00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկ Մահը, կամ ինչպես էր Գևորգյանը հանգստություն պարգևում մահացող հիվանդներին

© Photo : Public domainДжек Кеворкян
Джек Кеворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է հայտնի բժիշկ Մահի՝ Ջեք Գևորգյանի մասին, որը հայտնի է դարձել էվթանազիայի իր մեթոդի տարածման շնորհիվ։

Բոլորն էլ մահանալու են, բայց ես միշտ կարծել եմ, թե մահն իմ դեպքում բացառություն է անելու (Վիլյամ Սարոյան)։

Դետրոյթում (ԱՄՆ-ի Միչիգան նահանգ) երեք հայեր են ապրում, որոնց այստեղ բոլորը գիտեն՝ բարեգործ միլիոնատեր Ալեքս Մանուկյանը, կոմպոզիտոր Կոմիտասը (Դետրոյթի կենտրոնում տեղադրված է նրա հուշարձանը) և բժիշկ Ջեք Գևորգյանը, որը բանտից ազատ էր արձակվել լավ վարքի համար, իսկ այնտեղ էր հայտնվել վատ արարքի համար։

Երբ բժիշկը դուրս եկավ բանտից, նա արդեն յոթանասուն տարեկան էր, ուստի նրա համար սահմանված արգելքները զուտ պայմանական էին։ Ի՞նչ են արգելել` հոգ տանել 62 տարեկանից բարձր մարդկանց մասին, շփվել նրանց հետ, ովքեր բնածին ֆիզիկական արատներ ունեն և, ամենագլխավորը, օգնել ինչ-որ մեկին մահանալ։

Самолет МИГ перед боевым вылетом - Sputnik Արմենիա
Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը

Այստեղից ավելի մանրամասն պատմենք։ Ջեք Գևորգյանը՝ Դետրոյթի հիվանդանոցների մեկի պաթոլոգոանատոմը, աշխատանքի բերումով ավելի շատ գործ է ունեցել մահացածների, քան ողջերի հետ։ Արդյունքում մյուսներից լավ էր հասկանում, որ հիվանդների մոտ այնպիսի վիճակ է լինում, որից ոչ մեկին և երբեք վիճակված չէ դուրս գալ դրանից։ Նրանց միայն երկու ելք էր մնում՝ ծանր ու երկար մահանալ՝ դիմանալով անտանելի ցավերին կամ… Ջեք Գևորգյանն ընտրել էր «կամը»։

Իսկ ո՞րն էր այլընտրանքը։ Հիվանդներին հասկանալը, գիտակցելը, որ կան իրավիճակներ, երբ հիվանդին արդեն անհնար է բժշկական օգնություն ցուցաբերել, իսկ նրա տառապանքները չարժեն, որպեսզի շարունակի ապրել («Պատկերացրեք աշխարհի ամենաուժեղ ատամնացավը։ Ճիշտ այդպես ցավում էր մայրիկիս յուրաքանչյուր ոսկորը, իսկ ես ոչնչով չէի կարողանում օգնել»։ Բժիշկ Գևորգյանի հիվանդներից մեկի դստեր հիշողություններից է)։ Նման իրավիճակում կարող էր օգնել միայն մահը։

1989թ.-ին բժիշկ Գևորգյանը ստեղծեց «ինքնասպանության մեքենան». նա ցավազրկողների և թունավոր դեղերի մահացու չափաբաժին է ներարկում այն հիվանդների արյան մեջ, որոնք ի վիճակի չէին այլ միջոցներով ինքնասպան լինել։

Կարևոր, նույնիսկ շատ կարևոր նկատառում` բժիշկը հիվանդին մահաբեր չափաբաժինը ներարկել է միմիայն նրա հարազատների համաձայնությամբ և այն դեպքում, երբ բուժումը 100 տոկոսով անհնարին էր։ Եվս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք` ոչ մի դատավարության ընթացքում, ինչպես նաև դրա հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններում Գևորգյանի էվթանազիայի առևտրային բնույթի մասին խոսք անգամ չի եղել։

Առաջին մահը (կամ տառապանքներից ազատումը, ում ինչպես հարմար է) վրա է հասել 1990թ.-ի հունիսի 4-ին, վերջինը՝ առաջինից ութ տարի հետո։ Բժշկի ծառայություններից օգտվել են ընդամենը 130 անբուժելի ամերիկացիներ։

Член Президиума Верховного Совета СССР Анастас Иванович Микоян. - Sputnik Արմենիա
Էսկիմո Միկոյանից կամ հայերը լավագույն դուքանդարներն են Ռոստովից մինչև պարսկական սահման

