00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ Արցախում պաշարեց Գերանբոյի գումարտակը. Նևզորովի խրոնիկան և սենսացիոն հուշերը

© SputnikКадр из фильма Дмитрия Писаренко
Кадр из фильма Дмитрия Писаренко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
25 տարի առաջ պետերբուրգյան հեռուստատեսությամբ «600 վայրկյան» ծրագրում արցախյան պատերազմի մասին հատուկ ռեպորտաժ ցուցադրվեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց ճակատի երկու կողմերում և պատմություն դարձավ։ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն իր հուշերն է պատմում և նոր փաստեր ներկայացնում։

1993թ-ի մարտին Արցախ կատարած երկարատև գործուղումից հետո սովորական ճանապարհով գնում էի աշխատանքի` Երևանի Ա1 ստուդիա։ Անցնում էի Հայաստանում ԼՂՀ գերագույն խորհրդի ներկայացուցչի գրասենյակի կողքով և հանդիպեցի ղարաբաղցի օպերատոր Բենիկ Կարախանյանին։

— Երեկ երեկոյան տեսա՞ր Նևզորովի «Գերանբոյի գումարտակը» ռեպորտաժը, — հետաքրքրվեց նա։

— Չէ, լույս չկար։ Ի՞նչ է եղել։

Советский одноместный сверхзвуковой высотный перехватчик МиГ-25 - Sputnik Արմենիա
Ինչպես ադրբեջանական ինքնաթիռը հայտնվեց Հայաստանում կամ Սևանում տեղի ունեցած ավիաաղետի գաղտնիքը

— Դուք էլ եք, չէ՞, նկարել Սարսանգի ջրամբարի ամբարտակի մոտ մղված մարտերը։ Նա նույնպես։ Միմյանց դեմ եք աշխատել։ Անպայան նայիր, այսօր մի անգամ էլ ցույց կտան։ «600 վայրկյան» ծրագրի տեսագրությունն է։ Ռուս դեսպանի կինը տեսաժապավենը մի քանի օր առաջ է բերել Մոսկվայից։

Երեկոյան թակեցի հարևանի դուռը։ Նրանք փոքր հեռուստացույցը միացրել էին ավտոմեքենայի մարտկոցին։ Էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում Հայաստանի Պետական հեռուստառադիոընկերությունը հեռարձակվում էր օրական ընդամենը երկու ժամ, որից 30 րոպեն տրամադրվում էր նորություններին։ Ռեպորտաժը կրկնեցին։ Եվ իսկապես Նևզորովի ժապավենի տեսարանը նույնն էր, ինչ նկարել էր օպերատոր Արթուր Ապրեսովը։ Իսկ երբ կադրում հայտնվեց սպիտակ «Նիվան», որը մեր մարտիկների համար կողմնորոշիչ էր ծառայում, ես հասկացա, որ դա կարող էր լինել նկարահանող խմբի մեքենան։ Նևզորովը նշում էր, որ Արցախն Ադրբեջանի պատմական մասն է, բայց միաժամանակ շատ վիրավորական ձևով էր մեկնաբանում ադրբեջանցի զինվորների փախուստը։ Օգտագործում էր այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հոտ», «հոտային զգացմունք»…

Հաջորդ առավոտ ստուդիայում որոշեցին սյուժե պատրաստել և առաջարկել երկրի գլխավոր տեղեկատվական ծրագրին։ Լավ ռեպորտաժը ստացվեց։ Երեկոյան երրորդ անգամ ցույց տվեցին Նևզորովի ֆիլմը, որին հաջորդեց մեր տարբերակը։ Այնպես որ, հայաստանյան բենեֆիսի համար Նևզորովը նաև ինձ է պարտական…

Սենսացիոն հուշեր

Օրերս հիշեցի այդ ռեպորտաժի 25-ամյա հոբելյանի մասին։ Նույնիսկ զանգեցի Նևզորովին և առաջարկեցի Մոսկվայից տեսակապի ձևաչափով ասուլիս անցկացնել ` 90-ականների սկզբին կրոնական հակամարտությունների թեմայով։ Բայց Ալեքսանդր Գլեբովիչը հրաժարվեց` իր որոշումը պատճառաբանելով հարգելի պատճառով։

Նույն օրը համացանցում գտա նրա անկեղծ պատմություններն այդ մարտի մասին և շատ զարմացա նոր մանրամասներից, որոնք Նևվզորովն այդ ժամանակ, չգիտես ինչու, թաքցրել էր իր նյութում։ Պարզվում է, որ մարտական գործողությունների թեժ պահին նա դեմ առ դեմ հանդիպել է Պսկովի «վարձու հայ» դեստանտայիններին և փրկել Գերանբոյի գումարտակի հրամանատարի կյանքը` միջնորդելով նրա համար։

Կասկածի տակ չեմ դնի Նևզորովի հիշողությունները։ Նրա` իսկապես տպավորիչ վավերագրական ժամանակագրության 25-ամյա հոբելյանի առթիվ ուղղակի կներկայացնեմ այդ օրը նկարած կադրերը։ Առանց տեքստի։ Կադրերում հիանալի երևում է, թե այդ ժամանակ ով է փախուստի մատնել Գերանբոյի գումարտակին։

