00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գիքորը» վշտացնում էր երեխաներին, թատրոնը ստիպված էր հրաժարվել Թումանյանի պատմվածքից

© Sputnik / Aram NersesyanЕреванский кукольный театр
Ереванский кукольный театр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիկնիկագործի միջազգային օրվա առիթով Sputnik Արմենիայի սնունակագիր Լիլիթ Հարությունյանը որոշել է պատմել Հայաստանի հնագույն տիկնիկային թատրոնի ու իր կյանքի առաջին ներկայացումից ստացած տպավորությունների մասին։

Առաջին սթրեսն ապրեցի, երբ մոտ երեք տարեկան էի…

Հստակ հիշում եմ այդ օրը։

— Գնանք, գեղեցիկ կարմիր զգեստդ հագիր։ Այսօր տիկնիկային թատրոն ենք գնում, — ասաց մայրս։

— Տիկնիկային թատրո՞ն, դա ի՞նչ է։

— Դա մի վայր է, որտեղ տիկնիկները խոսում են, ծիծաղում, երգում ու պարում։

Հիացմունքս անսահման էր։

Sputnik Արմենիայի հյուրն է Հայֆեստ փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանը - Sputnik Արմենիա
«Հայ ֆեստն» ընդամենը 15 տարեկան է և ուզում է ավելի մեծանալ

Լենինականի (ներկայիս Գյումրի) տիկնիկային թատրոն մտա այնպես, ասես դա կախարդական վայր էր, իրական հեքիաթ։

Շուտով Հովհաննես Թումանյանի շատ հայտնի (բայց նախկինում ինձ համար անհայտ) «Գիքոր» պատմվածքի կերպարները հայտնվեցին բեմում։ Ես խորը շունչ քաշեցի ու, ասես, արտաշնչեցի միայն ներկայացումից հետո։

Գիքորի ծանր ճակատագիրը, նրա չարչարանքներն ընդմիշտ տպվեցին հոգումս։ Հիշում եմ` հետո ինձ էլի բազմիցս տիկնիկային թատրոն տարան, սակայն մինչ այժմ այն ինձ մոտ ասոցացվում է Գիքորի հետ։ Ի դեպ` 1982 թվականին պատմվածքը կինոնկարի վերածեց։ Համանուն ֆիլմը շատ հուզեց նաև Խորհրդային Միության բնակիչներին։ Կային նաև այնպիսի մարդիկ, որոնք կինոստուդիային գումար էին ուղարկում` Գիքորին փոխնցելու խնդրանքով…

Ի՞նչ տվեց Տիկնիկային թատրոնում կյանքիս առաջին ներկայացումը անձնամբ ինձ։ Կարծում եմ` ամենակարևոր բանը` այլ մարդուն ցավակցելու ու կարեկցելու ունակությունը…

Ամբողջ 83 տարի…

«Լենինականի Տիկնիկային թատրոնը բացվել է 1935 թվականի մայիսի 26-ին, ընդ որում` հենց նույն օրը բեմի վրա տարբեր ժանրի երեք ներկայացում ցուցադրվեցին` առակ, հեքիաթ ու տիկնիկների պար։ Այսպիսով, միանգամից սահմանվեցին տիկնիկային թատրոնի գործունեության սահմանները», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրիի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Լևոն Բաղդասարյանը։

Թատրոնի հիմնադիրն էր Հայաստանի վաստակավոր արտիստ, Տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության անդամ Հասմիկ Գյոզալյանը։

Բաղդասարյանի խոսքով` հաստատությունը չի գործել միայն 1941-1946 թվականներին։

Кукольный театр в Арцахе - Sputnik Արմենիա
Արցախցիները վայելել են Երևանի տիկնիկային թատրոնի ներկայացումները

«Չէ՞ որ, երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են։ Սակայն 1946 թվականին Թիֆլիսից Լենինականի դրամատիկական թատրոնի հետ համագործակցելու եկավ Ալիխանյանների ընտանիքը։ Ստեփանը, որը թատրոնի ռեժիսոր էր ու Լիզան, որը դերասանուհի էր։ Երբ Ստեփանն իմանում է, որ քաղաքում տիկնիկային թատրոն կա, նա որոշում է վերականգնել դրա գործունեությունը», — ասում է Բաղդասարյանը։

Մինչ մահը` 70-ականները, Ստեփան Ալիխանյանը թատրոնի անփոխարինելի ղեկավարն էր։ Հետագայում թատրոնը վերանվանվեց իր անունով։

Ներկայիս տնօրենի խոսքով` ներկայացումներն ինչպես դպրոցականների, այնպես էլ նախադպրոցականների պարտադիր ծրագրում են։

«Իսկ հեռավոր ու սահմանամերձ շրջանների երեխաներին տիկնիկային արվեստին մասնակից դարձնելու համար մենք ինքներս ենք մեկնում նրանց մոտ։ Տվյալ պահին մեր խաղացանկում մոտ 20 ներկայացում կա` «Անհաղթ աքլորը», «Ոսկե ճուտիկը», «Բարեկենդանը», «Մաշան և արջը», «Խմորագնդիկը», «Արքայադուստր գորտը», նաև տիկնիկային համերգ բոլոր տարիքային խմբերի համար, այդ թվում հայկական, հնդկական, ուկրաինական բեմադրություններ։ Նաև ամեն տարի բեմադրվում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Մշտապես նոր դրամատուրգների գործեր ենք բեմադրում, մասնավորապես` Սուրեն Մուրադյանինը», — ընդգծեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` չնայած տարիներ են անցել, թատրոնի նպատակները նույնն են մնացել` ոչ միայն ժամանց ապահովել, այլ նաև դաստիարակել։ Հենց նույն Թումանյանի «Պոչատ աղվեսը», օրինակ, երեխաներին երեք կարևոր բառ է սովորեցնում` «խնդրեմ», «շնորհակալություն», «կներես»։

Տնօրենը հավելում է, որ տարեկան տասը հազար մարդ է թատրոն այցելում։

Ереван. Каскад - Sputnik Արմենիա
Սիրում եմ ու կարոտում. մշակույթի գործիչներն այսօրվա Երևանում իրենց հուշերն են փնտրում

Ըստ պաշտոնական վիճակագրության` տարեկան մենք մոտ հինգ հազար տոմս ենք վաճառում։ Այդքան երեխա էլ մեզ մոտ անվճար է գալիս», — ասում է նա։

Այսպես կոչված «մինչև 99 տարվա մշտական տոմսի» իրավունք ունեն անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների ու առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, նաև թատրոնին առանձնահատուկ նվիրված մարդիկ։

Վերջին տարիներին թատրոնի շենքը որոշ չափով վերանորոգվել է։ Չնայած թատրոնն արդեն հինգ տարի է առանց գովազդի է գործում, իսկ ծաղկունքը խորհրդային շրջանում էր, այն իր հանդիսատեսն ունի։

Ինչ վերաբերում է «Գիքորին», ապա Բաղդասարյանի խոսքով` նրանք ստիպված էին հանել խաղացանկից այդ ներկայացումը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Այն չափազանց մեծ ցավ էր պատճառում աղետն ապրած լենինականցիներին։

Լրահոս
0