00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ կարող է «պայթել» նաև վաղը. ինչպես Հայաստանը կպայքարի թշնամական տանդեմի դեմ

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ–ն ներկայացրեց ԶՈւ արդիականացման 2018−2024 թվականների ծրագիրը։ Փաստաթղթում թվարկված են ռազմավարական պլանավորման ասպեկտները, նաև ռազմաքաղաքական բնույթի դրույթները։

Հարավային Կովկասում և տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը բարդացել է չկարգավորվող հակամարտությունների պատճառով, որոնց թվում առավել սուր է Արցախյան հիմնախնդիրը։ Բնականաբար, տարբեր պետություններ տարբեր պատկերացումներ ունեն սեփական անվտանգությունն ապահովելու ռազմավարության վերաբերյալ։

Բացի այդ, միջազգային ահաբեկչության վտանգը չի նվազում, տարածաշրջանային անհանդուրժողականության մթնոլորտը պահպանվում է կոնկրետ պետությունների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, անվտանգության տարբեր համակարգեր են բախվում իրար։ Նաև սրանցով են պայմանավորված ռազմաքաղաքական հակասությունները։

Войска в Африне - Sputnik Արմենիա
Ադրբեջանը սատարում է թուրքական ագրեսիան

ՀՀ ՊՆ–ն հաստատել է իր հանձնառությունը` Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` միևնույն ժամանակ նշելով մշտական պատրաստվածությունը ցանկացած անցանկալի սցենարի պարագայում։ Ցավոք, հարևան երկրի իշխանության մաքսիմալիզմին հակազդելու միակ միջոցը շարունակում է մնալ ամեն վայրկյան ցանկացած սադրանքների կամ նույնիսկ ուղիղ ագրեսիային պատասխան տալու պատրաստակամությունը։ 2016 թվականի ապրիլի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական բանակը կարող է ադեկվատ պատասխան տալ, սակայն իր հնարավորությունները, իհարկե, պարտավոր է բարձրացնել և զարգացնել։

Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրադարձությունները ևս վկայում են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ակտիվ գործողություններ պետք է սպասել ցանկացած պահի։ Ադրբեջանական բարձր պաշտոնյաների նախընտրական տաքարյուն հռետորաբանությունը երբեմն անցնում է սահմանները, և երաշխիք չկա, որ նրանք վերջնականապես չեն կորցնի իրականության զգացումն ու խոսքերը գործողության չեն վերածի։ Այդ ժամանակ, կամա թե ակամա, նրանց հարկ կլինի վերադարձնել իրականություն։

Լինեն դրանք նախագահական ընտրություններ, տնտեսական խնդիրներ, սոցիալական բողոք, թե բունտ. Ադրբեջանի ներսում ցանկացած կայծ կարող է Հայաստանի նկատմամբ զինված ագրեսիայի հանգեցնել։ Դրանով հարևան իշխանությունները հասարակական ուշադրությունը կշեղեն ներքին հակասություններից, համենայնդեպս, այնքան ժամանակ մինչև համարժեք պատասխան չստանան։ Փորձը ցույց է տալիս, որ երբ այդ պատասխանը սկսում է ազդեցիկ լինել, Ադրբեջանը, օգտվելով բոլոր հավանական միջազգային ալիքներից, թախանձագին խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները։

Սակայն միայն Ադրբեջանը չէ նման քայլերի դիմում, նրա եղբայրական Թուրքիան, մի փոքր հնարավորություն ունենալու դեպքում, բաց չի թողնում իր ազգի երկրորդ պետությանը բոլոր հասանելի միջոցներով օգնելու շանսը։ Այստեղ արդեն պետք է գործի համագործակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակներում և Ռուսաստանի հետ ռազմական միությունը։

Выступление президента Армении Сержа Саргсяна на мюнхенской международной конференции по безопасности (17 февраля 2018). Мюнхен, Германия - Sputnik Արմենիա
«ԼՂ հակամարտության հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է». Սերժ Սարգսյան

Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է` իր հետ միասին փոխելով նաև պատերազմ վարելու միջոցները։ Կիբեռպատերազմներ, հիբրիդային պատերազմներ`սրանք դեռ վերջին տարիներին արված մարդկության բոլոր վնասակար հայտնագործությունները չեն։ Եվ այդ վնասը պետք է նույնպես սովորել վերացնել։

Հայաստանում ոչ ոք առանձնակի պատրանք չի տածում իր չորս հարևաններից երկուսի թշնամական տրամադրվածությունը մեղմելու։ Սա, մասնավորապես, նշանակում է, որ տրանսպորտային ուղիների շրջափակումը Արևմուտքից և Արևելքից կշարունակվի, և դա անկասկած, հիանալի գիտակցում են ՊՆ մասնագետները։

Սակայն սա նշանակում է նաև, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել կապերն ու համագործակցությունը նաև ՀԱՊԿ–ից դուրս գտնվող մյուս բոլոր գործընկերների հետ։

Արևելքում գտնվող պետությունն, իհարկե, կսկսի ինչպես միշտ անհեթեթություններ հորինել մեր մասին` վախեցնելով Հայաստանի պոտենցիալ և առկա գործընկերներին «խորամանկ դաշնակների մասին» սարսափելի պատմություններով։ Նման պատմություններ հորինողների ռեպերտուարը տարեցտարի չի փոխվում, ստերին հավատացողների քանակը, սակայն, քչանում է, շուտով ընդհանրապես կվերանա։

Եվ այդ հանգամանքը ևս կարող է անկառավարելի ագրեսիայի հանգեցնել, որը ստիպված ենք լինելու հետ մղել։

Լրահոս
0