00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խաչքարեր» օպերացիան. Նախիջևանի ղեկավարությունից գաղտնի դուրս բերվեցին հայկական արժեքները

© Из личного архива Ануш ХаноянХачкары
Хачкары - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մի պատմություն է հիշում, երբ Հայաստանի նախկին վարչապետի և Երևանի կոնյակի գործարանի տնօրենի ղեկավարությամբ Նախիջևանից հապճեպ հայկական խաչքարեր էին դուրս բերվել։

Այսպես` Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, ով այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետ չէր, սակայն արդեն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր և Միքայել Գաբրիելի Խանոյանը` նույնպես տնօրեն`Երևանի կոնյակի գործարանի, ծրագրեցին և անցկացրին «Խաչքար» կոչվող գաղտնի գործողությունը։ Օպերացիան հաջողությամբ պսակվեց, ինչում կարելի է համոզվել ամեն անգամ Երևանի կոնյակի գործարան կամ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ այցելելիս։

Вручение хачкара в подарок Совету Европы - Sputnik Արմենիա
Ստրասբուրգն արդեն հայկական խաչքար ունի. ՀՀ նախագահի նվերը Եվրոպայի խորհրդին

Ի՞նչ գաղտնի գործողություններ, ե՞րբ և ո՞րտեղ. Նախիջևանում, ուր նույնիսկ խորհրդային տարիներին հենց այնպես հայտնվել հնարավոր չէր. ՊԱԿ–ի հատուկ թույլտվությունն էր անհրաժեշտ, որպեսզի այցելել Իրանի հետ սահմանակից գոտին։ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հարավ–արևմուտքում գտնվում է Ջուղան, քաղաք, որտեղ ժամանակին հայեր էին ապրում։ Մարդիկ սովորաբար մահանում ու հանգչում են այնտեղ, որտեղ ապրել են, այդպես էլ Ջուղայում` մահացածներին հուղարկավորում էին քաղաքային գերեզմանատներում։ Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են Ջուղայի գերեզմանատունը, չեն կարողացել հասկանալ` ինչու են գերեզմանատունն ալբանական հայտարարել։ Ինչպես թե՞` հայ էին, իսկ մահանալուց ալբանացի՞ դարձան…

Մյուս կողմից։ Յուրաքանչյուր ոք, ով կարող էր տեսնել և գնահատել գերեզմանատանը տեղադրված հարյուրավոր խաչքարերը, կհասկանար, թե իրականում ինչ է նշանակում ճարտարապետամշակութային ժառանգություն։

© Из личного архива Ануш Ханоян«Խաչքարեր» օպերացիան
Операция Хачкары - Sputnik Արմենիա
«Խաչքարեր» օպերացիան

Ճարտարապետամշակութային ժառանգությունը սկսեցին ավերել դեռ խորհրդային տարիներին։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանը դեռ ղեկավարում էր Ալիև առաջինը։ Ասում են, որ Հեյդար Ալիևը, ի տարբերություն Իլհամ Հեյդարովիչի, ավելի իմաստուն էր, հեռատես, նրա հետ պայմանավորվել լինում էր։ Ասում են, որ ժողովուրդը նրան սիրում էր (ինչպես պատմում էին Նախիջևանում` տեսնելիս «սրտանց լալիս էին») և հավատում, որ նրա հայտնվելով եղանակն էլ է փոխվում` ամպերի հետևից արև է դուրս գալիս։ Սակայն ինչպես այդքան իմաստուն և խորաթափանց մարդը կարող էր թույլ տալ, որ պղծեին իր հսկողության տակ գտնվող տարածքի գերեզմանները։

Праздничное шествие к празднику Вардавар - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստվում է զարմացնել ՅՈՒՆԵՍԿՕ–ին. ի՞նչ կա հերթում

Իսկ այսօր բարբարոսությունները կատարվում են պետական հիմունքներով` Ադրբեջանի ղեկավարության անունից և հանձնարարականով։