Այդպիսին է վիճակագրությունը։ Ինչպիսի՞ն է արձագանքը։ Այդ տարիների բժշկական-քրեական ժամանակագրությունից։ Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են ԱՄՆ-ի բժշկական հանրության և իշխանությունների կողմից։ 1991թ.-ին նրան զրկել են բժշկական գործունեությամբ զբաղվելու արտոնագրից, որից հետո նա չորս անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց արդարացվել վկաների ցուցմունքների անբավարարության պատճառով։

1993թ.-ին Գևորգյանին ձերբակալել են։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ բժիշկն օգնել է մահանալ Ռոն Մանսուրին՝ իր 6-ամյա հիվանդին, որը տառապում էր թոքերի քաղցկեղով։ Երեք տարի անց նրան ձերբակալել են երկրորդ աստիճանի սպանության մեջ մեղադրանքով։

Այդ անգամ կյանքին ցանկացել էր հրաժեշտ տալ 52-ամյա Թոմաս Յուկան, որը տառապում էր Լու Գերիգի հիվանդությամբ (կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, որն անխուսափելիորեն հանգեցնում է մահվան)։ Որպես ապացույց՝ մեղադրող կողմը ներկայացրել է էվթանազիայի տեսագրությունը, որը Ջեքի կամքով հասանելի է եղել։

130-րդ հիվանդից հետո Գևորգյանին դատապարտել են 10-25 տարվա ազատազրկման, բայց 8 տարի նստելուց հետո նրան ազատ են արձակել լավ վարքի համար և արգելել զբաղվել բժշկությամբ։

2011թ.-ի մայիսին նա պառկել է Դետրոյթի հիվանդանոցում «թոքաբորբ» ախտորոշմամբ, իսկ նույն տարվա հունիսին, գիտակցության չգալով, մահացել է։

Ի՞նչ է եղել հետո։ Ներկայացնում ենք լրատվական գործակալությունների հաղորդագրությունները։ Այսօրվա դրությամբ էվթանազիան թույլատրված է Նիդեռլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ի վեց նահանգներում, Լյուքսեմբուրգում, Կոլումբիայում։ Ինչպես նաև Գերմանիայում, Շվեդիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Իսրայելում, Կանադայում և մի քանի այլ երկրներում, որտեղ «որոշակի պայմանների դեպքում թույլ է տրվում հրաժարվել վերակենդանացնող միջոցառումներից»։

Ֆրանսիա։ Այնտեղ վերջերս հնարավոր են համարել անցկացնել տերմինալ սեդացիա՝ հիվանդի դեղորայքային քնի հասցնել մինչև վրա կհասնի նրա բնական մահը։

Շվեյցարիա։ Նրա օրենքներով՝ այս երկրում էվթանազիայի կարող է ենթարկվել միայն արտասահմանցին։ Խորհրդատվությանւ, հետազոտության և ներարկման ծառայությունների ընդհանուր արժեքը 4-7 հազար եվրո է. ահա և ձեզ առևտրային բաղադրիչ։

© Photo : Public domainՋեկ Գևորգյան
Доктор Джек Кеворкян отвечает на вопросы в Калифорнийском унивеситете (15 января 2011). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Ջեկ Գևորգյան
Էվթանազիան շարունակում է ավելի մեծ տարածում ստանալ։ Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ հեռանում են այն աշխարհ իրենց հոժար կամքով ու բժիշկների աջակցությամբ, որոնց արդեն չեն անվանում «բժիշկ մահ»։

Հ.Գ. Մի քիչ էլ Ջեք Գևորգյանի մասին։ Ծնվել է 1928թ.-ի մայիսի 28-ին հայ ներգաղթյալների ընտանիքում։ Ցեղասպանություն ապրած տատիկն ու պապիկը պատմել են թոռանը տեսած սարսափների մասին։ Ասում են, որ դա նրա մոտ ցավի հանդեպ ատելություն է առաջացրել։

1952թ.-ին ավարտել է Միչիգանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որից հետո ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերում և մասնակցել Կորեական պատերազմին։ Աշխատել է Դետրոյթ քաղաքի Հենրի Ֆորդի հիվանդանոցում, իսկ հետո որպես պաթոլոգոանատոմ է աշխատել Կալիֆոռնիայի և Միչիգանի տարբեր հիվանդանոցներում։ «Դուք գիտեք Ջեքին» ֆիլմի հերոսն է, որին փայլուն կերպով մարմնավորել է Ալ Պաչինոն։

Լրահոս
0