00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհի հետախույզը ադրբեջանական քարոզչամեքենայի աչքի գերանն է դարձել

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցВетераны советской разведки Геворк и Гоар Вартаняны
Ветераны советской разведки Геворк и Гоар Вартаняны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատողություններ անելով, թե որքան մարդը կարող է ողորմելի ու զզվելի լինել, Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը փորձում է հասկանալ, թե որքան երկար են շարունակելու անդունդը գահավիժել ադրբեջանական քարոզչամեքենան և դրա վարպետները։

Այն, որ Հայաստանից արևելք ընկած պետության կրթական համակարգում հայերի մասին ցանկացած հիշատակում ատամները կրճտացնելու չափ ատելություն է առաջացնում, նորություն չէ և արդեն վաղուց ձանձրալի թեմա է դարձել։ Ընդ որում` ձանձրացրել է բոլորին, բացի ողորմելի քարոզչության ապշերոնյան վարպետներից։ Ինչու՞ «ողորմելի»…։

Անցած տարվա ամռանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով առաջին անգամ ցուցադրվեց «Անիտա» ծածկագրով» վավերագրական ֆիլմը` նվիրված Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հոբելյանին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 91-ամյա լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի կինն է` Գոհար Վարդանյանը։

Президент США Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2017 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառելիս կողմնակալ կլինի և, թերևս, չի պատժի Հայաստանին

Վավերագրական ֆիլմը նկարահանվել և ներկայացվել է Գոհար Վարդանյանի ու Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի երկխոսության տեսքով։ Սերգեյ Եվգենևիչը և Գոհար Լևոնովնան ֆիլմում զրուցում են պատմության, ընդհատակյա հետախուզության ներկայի և ապագայի, մասնագիտական պարտքի մասին։ Ֆիլմում առանձին թեմայով անդրադարձել են 1943թ.-ին Թեհրանի համաժողովի ժամանակ անվտանգության ապահովման գործում Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու մասնակցությանը։

Եվ հարևան քարոզիչները` ի դեմս Էլհան Ալեսքերովի, որը նեղ ապշերոնյան շրջանակում հայտնի է որպես ինչ-որ Baku Network փորձագիտական խորհրդի ղեկավար և անգամ փիլիսոփայության դոկտոր, դիմակազերծել են հերթական հայկական նենգափոխությունը։ Այդտեղի հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է «Անիտա» ծածկագրով». հայկական հետախուզության «աստղերի» պատմական կեղծիքները» պերճախոս անվանումով ֆիլմը։ Չեն զլացել, և նման ֆիլմ են նկարել…

Պետք է խոստովանել, որ այդ դատարկաբանությունը նայելու ոչ մի ցանկություն չունեի։ Առավել ևս, որ ադրբեջանական ԶԼՄ-ները լիովին մատչելի ձևակերպել են թեմաները, որոնց անդրադարձել է դոկտոր Ալեսքերովը։ Ահա մեջբերումներից մեկը` «Ռուսական ֆիլմում հորինվածքը և անարդարությունը վերածվել են պնդման, որ Վարդանյան ամուսնական զույգի գործունեության արդյունքներն իրենց ծավալով գերազանցում են Ռիխարդ Զորգեի խորհրդային հետախուզության և նույնիսկ, այսպես կոչված, Քեմբրիջյան հնգյակի անդամների արժանիքները»։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Հրամայում ենք սպանել. անվախ թուրք գրողը քանդում է Ցեղասպանության ժխտման պատը

Եվս մեկը` «Փորձագետ Էլհան Ալեսքերովը CBC հեռուստաալիքով մանրամասն բացահայտել է Վարդանյան զույգի «արժանիքների և արտասահմանյան արկածների» բոլոր հորինվածքները և հիմար պատմությունները, որոնք ներկայացված են «Անիտա» ծածկագրով» ռուսական ֆիլմում։

