00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կայսրուհու ոսկերիչը․ ինչպես Իվան Լազարևն ապացուցեց Եկատերինային, որ ինքը Լազարյան է

CC BY-SA 3.0 / Надежда Пивоварова / Церковь армянская Cвятой ЕкатериныАрмянская церковь на Невском проспекте в Санкт-Петербурге
Армянская церковь на Невском проспекте в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իվան Լազարևիչ Լազարևը՝ Հովհաննես Աղազարի Լազարյանը, 1764թ-ից հայտնի որպես «Նորին մեծության ոսկերիչ» և 1788թ-ից` կոմս, եղել է եկատերինյան ժամանակաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրան պատկանել են գործարաններ, նա պալատ է կառուցել և սկիզբ դրել Նևսկի պողոտայում հայկական եկեղեցու շինարարությանը։

Լազարյանների փայլուն տոհմը տղամարդկանց գծով ընդհատվել է 1916թ-ի վերջին, երբ վախճանվել է նրանց վերջին ներկայացուցիչը։ Ուղիղ մեկ տարի անց Նևսկի պողոտայում Լազարևների առանձնատունը կողոպտել են նավաստիները։ Մեկ դար անց մենք ափսոսում ենք ոչ թե անհետացած նյութական արժեքների (թեև դրանց շարքում, հավանաբար, լավագույն թանգարաններին արժանի բազմաթիվ ցուցանմուշներ են եղել), այլ ընտանեկան արխիվների, փաստաթղթերը ոչնչացնելու համար։ Դրանք Ռուսաստանի և Հայաստանի պատմության մի մասն են։

Полное цветение сакуры в Токио - Sputnik Արմենիա
«Ծագող» Դիանա Աբգարի երկիրը. ինչպես է Ճապոնիայում հայուհին փրկել իր ժողովրդին

Մինչև 17-րդ դարը Լազարյանները եղել են Նախիջևանից ոչ հեռու գտնվող Հին Ջուղայի ունևոր պալատականներ, երբ պարսից շահ Աբբաս 1-ինը այնտեղի բնակչությանը տարավ Սպահան։ Այստեղ հայերը հիմնեցին Նոր Ջուղան, իսկ Լազարյանները, որոնց հավուր պատճաշի գնահատել էին, դարձան շահի խորհրդականներ. նրանք առևտրական գործունեությամբ են զբաղվել և նույնիսկ կատարել հատուկ դիվանագիտական առաջադրանքներ։

Սակայն Պարսկաստանում կյանքը գնալով բարդացել է․սկսվել են պառակտիչ պատերազմներ, քրիստոնյաներից մեծ հարկեր են գանձվել, իսկ երբ սպանել են Նադիր շահին, որի օրոք հայերը շատ, թե քիչ հանգիստ են ապրել, Աղազար Լազարյանը 7 հոգանոց ընտանիքով արտագաղթել է Ռուսաստան։ Արկածներով և նյութական ծախսերով նրանք հասել են Աստրախան, որը մեծ ու հարուստ հայկական համայնք ուներ։

Տեղափոխության ժամանակ ընտանեկան խարխլված ֆինանսական դրությունը վերականգնվել է և սկսել բարելավվել։ Կայսրուհի Ելիզավետա Պավլովնան անձամբ հետաքրքրվել է Լազարյանի կտորի ֆաբրիկաների արտադրանքով, իսկ գործարարը սկսել է ավելի հաճախ այցելել Մոսկվա և ի վերջո հենց այդտեղ էլ մնացել է։ Սկսելով գործերն իրենց բնորոշ թափով՝ նա որոշել է բարեկարգել Մոսկվայի հայկական թաղամասերը, արդյունքում նոր վայրերում շատացել են հայկական ընտանիքները։

Геворк и Гоар Вартаняны - Sputnik Արմենիա
Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը

Երեխաները մեծացել են․ դուստրը՝ Աննան, ամուսնացել է իշխան Սումբատովի հետ, իսկ երեք որդիներն օգնել են հորը և զուգահեռ սովորել։ Ավագ որդին՝ Հովհաննեսը, մի քիչ ձանձրացել է նահապետական Մոսկվայում, և հայրը, երկար մտածելով, որոշել է նրան ուղարկել ոչ թե Եվրոպա, այլ Պետերբուրգ` ինչո՞վ Եվրոպա չէ և ավելի մոտ է հայրական տանը։

Հասկանալի է, որ Հովհաննեսը փողի հարցում չի նեղվել։ Այն ամենին, ինչ ուներ, նա ավելացրել է մետաքսի առևտրով վաստակած գումարը և ներդրել ոսկերչական գործի մեջ։ Առավել ևս, որ ընդունակ և հաջողակ հայով հետաքրքրվել է Ելիզավետայի պալատական ոսկերիչ Ժերոմ Պոզյեն։ Նրանք ընկերներ են դարձել, Հովհաննեսը մուտք է գործել բարձրաշխարհիկ հասարակություն, փող պարտք տվել երկրի առաջին դեմքերին։ Այդպես նա ծանոթացել է կոմս Գրիգորի Օռլովի՝ Եկատերինա 2-րդի ֆավորիտի հետ, իսկ կոմսը շուտով նոր ընկերոջը ներկայացրել է կայսրուհուն։

Երբ Պոզյեն հեռացել է Շվեյցարիա, նրա տեղը թափուր է մնացել։ Եվ Եկատերինան Լազարևին հրամայել է շքանշաններ պատվիրել ու գնել հազվագյուտ ու հնաոճ իրեր։ Վարկած կա, որ դա տեղի է ունեցել կոմս Օռլովի միջամտությամբ։ Լազարևը բոլորը գործերը փայլուն է կատարել, և Եկատերինան սկսել է խորհրդակցել նրա հետ, մտերմացել է նրա հետ։ Շուտով Հովհաննեսը դարձել է կայսրության առաջատար ֆինանսիստը։

