաչվել է առաջին գիտնականը, որ հաջողությամբ կարողացել է պատկերների ֆոտոհեռագրական հաղորդում իրականացրել՝ օգտագործելով միջանկյալ կլիշե։

Հովհաննես Ադամյանը 1925թ-ին գունային դաշտերից եռագույն հաղորդում է իրականացրել պտտման մեխանիկական համակարգի օգնությամբ։ 1925թ-ի փետրվարին Երևանում՝ համալսարանի լաբորատորիայում, ներկայացվել է նրա ստեղծած «անթափանց պատնեշի միջով տեսանելիության սարքը»։

Ըստ էության, այդ սարքը եղել է աշխարհում առաջին գունավոր հեռուստացույցը։ Իսկ Ադամյանն արդեն մտովի փորձարկել էր իր հայտնագործությունների հնարավորությունները տիեզերքի ուսումնասիրության համար։

Բայց այդ ծրագրերին վիճակված չէր իրականություն դառնալ․ գյուտարարն ապրեց կես դարից մի քիչ երկար։ 1932թ-ին նա մահացավ Լենինգրադում, իսկ գրեթե 40 տարի հետո՝ 1970թ-ին, նրա աճյունը տեղափոխվեց Երևան և հողին հանձնվեց Պանթեոնում։

Ադամյանի վերջին աշխատանքը եղել է «ժապավենի վրա ձայնագրված պատկերների վերարտադրության համար սարքը»։ Մասնագետները պնդում են, որ Ադամյանը նախագծել է տեսաձայնարկիչի նախատիպը։ Նրան հետմահու հեղինակային վկայական են տվել։

Լրահոս
0