00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոյուղահոտը հարցի լուծում, թե PR քայլ, կամ ժողովրդի ընտրյալներին ամեն ինչ կարելի է

© Facebook/ Maria BaraghamyanНечистоты на полу мерии Еревана
Нечистоты на полу мерии Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու նիստում ընդդիմադիրների արարքի մասին խոսելիս դժվար է ցենզուրայից դուրս չգալը․ դա արարքը չէ, նրանք ընդդիմադիրներ չեն, դա աշխատանքային նյութ չէ։ Այդ բարդ խնդիրը լուծելու համար Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը դիմել է համաշխարհային գրականության դասական Յարոսլավ Հաշեկի օգնությանը։

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքը սպասելի իրարանցում է առաջացրել պերֆորմանսներին կարոտած մարդկանց շրջանում։ Բայց ահա այդ պերֆորմանսից հետո տարօրինակ նստվածք է մնացել։

Փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ քաշքշուկ սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած բացեցին իրենց հետ բերած ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք նշեցին, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր նման գարշահոտություն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ընդդեմ այսօր տեղի ունեցած բռնության

Ուրեմն, նրանք իրենց հետ տարաներով բերել են այդ հեղուկ գարշահոտությունը, որպեսզի քաղաքագլուխը հոտ քաշի։ Կարելի է մտածել, որ նա չգիտի, թե դրանից ինչ հոտ է գալիս։ Իսկ երբ պարունակությունը լցվել է հենց նիստերի դահլիճում, վստահություն է առաջացել, որ հիմա այդ «բույրի» հետ ծանոթ են ավագանու նույնիսկ այն անդամները, որոնք տարիներով «նստած» են ջրի և խատուտիկի աղցանի վրա։ Եթե այդպիսիններ կան, իհարկե։

Ամենայն հավանականությամբ, այդ կուսակցության անդամները վերջնականապես հասկացել են, որ իրենց առաջնորդուհու ձայնի օրիգինալ հնչերանգը բավական չէ, որպեսզի իր հետևից տանի զարգվածներին, պետք է ինչ-որ բան փոխել։ Քանի որ չի հաջողվել հավաքել համախոհների՝ ազդելով լսողության վրա, ապա փորձենք գրգռել հոտոտելիքը՝ որոշել են նրանք։ Այդպես էլ պատահել է․ այդ հեղուկով տարաները սպասելիորեն ընկել են նիստերի դահլիճի հատակին, և պերֆորմանսը սահուն կերպով վերածվել է ինստալյացիայի։

Այս պատմությունը, չգիտես ինչու, ստիպել է հիշել անմահ Յարոսլավ Հաշեկին և նրա քաջարի զինվոր Շվեյկին։ Դահլիճում գտնվողների արձագանքը նկարագրելու կարիք չկա, այն հասկանալի է, և ահա այստեղ մտքովս անցել են չեխ գրողի հետևյալ խոսքերը․ «Գժանոցում յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչի, ինչպես խորհրդարանում»։ Թվում է՝ ուղիղ կապ չկա, բայց ընդհանուր իրավիճակը ճիշտ է ներկայացնում։ Մյուս կողմից, «Երկիր ծիրանիի» արարքը զգացմունքային տեսանկյունից հասկանալի է, և նույնիսկ առաջին հայացքից կարող է համակրանք առաջացնել։

Гор Варданян - Sputnik Արմենիա
Հայկական մարտաֆիլմերի հերոսը կնոջը չի ծեծել, գրկելով դահլիճից դուրս է հանել

Բայց մի քանի րոպե հետո հիշում ես մեկ այլ հատված նույն «Շվեյկից»․ «Աջ ու ձախ կղկղանք շաղ տալը շատ թե քիչ համոզիչ փաստարկ է, բայց կիրթ մարդը նույնիսկ բարկացած վիճակում կամ վեճի պահին չպետք է նման արտահայտություններ անի»։