Ինչո՞ւ են Ապշերոնում այդպես նեղսրտվել Զորգեի համար (մանավանդ, որ ռուսական ֆիլմում ընդհանրապես խոսք չի գնացել նրա արժանիքները նսեմացնելու մասին), որն իր գործունեությունը ծավալել է Ճապոնիայում` Թեհրանից շատ հեռու, թերևս այն պատճառով, որ նա ծնվել է Բաքվում։

Գերմանացուն հավանաբար շուտով կդասեն ադրբեջանցիների շարքը` չնայած 1895թ.-ին, երբ ծնվել է լեգենդար Զորգեն, Ադրբեջան պետությունը դեռ գոյություն չուներ, այն պետք է կազմավորվեր և աշխարհին հայտնի դառնար 23 տարի հետո։ Իսկ Բաքվից, որի բնակչության մեջ այդ ժամանակ ապագա ադրբեջանցիները սակավաթիվ էին, նրա ընտանիքը Գերմանիա է տեղափոխվել 1898թ.-ին և այլևս չի վերադարձել այնտեղ։ Սա` ի գիտություն։

Ես մեկ նման դիտարկում` Սերգեյ Նարիշկինի կենսագրությունը` իր զբաղեցրած պաշտոններով հանդերձ, այստեղ չեմ ներկայացնի, քանի որ միայն դրանց թվարկումը մեծ տեղ կզբաղեցնի, հետո էլ այդ մասին տեղեկատվությունը հասանելի է համացանցում։ Հիշեցնեմ միայն, որ Նարիշկինը Ռուսական պատմական հանրության նախագահն է և երկրի Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ Ռուսական պատմական հանրության նախագահին և Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին անծանոթ «դոկտորի» նախաձեռնությամբ դիմակազերծելը անգամ ծիծաղելի չէ, այլ ողորմելի է։ Ողորմելի է նայել արտաքինից բարեկիրթ թվացող մարդուն, որն ակնհայտորեն անհարմար է զգում իր համար անսովոր փողկապով և որը ստիպված է բացահայտ անհեթեթություններ խոսել։

Грант Динк - Sputnik Արմենիա
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը

Սերգեյ Եվգենևիչը, ամենայն հավանականությամբ, ուսերը կթոթվի` իմանալով ադրբեջանական կեղծ գիտական կինեմատոգրաֆի գլուխգործոցի մասին։ Մենք էլ կթոթվեինք ուսերը, եթե հերթական, բայց ցավոք ոչ վերջին անգամ չհամոզվեինք ապշերոնյան քարոզիչների անկման անհունության մեջ։ Թվում է, թե նրանք արդեն հասցրել են ամեն տեսակի սուտ հորինել և հանրայնացնել այն։ Բայց, ինչպես պարզվում է, գահավիժումը կարող է անվերջ լինել։

Այժմ սպասենք հերթական ստորությանը։ Դժվար է գուշակել, թե ինչի մասին այն կլինի, չարժե էլ, քանի որ այդ ամենը նողկալի է։ Ընդ որում` այնտեղ դեռ չեն հասկացել, որ նման ալեսքերովները նորմալ մարդկանց աչքերում ընդամենը իրենց են նսեմացնում, իսկ իրենց հետ նաև սեփական երկիրը, թեպետ այդ ջանքերը նույնիսկ օգտակար են։ Ինչ-որ մեկը սրտանց կծիծաղի, ինչ-որ մեկը զզվանքով հեռու կփախչի…

Լավ կլիներ, որ այնտեղի քարոզիչները զբաղվեին դպրոցներում հայերի հանդեպ «հինգրոպեանոց ատելության» դասերով, դա նրանց մոտ ամենալավն է ստացվում, նրանք դրա մեծ վարպետներն են։ Ավելին, այդ դասերն անհրաժեշտ է ցուցադրել քաղաքակիրթ աշխարհին, որպեսզի աշխարհը վերջապես հասկանա, թե ինչպիսի հրեշ է ապրում Կասպից ծովի նավթային ափին։

Լրահոս
0