22:29 24 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Հովսեփ կաթողիկոս

«Երկայնաբազուկ» Հովսեփը՝ այդպես էլ գահ չբարձրացած կաթողիկոսը

© Public Domain
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
24320

Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգորուկին սկզբում Հովսեփ Արղության-Երկայնաբազուկ էր: Ազգանվան երկրորդ հատվածը նրա տոհմը փոխառել էր պարսից արքա Արտաքսերքսես Առաջինից, որին իրենց տոհմնի հիմնադիրն էին համարում: Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը վերաշարադրել է կաթողիկոսի կյանքի պատմությունը:

Հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ, հավանաբար, ամենից շատ հիշատակվող ազգանունը Արգուտինսկի-Դոլգոռուկի իշխանական տոհմն է։ Կաթողիկոս Հովսեփը (Իոսիֆ)՝ «Ռուսաստանում բնակվող բոլոր հայերի» արքեպիսկոպոսը, XVIII դարի ականավոր ռուս և հայ գործիչ է։ Նա հիմնել է Գրիգորիոպոլ քաղաքը և մի քանի հայկական բնակավայրեր Ռուսաստանի հարավում, մշակել ապագա Հայաստանի քաղաքական կառուցվածքը, եկեղեցիներ և տպագրատներ կառուցել Ռուսաստանում։

Հին և բազմասերունդ տոհմի պատմությունն առատ է «սպիտակ հետքերով», հետաքրքրվողները կարող են կարդալ բազմազան աղբյուրները։ Իսկ ինչ վերաբերում է հենց Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգոռուկիին՝ Երկայնաբազուկին, ապա նա ծնվել է Սանահինում (իհարկե, կարծիք կա, որ Թիֆլիսում) 1743թ.-ին, և սկզբնական կրթությունը ստացել է Սանահինի վանքում։

Դեռահասության տարիքում նա Լոռիից մեկնել է Էջմիածին, որտեղ սովորել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի մոտ, հետագայում պատրիարքը որդեգրել է Իոսիֆին։ Եվ ոչ միան որդեգրել է, Սիմեոնը երկար չի սպասել, մինչև Իոսիֆը վարդապետ դառնա և 20-ամյա երիտասարդին նշանակել է Ռուսաստանում Աստրախանի թեմի առաջնորդ։

Այդ ժամանակվա Աստրախանը եղել է Ռուսաստանի ամենամեծ և կարևոր քաղաքներից մեկը։ Քաղաքն այդ շրջանում բազմազգ է եղել, Աստրախանը գտնվում էր հսկայական քանակությամբ ցամաքային և առևտրային ուղիների հատման վայրում, և հայկական, բուխարյան ու հնդկական գաղութները զգալի կշիռ են ունեցել և հարուստ են եղել։ Արքեպիսկոպոսի գործունեությունն այնտեղ բավական բեղմնավոր և կարևոր է եղել։

Այս կամ այն գործերի մասին վկայակոչվող չոր ամսաթվերը պատկերացում չեն տալիս այն դժվարությունների մասն, որոնց հաղթահարման գնով արվել են այդ աշխատանքները: Առավես ևս, այդ անշտապ ժամանակներում, բայց չէ՞ որ այդ ժամանակ տեղի ունեցող պատերազմները պահանջել են անհապաղ գործողություններ։ Օրինակ՝ 1779թ.-ին արքեպիսկոպոսի մոտ է եկել պատվիրակություն՝ արտաքսված Ղրիմից, և կարիք կար շտապ լուծել նրանց խնդիրը։

Ղրիմի հայերն այդ ժամանակ արտաղաթել էին Եկատերինոսլավի շրջան, բայց նրանք ստիպված էին ձմեռել գետնափոր տներում, և 1779թ.-ի ամռանը Իոսիֆը պատվիրակության հետ միասին մեկնում է Պետերբուրգ։ Ժամանակը սուղ էր, հարցը դանդաղ էր լուծվում: Օգնության է հասնում արքեպիսկոպոսի մտերմությունը իշխան Պոտյոմկինի հետ, որն այդ ժամանակ մեծ ազդեցություն և հեղինակություն ուներ։ Նոյեմբերի կեսին ստորագրվում է բաղձալի փաստաթուղթը, որը Դոն ժամանած հայերին բազմաթիվ ազատություններ և արտոնություններ է շնորհում:

Երբ ռուսական գահին բազմում է Եկատերինա II-ը, ակտիվանում են Պարսկաստանի դեմ ռազմական արշավները։ Երկրի հայ բնակչության նկատմամբ կայսրուհու վերաբերմունքի ձևավորման համար մեծ նշանակություն է ունեցել, իհարկե, այն, որ Ղարաբաղի մելիքները 1787թ.-ին Եկատերինային «հավատարիմ հպատակության հասցե» են ուղարկել իշխան Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգոռուկիի միջոցով, իսկ դա նշանակում էր, որ այդուհետև նրանք պարտավոր են գործուն մասնակցություն ունենալ ռուսական զորքերի ռազմական գործողություններին։

Այդպես էլ եղել է, պատերազմել են պարսիկների դեմ մինչև Կովկասում Ռուսաստանի վերջնական և կայուն հաստատվելը։

1792թ.-ին արքեպիսկոպոսի անձնական նախաձեռնությամբ և նրա անմիջական մասնակցությամբ Դնեստրում (ներկա Մոլդովայի տարածքը) հիմնվել է Գրիգորիոպոլ քաղաքը, ուր տեղափոխվել են Իզմայիլի, Կիլիի և Ակերմանի բնակիչները։ Քաղաքը բազմազգ է եղել, իսկ դրա կողքին ստեղծվել են երկու հայկական գյուղեր՝ Վասիլևկան և, բնականաբար, Իոսիֆովկան։

Իոսիֆ Արգուտինսկին նշանակվել է Դոնի Նախիջևանի հայերի առաջնորդ, նա հետևել էր նրանց բազմաչարչար ճանապարհին Ղրիմից մինչև Դոն, որի տարածքներն այդ ժամանակ մեծամասամբ ամայի էին։ 1780թ.-ի նոյեմբերին նա ժամանել է Նախիջևան, կանգ առել վրաններում, իսկ հետո այդ վայրում հիմնել Սուրբ Խաչ եկեղեցին։ Երկու դար և 20 տարի անց՝ ХХ դարի վերջին, այստեղ տեղադրվել է արքեպիսկոպոսի հուշարձանը։

1800թ.-ին Իոսիֆ Արգուտինսկին, որին աջակցում էին ռուսական կառավարությունը և Սուրբ Էջմիածինը (նախորդ կաթողիկոս Ղուկաս I-ի վախճանից հետո), ընտրվել է ամենայն հայոց գերագույն պատրիարք՝ կաթողիկոս։ 1801թ.-ի փետրվարին նա մեկնել է Էջմիածին՝ ճանապարհից շեղվելով դեպի Վրաստան՝ վրաց արքա Գեորգի XII-ի հուղարկավորությանը մասնակցելու. արքային մոտ երկու ամիս չէին թաղում։

Մի քանի շաբաթ անց Իոսիֆ Արգուտինսկին հանքային լոգանք ընդունելուց հետո, երբ արդեն հրաժեշտ էր տվել որբևայրի թագուհուն, հանկարծ հիվանդանում է թոքաբորբով։ 57-ամյա նորընտիր կաթողիկոսն այդպես էլ տեղ չի հասնում և 10-րդ օրն իր մոտ է կանչում մտերիմներին և ասում․ «Ես մահանում եմ, իմ մարմինը տարեք սուրբ Էջիածին և հողին հանձնեք Սիմեոն կաթողիկոսի շիրիմի կողքին»։

Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգոռուկիին՝ Երկանյաբազուկին, թաղել են Սուրբ Գայանե եկեղեցում։ Ընդ որում՝ նրա մահվան մեկ այլ վարկած կա՝ թունավորումը։ Բայց ժամանակի ու պատմության ստվար քողը թույլ չի տա իմանալ՝ այդպես է եղել, թե ոչ, և ով է սպանել կաթողիկոսին, ինչու։

Գլխավոր թեմաներ