Լազարևների դինաստիայի կյանքը և գործերը, ինչպես նաև կոնկրետ` Իվան Լազարևի, մանրամասն ներկայացված են բազմաթիվ հոդվածներում, աշխատություններում, գիտական և գեղարվեստական գրքերում։ Այդ մարդու կենսագրությունը յուրահատուկ է․ որ դրվագը էլ վերցնես, մի փայլուն պատմություն է՝ կարևոր և նշանակալի, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար։

Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Ապագայի ատոմային էներգետիկայի հայ «կնքահայրը», կամ Մենդելեևի քիմիական աղյուսակում հայտնվածը

Վերցնենք թեկուզ այն, թե ինչպես է Նևսկի պողոտայում կառուցվել հիանալի հայկական եկեղեցին՝ պողոտայի ճարտարապետական կառույցների յուրօրինակ մարգարիտներից մեկը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Օռլովը, զգալով, որ կայսրուհու ֆավորիտի դիրքերից նրան դուրս է մղում Պոտյոմկինը, որոշել է հեշտ չհանձնվել և անհավանական փողերով Լազարևից գնել հազվագյուտ ադամանդ՝ Եկատերինայի ծննդյան օրը նվիրելով նրան։ Վարկած կա, որ գնման մեջ շրջանառվել են նաև Եկատերինայի փողերը․ կայսրուհիները նույնպես կին են, և նա չի կարողացել թույլ տալ, որպեսզի այդ ալմաստն իրենից բացի ինչ-որ մեկին բաժին ընկնի։

Այդ ադամանդը պատկանել է Նադիր շահին, նա այն բերել էր Հնդկաստանից։ Երբ Նադիրին սպանել են, նրա մերձավորներից մեկը յուրացրել է թանկարժեք քարը և թաքուն վաճառել այն Իվան Լազարևի քեռուն։ Քեռին շուտով մեկնել է Հոլանդիա, իսկ քարը թողել է ազգականին։ Այն պահվել է Ամստերդամում՝ բանկային սեյֆում, ոչ Ռուսաստանում։ Քարն այդպես էլ կմնար Հոլանդիայում, եթե Օռլովի ինքնասիրությունը չբորբոքվեր։

Ընդ որում` Օռլովը չի պատրաստվել  հենց այդպես նվիրել քարը, այն պետք էր երեսակել և մատուցել Եկատերինային։ Լազարևը մեկնել է ադամանդի հետևից, միաժամանակ կայսրուհու հանձնարարությամբ նա պետք է տեղեկություններ բերեր Ռուսաստանի համար մեծ վարկեր ստանալու հնարավորության մասին։ Լազարևը Ամստերդամի հրեա ոսկերիչներին պատվիրել է երեսակման յուրահատուկ տեսակ՝ քարը հղկվել է «վարդ» կոչվող տեխնիկայով։

1744թ-ի նոյեմբերին կայսրուհին նշել է հոբելյանը․ կարելի է պատկերացնել հյուրերի թիվը և նրանց աստիճանը։ Օռլովը ծնկաչոք Եկատերինային հանձնել է ադամանդի մի ամբողջ փունջ։ Լազարյանի քարը՝ ընկույզի մեծությամբ, գտնվել է կոմպոզիցիայի կենտրոնում։

Կայսրուհին ըստ արժանվույն գնահատել է իր պալատի ոսկերչի վարպետությունը, արագությունը և ազնվությունը։ Նրան շնորհվել է պալատականի կոչում և ամեն ինչ ուզելու հնարավորություն։ Բայց մի դժվարություն կար․ հենց ընդունելության ժամանակ պետք էր անհապաղ պատասխան տալ։

Актер Георгий Мартиросян у здания Театра на Малой Бронной - Sputnik Արմենիա
Սիրել ռուսական ձևով, կամ ինչպես Գեորգի Մարտիրոսյանը հրացանակիր չդարձավ

Լազարևը հարստություն ուներ, հասարակության մեջ բարձր դիրք՝ նույնպես, նրան հենց նոր շնորհել էին պալատականի կոչում․․․ Նրա փոխարեն հարյուրավոր մարդիկ կխնդրեին ինչ-որ բան՝ սեփական ֆինանսական կարողությունը հետագայում բազմապատկելու համար, հնարավոր է՝ պետության համար օգուտով՝ կախված երևակայությունից։ Բայց ոչ Իվան Լազարևը։

Նրա պատասխանը գրել է ընդունելության քարտուղարը․ «Թույլ տվեք, կայսրուհի, որպեսզի մենք՝ հայերս, երկու մայրաքաղաքներում մեր հավատի եկեղեցի ունենանք։ Ժողովրդը մեծ հույսեր է կապում ձեզ հետ։ Այն մեծ օգուտ կբերի․ իմ հազարավոր ազգակիցները, տեսնելով նման բարի գործը, կտեղափոխվեն նոր հայրենիք, կհեռանան թուրքերից ու պարսիկներից», — ասել է այդ ժամանակ Իվան Լազարևը։

Հրամանն իսկույն կազմվել է, և Եկատերինան կարգադրել է․ «Թող այդպես էլ լինի»։ Հաջորդ օրը Լազարևն արդեն աշխատել է Չիչերինի՝ պալատական ճարտարապետի հետ․ նրանք նոր եկեղեցու համար տեղ են ընտրել Նևսկի պողոտայում։

Լրահոս
0