Անձնական հիշողություններից

Արդեն արցախյան զրահատեխնիկան աշխատեց։ Հակառակորդը սսկվեց։ Մի քիչ թեքվելով և հեռուն նայելով` առաջավոր ջոկատի մարտիկները ճանապարհով փախան մինչև Սարսանգի ամբարտակ։ 15 րոպե հետո մեր ստորաբաժանումները հաջողությամբ անցան մյուս ափ։ Ջրամբարը մնաց հետևում և մի քիչ ավելի ձախ։ Ճանապարհին երևացին հակառակորդի թարմ ներկայության հետքերը։ Ճանապարհին ընկած էին փամփուշտներով և նռնակներով արկղեր, բամբակե հաստ տաբատներ։ Մի խոսքով` այն ամենը, ինչը խանգարել էր արագ փախչել։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Անմահության ժամանակագրություն

Անցնելով մի քանի կիլոմետր կպչուն ճանապարհային կեղտի միջով` գումարտակը շղթա կազմեց։ Մոտակայքում նշմարվեցին հակառակորդի դիրքերը։ Հնչեցին առաջին անվստահ հատ-հատ կրակոցները։ Հակառակորդն աննպատակ կրակում էր` զգալով մոտալուտ վտանգը։ Մի քանի տասնյակ մետր այն կողմ զրահահար գնդակներն արդեն կարելի էր նկատել գլխավերևում։

— Պառկի՛ր, — հրամայեց ջոկատի հրամանատարը և շրջվեց կապավորի կողմ։ 

— Փոխանցիր տանկիստներին, որ սկսեն գրոհը։

Մենք թաքնվեցինք բլրի հետևում` ճանապարհի ձախ հատվածում։ Հակադիր կողմում անտառապատ սարն էր։ Առջևում ճայթյուն լսվեց, և ծուխ բարձրացավ։ Հասկանալի էր, որ կրակում են սահմանակից դիրքերից։ Հեռվում երևում էր սպիտակ «Նիվան», որն էլ կողմնորոշիչ դարձավ հարձակվողների համար։ Ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Նևզորովի նկարահանող խմբի ավտոմեքենան էր, որը մարտը նկարում էր մյուս կողմից։

Ամբարտակի սաստիկ գրոհից հետո առաջխաղացումը կասեցվեց։ Եվ ահա հերթական դադարը։ Զինվորները պառկեցին ճանապարհի երկայնքով։ Տանկը առաջ եկավ և թիրախավորեց հեռավոր բլուրը, որի շրջակայք էր մեկնել հետախույզների խումբը։

Անգործությունն անհանգստության հանգեցրեց։ Մեզ վրա համազարկով կրակում էին երկու թնդանոթներ։ Լսում ես երկու հեռավոր պայթյուններ և սկսում նյարդայնանալ։ Ականջ ես դնում, որսում աճող սուլոցը, սեղմվում գետնին։ Դեմքդ ծամածռվում է։ Զգում ես, որ վերածվում ես ոչնչության։ Սկսում ես ինքդ քեզ անիծել այստեղ գալու համար։ Խոստանում ես, որ այլևս երբեք չես գնա պատերազմ. «Ինչի՞ս է պետք այդ ամենը։ Այլևս ոտք չեմ դնի այստեղ»։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ռազմաճակատի օրագիր. պատերազմի հարյուր ժամը

Որքան մոտ է սուլոցը, այնքան ուժեղ ես զգում, որ արկը կընկնի հենց այնտեղ, որտեղ դու ես պառկած։ Իսկապես զգում ես, թե ինչպես է վախը սրում փոքր և մեծ կարիքները։ Բնազդաբար սեղմում ես ատամներդ և մատներով մխրճվում հողի մեջ։ Ես շուրջս նայեցի. բոլորը լուռ պառկած էին։ Հիմա նախկին հողագործների համար վաղուց չհերկված արցախյան հողը, որի պատճառով էլ պատերազմ էր ընթանում, ապաստան էր դարձել մահաբեր բեկորներից փրկվողների համար։ Որքան ամուր ես սեղմվում, այնքան մեծ է հույսը, որ այն կպահպանի քո կյանքը։

Գլխումս փիլիսոփայական մտքեր էին պտտվում. «Բայց խրամատը նման է գերեզմանի, մահացածներին հանձնում են նույն հողին…»։ Թեև հենց արկն անցնում էր գլխավերևով, բոլոր տհաճ զգացողությունները և շփոթվածությունն ակնթարթորեն հօդս էին ցնդում։ Ինքդ քեզանից ամաչում ես. ինչպե՞ս կարող էի այդպես վախենալ։ Բայց այդ խիզախ վիճակը տևում է մինչև հերթական աճող սուլոցը` քեզ կրկին վերածելով ոչնչության…

Հերթական համազարկից հետո պայթյունը հնչեց արդեն հեռվում, բայց ես զգացի, թե ինչպես ինչ-որ բան ծակեց աջ ոտքիս սրունքը։ Շալվարի վրա փոքր անցք հայտնվեց։

— Բեկորների հարցում բախտդ բերում է, — ասաց Արթուրը։

Ես քչփորեցի անցքը և ի զարմանս ինձ հանեցի փոքր, լուցկու գլխիկի չափ մետաղի կտորը։ Բեկորը տաք էր, և ես իսկույն նետեցի այն։ Մնալով տաբատի մեջ` մի փոքր այրել էր մաշկս։ Տարօրինակ է, բայց փաստ։

Լրահոս
0