14:13 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
«Արարատ 73»

«Արարատի» լեգենդ Պողոսյանը. կոտրել են ոտքը, քիթը, իսկ նա մարզչին ուղարկել է գրողի ծոցն ու հեռացել

© Yerevan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
29540

Նիկիտա Սիմոնյանը նրան անվանել է իսկական քաջարի մարտի, որն իրեն երբեք չի խնայել ու կռվից չի խուսափել։ Դրա համար էլ հաճախ բացակայել է խաղերից, քանի որ հերթական վնասվածքից հետո ապաքինվելիս է եղել։ «Ոսկե» «Արարատի» կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանին հիշում է Ռուբեն Գյուլմիսարյանը։

Մարսել Ջավախյանը` Սումգայիթի «Պոլանդ» խորհրդային առաջնության երկրորդ խմբի «А» դասի թիմի մարզիչը, այն թիմի, որտեղ Պողոսյանը սկսել է քիչ թե շատ լուրջ ֆուտբոլ խաղալ, երկար ժամանակ բաց չէր թողնում երիտասարդ խաղացողին, թեև բարձրագույն լիգայի մի շարք թիմեր ցանկանում էին տեսնել նրան իրենց կազմում։ Թողեց գնա միայն Արտյոմ Ֆալյանի մոտ` լենինգրադյան «Զենիթ», երբ զգաց, որ տղան այդ մակարդակի է հասել։

Ֆալյանը «Զենիթ» էր եկել«Արարատից», որտեղ երեք խաղաշրջանի ընթացքում դրել էր այն հիանալի թիմի հիմքը, որը սկսել էր բարձրագույն տիտղոսներ շահել։ Հնարավոր է` այդ պատճառով էլ Պողոսյանը Պիտերից հենց Երևան գնաց։

Սերգեյ Պողոսյանը միշտ ասում էր այն, ինչ մտածում է, հազվադեպ էր փորձում սուր անկյունները հարթել։ Այդ շրջանի «Արարատի» մարզիչներին նա բնութագրում է այնպես, ինչպես ճիշտ է համարում։ Ֆալյանի, Պոնոմարյովի, Գլեբովի ու Սիմոնյանի ներդրումն անգնահատելի համարելով` նա հրաժարվում է նույն շարքում դասել Մասլովին` «ոսկե շրջանի» վերջին մարզիչին` կարծելով, որ հենց Մասլովն է քանդել թիմը։

Պողոսյանը թիմի կոմերիտ-կազմակերպիչն էր. լինելով սկզբունքային մարդ` նա լրջորեն էր վերաբերում այդ հասարակական գործունությանը։ Մեկ այլ մարդ նրա տեղը կսահմանափակվեր անդամավճարներ հանձնելով, իսկ նա մեծ ակտիվություն էր ցուցաբերում, պետք եղած դեպքում թիմակիցների մեջքին սարի պես կանգնած էր։

Իսկ այդպիսի անհրաժեշտություն ավելի հաճախ առաջանում էր նույն Վիկտոր Մասլովի օրոք։ Այդ մարզչի օրոք «Արարատը» 1975 թվականին երկրորդ ու վերջին անգամ նվաճել է ԽՍՀՄ գավաթը, ու, չգիտես ինչու, հենց այն ժամանակ Մասլովը որոշեց հանրապետության սպորտային ղեկավարությանը ներկայացնել «Արարատի» հենց այն 12–13 խաղացողների ցանկը, որոնց, նրա կարծիքով, անհրաժեշտ էր հեռացնել թիմից։ Փաստացի, նա առաջարկում էր ամբողջովին փոխել կազմը։

Նրա առաջարկությունն արձագանք չգտավ։ Մասլովը սկսեց տարբեր պատճառաբանություններով 2–3 ֆուտբոլիստ հանել։ Սերգեյ Պողոսյանը պաշտպանում էր տղաներին ու, վերջիվերջո, հենց ինքն անցանկալի անձ դարձավ։ Ստիպված էր և՛ «Արարատից» գնալ, և՛ ֆուտբոլից որպես խաղացող հեռանալ։

Սակայն գնալուց առաջ Պողոսյանը կուսակցական ընկերների ներկայությամբ Մասլովին դեմքին ասաց, որ ոչ թե 27–28 տարեկան եռանդուն ֆուտբոլիստները պետք է գնան, այլ հենց ինքը։ «Վիկտոր Ալեքսանրովիչ, արդեն 65 տարեկան եք, ժամանակն է թոշակի անցնել։ Կանգնում եք դաշտի մեջտեղում սուլիչով ու չեք շարժվում», – ասաց Պողոսյանը։

Եվ, իհարկե, մեղավոր ու անցանկալի անձ դուրս եկավ։

Սակայն բազում վնասվածքներն էլ իրենցն ասացին. Պողոսյանը, թերևս, այդ հարցում երևանյան թիմում ամենաանբախտն էր։ Երեք անգամ նրան այնպես էին «կոտրել», որ թվում էր` նա էլ չի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Սակայն նա վերադառնում էր. Մարտիկ էր նա` իր շարժուն ու անկոտրում բնավորությամբ։

Ահա, 1972 թվականին, օրինակ։ Պողոսյանը Մոսկվայում «Սպարտակին» գոլ խփեց` կոտրելով ոտքն ու քիթը։ Ավելի շուտ` ոչ թե ինքն է կորել, այլ կոտրել են։ Ինքը` Պողոսյանը, այսպես է նկարագրում դա. կախովի գնդակի համար պայքարելիս` նա, «Սպարտակի» պաշտպաններից առաջ անցնելով, գլխով գոլ է խփել։ Պայքարում մոսկվացիներից մեկը, ուշանալով գնդակից, գլխով քթին է հարվածել, իսկ երկրորդը` արդեն գետնի վրա, Պողոսյանի վրա է ընկել ու նաև ոտքը կոտրել։

Վանսվածքներն, իհարկե, ամբողջ կյանքում հիշվում են։ Սակայն դա չէ կարևորը. Պողոսյանն ասում է, որ ամենակարևորն այն է,  որ ֆուտբոլի շնորհիվ նա բազում զարմանալի մարդկանց հետ է ծանոթացել։ Եվ իհարկե, հայտնի արարատցիների ընկերությունը, որն արդեն շուտով կեսդարյա կդառնա։

Գլխավոր թեմաներ