12:54 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Եվգենի Վախթանգով

Հայ հանճարի էպոպեան, կամ ինչպես պահածոները սպանեցին «վախթանգովյան Աստվածաշունչը»

© Public domain
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
21921

Եվգենի Բագրատիոնովիչ (Բագրատովիչ) Վախթանգովի 135 ամյակն է։ Նա ծնվել է Վլադիկավկազի հայկական փողոցում, ծխախոտի վաճառքով զբաղվող հարուստ հայի ընտանիքում։ Հայրը պահպանողական հայացքներ ուներ, և Եվգենիին, որը փոքր տարիքից բեմ էր ձգտում, դերասանություն անելը խստիվ արգելված էր։

Նա պետք է ծխախոտի վաճառքով զբաղվել սովորեր, բայց եթե, ի տխրություն հորը, նրան չգերեր առևտրականի ուղին` համապատասխան ջիղ չունենալու պատճառով, ապա գոնե պետք է որևէ արժանի բան սովորեր։ Այդպես նա հայտնվեց Մոսկվայում` հարազատ Վլադիկավկազում ցավով թողնելով սիրողական բեմականացումները. բայց ափսոսանքը շուտով անցավ։

Հայրը` Բագրատ Վախթանգովը, որդուն Մոսկվայի համալսարան ուղարկելով, կարծում էր, որ բնական գիտությունների բաժնի պատերը թատերական գայթակղություններից որդուն կպաշտպանեն. նա փոքրիկ զիջման գնաց` դեմ չեղավ, որ որդին տեղափոխվի իրավաբանական ֆակուլտետ։ Մինչդեռ համալսարանական երկու ֆակուլտետներն էլ ամենևին էլ չհետաքրքրեցին երիտասարդին, և նա հայտնվեց Դրամայի դպրոցում, իսկ շուտով` 1911 թվականին, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանական անձնակազմում։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ–Դանչենկոյի հիմնած թատրոնն էր։

1911 թվականին Եվգենի Վախթանգովին մնացել էր ընդամենը 11 տարի… Սակայն նա այդ մասին չգիտեր, նա սկսեց ապրել լիաթոք, չէ՞ որ այլևս սիրելի գործով զբաղվելու խոչընդոտներ չկային։ Զարմանալի է, թե որքան բան կարելի էր հասցնել մեկ տասնամյակի ընթացքում, այն էլ այն ժամանակներում։

Եվգենի Վախթանգովը հասցրեց դառնալ դերասան, թատերական ռեժիսոր, Ուսանողական դրամատիկական ստուդիայի (հետագայում` «Մանսուրովսկի») հիմնադիր, իսկ 1913 թվականից` ղեկավար։ Ստուդիան 1921 թվականից դարձավ ՄԽԱՏ–ի 3-րդ ստուդիան, իսկ 1926 թվականից թատրոնը վերանվանեցին նրա ստեղծողի անունով։

Дом на улице Армянской во Владикавказе, в котором родился и вырос Вахтангов.
Վլադիկավկազի այն տունը, որտեղ ապրել է Վախթանգովը

Ստանիսլավսկին չէր կարող չնկատել Վախթանգովին, և դա բավական արագ տեղի ունեցավ, գլխավոր հարցի շուրջ նրանք զարմանալիորեն ունեին նույն կարծիքը. երիտասարդ Վախթանգովը Ստանիսլավսկու նման կարծում էր, որ թատրոնում ամենակարևորը դերասանն է, սակայն համաձայն չէր դերասանին նույնականացնել նրա մարմնավորած բեմական կերպարի հետ։ Այն ժամանակ, ի դեպ, հենց դա վեճի թեմա դարձավ։

Կյանքի 39 և բեմական կյանքի 11 տարիների ընթացքում, Վախթանգովը 8 ներկայացում բեմադրեց։ Ընդամենը 8 կամ մի ամբողջական 8` կախված է, թե ինչ տեսանկյունից ես նայում։ Նա տարբեր տեսանկյուններից հարցին նայելու ժամանակ չէր վատնում, նա աշխատում էր, և յուրաքանչյուր բեմականացում` այդ 8-ից, իրադարձություն էր դառնում թատերական աշխարհում։