1998 թվականին հայկական գերեզմանատնից 800 խաչքար էր վերացվել, սակայն միջամտեց ՅՈՒՆԵՍԿՕ–ն, և ավերումը կասեցվեց։

2002 թվական։ Գերեզմանատներում ավերումները նոր թափ են առնում։

2006 թվական։ Գերեզմանատնից նույնիսկ հետք չի մնացել. խաչքարերը ոչնչացվել են (կամ շինանյութի վերածվել), լանդշաֆտը հարթեցվել է։

2006 թվականի մայիս։ Ադրբեջանի իշխանություններն արգելում են Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովին նախկին հայկական գերեզմանատուն այցելել։

2010 թվական։ Գերեզմանատունը ավերելու մասին ականատեսների հաղորդագրությունները հաստատում է գիտության զարգացմանն աջակցող ամերիկյան ասոցիացիան։ Քանի որ այնտեղ նույնիսկ ամերիկացիներին թույլ չեն տվել մտնել, եզրակացություն է արվում արբանյակներից արված լուսանկարների հիման վրա։

Հիշեցնենք ևս մեկ անգամ. մինչև Ջուղայի հայկական գերեզմանոցների ավերումը, այն եղել է աշխարհի ամենամեծ խաչքարերի միջնադարյան գերեզմանատունը, որը պահպանվել է և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։

Ուշադիր նայում են Միքայել Խանոյանի դստեր` Անուշ Խանոյանի տրամադրած լուսանկարներին։ Հայկական պետհամարանիշերով բեռնատարը կանգնած է խաչքարերի հարևանությամբ։ Շուրջբոլորը տապալված սրբությունների ծվարատեղի է հիշեցնում։ Ըստ էության` այդպես էլ կա։

© Из личного архива Ануш Ханоян«Խաչքարեր» օպերացիան
Хачкары - Sputnik Արմենիա
«Խաչքարեր» օպերացիան

Խորհրդային 9 զինվոր բեռնատարը խաչքարով կբեռնեն, որոնցից մեկը կբերեն Երևան և կտեղադրեն կոնյակի գործարանում։ Սակայն մինչև խաչքարերին հասնելը, Խանոյանն ու Սարգսյանը ստիպված էին երկար մտածել` ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ և ո՞ւմից գաղտնի։ Պարզ է, որ առաջին հերթին` Նախիջևանի ղեկավարությունից գաղտնի։

Ո՞ւմ հետ, ավելի ճիշտ առանց ո՞ւմ գործողություններն անիրականանալի կլինեին։ Առանց ՊԱԿ–ի աջակցության, որին ենթարկվում էին սահմանային զորքերը։

Ե՞րբ։ Ինչպես տեսնում ենք, ոչ թե ուշ գիշերով, այլ օրը ցերեկով. քանի որ գործում էին սահմանային ջոկատի զինվորների ծածկի ներքո։

… Խանոյանի և Սարգսյանի ինչի՞ն էր պետք այդ ամենը։ Որովհետև նրանք հայրենասեր էին, իսկական հայրենասերներ։ Որտեղի՞ց։ Ասում են` երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելու լավագույն միջոցը ծնողների հայրենասիրությունը տեսնելն է։ Խանոյան և Սարգսյան հայրերը լի էին հայրենասիրությամբ։ Բնականաբար, դա անցավ նաև երեխաներին, հետո` թոռներին և այդպես շարունակ։

Երևանի կոնյակի գործարանում տեղադրված խաչքարը նույն առաքելությունն ունի։ Լուսանկարում` տնօրենն է, կողքին` աշխատողները։ Նրանք են, ովքեր այն ժամանակ աշխատում էին գործարանում։

Խաչքարը համախմբում է նաև նրանց, ովքեր աշխատում են այնտեղ այսօր և կաշխատեն վաղը։ Դրանում է նրա ուժը։

Լրահոս
0