00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թամանյանի անհետացող ժառանգությունը. կոլորիտային քաոսն ընդդեմ տաղտկալի առօրեականության

© Sputnik / Asatur YesayantsПамятник Александру Таманяну
Памятник Александру Таманяну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը նախագծել է այս քաղաքը 200 հազար բնակչի հաշվարկով։ Այսօր այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում։ Դրա հետևանքների մասին պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Հայկական պետականության տասներկուերորդ մայրաքաղաքն այս տարի կնշի իր 2800-ամյակը։ Չնայած պատկառելի պատմական տարիքին, Երևանը` որպես նշանավոր քաղաք, շատ ավելի երիտասարդ է։ Առաջին Հանրապետության մայրաքաղաք էլ այն դարձել է շատ պատահական։

Դարեր շարունակ Երևանը բերդ էր, ինչպես այսօր են ասում, իր համապատասխան ենթակառուցվածքներով։ Եվ անգամ 1920-ականների սկզբին տեղի բնակչությունը 30 հազարը չէր գերազանցում։ Միաժամանակ այսքան աննշան բնակչության համար քաղաքը բավականին մեծ տարածք էր զբաղեցնում։ Այն ավելի շուտ կողք կողքի գտնվող մի քանի բնակավայրերի միավորում էր։

АРНО БАБАДЖАНЯН - Sputnik Արմենիա
Ով է Բաբաջանյանին «Վարպետ» կոչել և ով է «լույս աշխարհ բերել» նրան

Հետո հրավիրեցին ակադեմիկոս Թամանյանին։ Նրան խորհուրդ տվեցին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը ներկայիս Աբովյանի տարածքում կառուցել, բայց վարպետն ընտեց այն, ինչ ընտրեց։ Աբովյանի տարածքում օդն ավելի մաքուր էր, տարածքն էլ՝ ավելի մեծ, թեև այնտեղ զգալիորեն ցուրտ է։ Թամանյանի ընտրությունը կանգ առավ ռելիեֆի` բնական գավաթի նմանվող տարածքի վրա. դրա մեջ ու դրա շուրջ վեր խոյացավ եռաստիճան քաղաքը։ Ճարտարապետության առումով Երևանի բացառիկութունը գերմանացի մասնագետները նշում էին նույնիսկ նախորդ դարի կեսին։

Թամանյանը ոգևորված ու ոգեշնչված էր։ Գրականագետ Ռաֆայել Ավագյանը Երևանի մասին իր գրքում նկարագրում է` ինչպես էր 1924 թվականին հայկական խորհրդային ժողովրդական կոմիսարիատը քննարկում Երևանի կառուցապատման գլխավոր նախագիծը։

«Արդյունաբերությունը տեղակայված է այստեղ», — ասաց ակադեմիկոսն ու մեկնեց ցուցափայտը։ Բոլորը նայեցին կայարանի մոտակայքի դատարկ տարածքին։ Այն ժամանակ ծիծաղելի էր Երևանի արդյունաբերության մասին խոսել. անգամ մեկ ծխացող խողովակ չկար։

— Ձեր առջև 200 հազար բնակիչ ունեցող քաղաք է, — ասաց ակադեմիկոսը, — ձեր առջև մայրաքաղաք է։ Ահա դրա վարչական շրջանը։

Դա քաղաքի երևակայական կենտրոնն էր։ Երևակայական հրապարակը։ Խորհրդային ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցները հետևում էին ցուցափայտին։

— Մշակույթի, արվեստի ու հանգստի թաղամասը, — ասաց ակադեմիկոսը։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Ոտքով» Երևանով. ի՞նչ է իմացել ռուսական հեռուստաալիքը մեծագույն հայերի մասին

Պրագմատիկ ու իրատես պաշտոնյաները, որոնք վախեցած էին այդ տարիներին տեղի ունեցած պատերազմից ու ջարդերից, չնայած երիտասարդ խորհրդային իշխանության լավատեսությանը, հակված չէին հավատալ երևակայականին, որը պատրաստվում էր իրականացնել թեկուզ և հեղինակավոր ճարտարապետը։ Մի քանի փողոց, եզրերին` քաոսային կառուցվածքով կոլորիտային Կոնդն ու փոքր-ինչ ավելի բարեկարգված Սարի Թաղը։ Ահա այն ժամանակվա Երևանը։