Եվ գործողություններ, նույնպես, ավելացնենք մեր կողմից։

Իհարկե, Նուբարաշենի բնակիչները, որոնք շնչում են այդ ամենը, կցանկանային, որպեսզի պատկան ծառայությունները նույնպես շնչեն այդ գարշահոտությունը։ Որ հասկանան, թե դա ինչ է։ Երևի բնակիչներն արդեն հոգնել են բոլոր հնարավոր ատյաններին դիմելուց, որպեսզի վերացնեն այդ «անուշ բուրմունքը»։ Հուսահատության հասած մարդուն կարելի է հասկանալ, դա նրա համար բողոքի միակ հասանելի միջոցն է։ Բայց եթե բնակիչը նման բան աներ, դատի կտային, իսկ հետո էլ, եթե չնստեցնեին, ապա խոշոր տուգանք կնշանակեին։

Իսկ ինչպե՞ս վարվել ժողովրդի ընտրյալների դեպքում։ Նրանք կարծում են, որ կարո՞ղ են այդպես պահել իրենց։ Մեզ մոտ ամենուրեք խնդիրներ կան․ տարիներով չլուծված հարցեր և հարցիկներ գրեթե բոլոր գերատեսչությունների, ծառայությունների և տեսչությունների մասշտաբով։ Եվ հիմա ի՞նչ՝ ամբողջ երկիրը ողողե՞լ այդ տարաների պարունակությամբ։ Թեև, մյուս կողմից, այդպիսով կարող է լուծվել առնվազն կոյուղատարները մաքրելու հարցը։

Այո, Երևանի քաղաքապետարանի գործունեությունը, մեղմ ասած, հեռու է կատարելությունից, և խնդիրները ավելի քան շատ են։ Բայց խիստ կասկածում եմ, որ դա կհանգեցնի դրանց լուծմանը, եթե ոչ հակառակը։

Բացի այդ, թույլ տվեք կասկածել, որ այդ պերֆորմանսը ծնվել է նուբարաշենցիների մասին հոգատարությունից։ Այդ ակցիայից փիառի հոտ է գալիս՝ ուղղված էժանակին հայտնիություն ձեռք բերելուն։ Քանի որ մարդը, որն իրեն իսկապես ընդդիմություն է կարծում, նպատակ ունի լուծել կոնկրետ հարց, այլ ոչ թե ինքնագովազդ անել՝ զինվելով արտաթորանքով լի տարաներով։

Мартин Вардазарян - Sputnik Արմենիա
«Գարշահոտ» նիստից հետո Մարտին Վարդազարյանին տեղափոխեցին սրտաբանական կլինիկա

Նա կպարզի, թե կոնկրետ ինչ պետք է անել, ով է դրա համար պատասխանատու, կգրի գործողությունների ծրագիրը և կզբաղվի այդ հարցի լուծմամբ։ Բոլոր ատյաններում, ներառյալ դատական։ Կպահանջի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չեն կատարում պաշտոնեական պարտականությունները, վերջապես աշխատանքից ազատել նրանց ծառայողական անհամապատասխանության հաամար։ Ավագանու անդամը կարող է չհասնել պատիժների և աշխատանքից ազատելու, բայց հարցը կլուծի, և գլխավորը դա է։ Թեև․․․ Ի՞նչ իմանանք՝ ինչն է գլխավորը։ Իսկապես լուծել խնդիրը, թե հայտնվել ԶԼՄ-ներում, տասնյակ հազարավոր դիտումներ հավաքել, որպեսզի քեզ հիշեն․ վայ, ի՜նչ լավ է նա մեզ պաշտպանում։

Իսկ այդ ընթացքում Նուբարաշենում կոյուղատարը կշարունակի հոսել, տեղի բնակիչներն էլ կշարունակեն ցատկոտել գարշահոտ ջրափոսերի վրայով․․․ Փոխարենը հիմա նույն հոտը գալիս է նաև քաղաքապետարանից։ Չգիտեմ, այդ փաստը բավականություն կպատճառի՞ այդ հոտերից տառապող նուբարաշենցուն։

Լրահոս
0