Ստանիսլավսկու համակարգը չվիճարկելով` նա փնտրում էր և բավական շուտ գտավ սեփական մեթոդը։ Այդ հարցում օգնեց նաև սեփական ստուդիայի` Մանսուրովսկի առկայությունը, որից էլ ծնվեց հայտնի թատրոնը, մինչ օրս դառնալով տուն դերասանների և ռեժիսորների միասնական ընտանիքի համար։ Բացի այդ ուսուցիչը բավական վառ ու տաղանդավոր անձնավորություն էր։

Այն ամենն, ինչ Եվգենի Վախթանգովը հասցրեց տալ իր համախոհ աշակերտներին, նրանք տասնամյակներ շարունակ խնամքով պահպանում էին։ Եվ ինչ կապ ունի, որ գրեթե մեկ դար է անցել. Վախթանգովի լեգենդը չսահմանափակվեց մարմարե անձեռնմխելի արձանի կաղապարներով, այն ստեղծված էր զարգանալու և մշտապես կառավարելու համար: Այդ պատճառով էլ զարմանալիորեն ժամանակակից է:

Ասում են`Վախթանգովը մահից առաջ մտադիր էր Աստվածաշնչյան թեմայով բեմադրություն ներկայացնել։ Հայտնի չէ,  թե ինչ արձագանք կունենար այն աթեիզմի և եկեղեցու դեմ պայքարելու այդ տարիներին, սակայն կարևորը ոչ թե դա էր, այլ անիրագործելի գործը նախաձեռնելու հավակնությունը։ «Չիրականացրածն» ու «անիրագործելին» տարբեր հասկացություններ են, և ճակատագիրն այստեղ ավելի ուժեղ գտնվեց։

Սերաֆիմա Բիրմանը, թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհին, որը Վախթանգովի հետ նույն թատերական դպրոցում էր սովորել, հիշում է. «Նրանք ովքեր ընտանիք ու գումար չունեին, սնվում էին դպրոցի մոտ գտնվող մանր–մունր ապրանքների վաճառքով զբաղվող կրպակի սև հացով և պահածոներով։ Կարծում եմ` Վախթանգովին հետագայում գերեզման հասցրած հիվանդությունն առաջացել էր հենց այդ «պահածոներն» ուտելու հետևանքով։ Կրպակը վատն էր, արկղերը ժանգոտ, բաղադրությունը` քացախի էսենցիայով պատրաստած։ Թթված։ Որդու «դերասանությունից» զայրացած հայրը, դադարեց նրան գումար ուղարկել։

1920 թվականին Եվգենի Վախթանգովը լավ առաջ գնաց, օր ու գիշեր աշխատում էր` հալումաշ լինելով։ Ստամոքսի սուր ցավեր ուներ. նա չգիտեր, որ քաղցկեղով է հիվանդ, այդ մասին գիտեին բժիշկները, սակայն նրան ոչինչ չէին ասել։

Վերջին բեմականացումը «Արքայադուստր Տուրանդոտն» էր, որն այսօր էլ շարունակում է մնալ Վախթանգովի դպրոցի ու թատրոնի խորհրդանիշը։ «Տուրանդոտը» «ֆանտաստիկ ռեալիզմ» անվանեցին. «–իզմ»` այդ վերջավորությունը շատ դուր եկավ քննադատներին, այդ օրվանից Վախթանգովի ուղղությունը թատերական արվեստում այդպես էլ կոչվում է։ Ծանր հիվանդ Վախթանգովը պրեմիերային չկարողացավ ֆիզիկապես ներկա գտնվել, պրեմիերայից հետո նրա մոտ վազելով հյուր եկավ Ստանիսլավսկին։ Երեք ամիս անց Վախթանգովը մահացավ` այդպես էլ չկարողանալով անկողնուց վեր կանալ։

Ծխախոտի վաճառքով զբաղվելն, ամենայն հավանականությամբ, թույլ կտար Եվգենի Վախթանգովին ապրել իր 40 տարիները հարստության մեջ և մահանալ ունևոր։ Բայց նա գերադասեց զբաղվել սիրած գործով և հեռանալ` լինելով երջանիկ։

Գլխավոր թեմաներ