Իսկ ֆանտաստիկ ժանրին հավատացողը այդ ամենն իրականություն դարձրեց` սկսելով Աբովյան փողոցի հրապարակից, որը մինչև օրս այդպես էլ կոչվում է` «պլանի գլուխ»։ Այո, նա 200 հազար մարդու համար նախատեսված քաղաք կառուցեց, ու քաղաքը կատարյալ էր մարդկանց այդ քանակության համար։ Սակայն արագընթաց կյանքը չէր կարող իր շտկումները չմտցնել։

Մայրաքաղաքի բուռն կառուցապատուման արդյունքում ի հայտ եկավ նոր համայնք` երևանցիների համայնքը։ Նրանց աշխարհայացքն ու կենսակերպը զգալիորեն տարբերվում էր երկրի այլ շրջանների բնակիչների կենսակերպից, աշխարհընկալումից։ Երևանցիները շատ արագ սկսեցին զգալ Հայաստան անունով փոքր ու հարմարավետ տիեզերքի կենտրոնի բնակիչների կարգավիճակը։ Հանրապետության մնացած հատվածներն ընկալվում էին կա՛մ որպես մայրաքաղաքի իլյուստրացիա, կա՛մ որպես հանգստի գոտի։ Ընդ որում` քաղաքում գյուղերից եկած շատ մարդիկ կային։

Այսպես երկար տարիներ շարունակ. ընդհուպ մինչև 1980 թվականը շատ բնական էր հնչում նոր ծանոթին տված` «իսկ ձեր գյուղը որտե՞ղ է» հարցը։ Դա նշանակում էր, որ նոր ծանոթը հետաքրքրվում է` ծնունդով որտեղից ես։ Անձամբ ես «սեփական» գյուղ չունեի, իմ անկեղծ պատասխանը բազում զրուցակիցների է ապշեցրել։ Մարդիկ չէին հասկանում` ինչպես կարելի է ծնունդով որևէ տեղից չլինել։ Նրանք պարզապես ի վիճակի չէին ընկալել, որ ծնունդով երևանցիներ գոյություն ունեն։

Դա չի նշանակում, որ Երևանը հանրապետության միակ քաղաքն էր։ Իհարկե ոչ. կային այնպիսի ինքնատիպ քաղաքներ, ինչպիսին Կիրովականն էր (ներկայիս Վանձորը) և Լենինականը (ներկայիս Գյումրին)։ Անկեղծ ասած` Գյումրին ավելի էր արժանի մայրաքաղաք դառնալուն, սակայն պատմությունն այլ կերպ դասավորվեց։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Երևանի ծննդյան «աստվածաշնչյան» պատմությունը. «մանանեխային խորքից» եկած քաղաքը

Գյումրեցիներն իրենց գենետիկորեն փոխանցվող իմաստուն հումորով միշտ փորձում էին ցույց չտալ, որ այդ հանգամանքը վիրավորել է նրանց` նման խոսակցությունները կատակի տալով։ Մի անգամ լուր էր տարածվել` իբր Երևանի տակ մեծ ստորգետնյա լիճ է հայտնաբերվել։ Գյումրիում լրջորեն արձագանքեցին` մտածելով, որ երբ Երևանը ջրի տակ անցնի, Գյումրին ինքնաբերաբար մայրաքաղաք ու առաջին նավահանգստային քաղաք կդառնա։ Ընդհանրապես այնստեղ մինչև այժմ էլ բարի ներողամտությամբ են վերաբերվում Երևանին ու երևանցիներին, ինչպես փոքր եղբորը։

Իսկ թամանյանական Երևանը համալրվեց գլխավոր պողոտաներով: Առաջինը Ստալինի (հետո Լենինի, ներկայումս Մաշտոցի) պողոտան էր։ Այն պետք է հատեր գլխավոր ու Հյուսիսային պողոտաները. վերջինս բոլորովին նման չէր այն պողոտային, որը հիմա են կառուցել։ Այն պետք է հասներ մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ նախագծով բացառապես կառավարական ու վարչական շենքեր էին նախատեսված։

Ի դեպ, Թամանյանն էլ էր քսան հարկանի շենքեր նախագծել, սակայն դրանք այն պարզունակ ու անհարմար, տեսքը չունեին, որոնցով այսօր աչքի են ընկնում ժամանակակից շինությունները։

Լրահոս
0