00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերին ծեծած թիկնապահներին ազատ են արձակել. ինչո՞ւ է թուրքն այդքան վստահ գործում

© AFP 2024 / Emmanuel DUNANDПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան իշխանությունը Թուրքիային մեղադրում էր այլախոհներին հետապնդելու համար, դատապարտում Էրդողանի թիկնապահներին` հայերին, քրդերին և ասորիներին ծեծելու համար, իսկ այսօր արդարացնում է ակնհայտ ինքնագլուխ դատաստանը։ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում։

Նորություն է տարածվել, որ ԱՄՆ-ում քրեական գործը դադարեցրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 15 թիկնապահներից 11-ի նկատմամբ, որոնք 2017թ-ի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ծեծել էին ցուցարարներին։ Հիմքեր չկան չհավատալու հարգարժան The Wall Street Journal-ին, հետո էլ ինչու չհավատալ, զարմանալի ոչինչ չկա։

Акция протеста против визита Эрдогана у Белого дома - Sputnik Արմենիա
Realpolitik-ի զոհերը. ԱՄՆ-ում արդարացրել են Էրդողանի` հայերին ծեծի ենթարկած թիկնապահներին

Թվում է` ԱՄՆ-ն դադարել է իր մասին խոսելիս կիրառել «ժողովրդավարության պատվար», «արևմտյան արժեքների կրող» և արդեն ոչինչ չնշանակող արտահայտությունները։ Երբ գնդակոծում էր Բելգրադը, այդպիսի բառեր դեռ ասում էր, երբ մարդակերական սպանդ սկսեց Իրաքում, արդեն ավելի մեղմ էր ասում, իսկ որոշ ժամանակ անց հավանաբար հասկացավ, որ չարժե իզուր օդը թնդացնել։

Իհարկե, կիսատ-պռատ օսմանյան սուլթանի թիկնապահների արարքները որոշ առավելություններ ստանալու և միասին ավազների մեջ կրկին խաղալու հնարավորության դիմաց կոծկելը մեծ գին չէ։ Դեռ երեկ ամերիկյան իշխանությունները մեղադրում էին Թուրքիային այլախոհներին հետապնդելու, ահաբեկչության և այլ հակաժողովրդավարական գործողությունների համար, իսկ այսօր արդարացնում են ակնհայտ ինքնագլուխ դատաստանը։

Իհարկե, այդ ամենին կարգին բացատրություն է տրվում, իբր քննիչները սխալվել են որոշ կասկածյալների անձը պարզելու ժամանակ և չեն կարողացել բավարար ապացույցներ ստանալ մյուսների դեմ։ Մարդու լացն անգամ գալիս է, թե ամեն ինչ որքան արդար է և անկողմնակալ։ Կլացեինք, եթե չլինեին միջադեպի բազմաթիվ տեսագրությունները, որոնցում ամեն ինչ հստակ երևում է։ Ինչպես երևում է` եկել է ժամանակը, որ Գյուլենը, որին երազում է բզկտել Էրդողանը, փախչի ԱՄՆ-ից։

Истребитель-бомбардировщик Lockheed Martin F-35 - Sputnik Արմենիա
Հայերն ու հույներն ԱՄՆ–ին կոչ են անում հրաժարվել Անկարային F-35 առաքելուց

Նման բան կարելի էր պատկերացնել, օրինակ, երկու աֆրիկյան երկրների հարաբերություններում, որոնք մի ամիս առաջ գահընկեց անեին իրենց մարդակեր նախագահներին, իսկ այսօր նրանց մոտ իշխեին նորմալ բռնակալները։ Այսօր դա սովորական բան է նաև ամերիկյան քաղաքական վերնախավում։

Ինչո՞ւ է այդպես։ Ամեն ինչ շատ պարզ է. ամերիկյան իշխանությունները խառնվել են իրար, քանի որ նրանց ձեռքից տիեզերական արագությամբ սողոսկում է համաշխարհային լիդերությունը։ Եթե ժամանակին նրանց հետ հավասարը հավասարի պես կարող էր խոսել միայն ԽՍՀՄ-ը և որոշ չափով Չինաստանը, ապա այսօր նման երկրների ցուցակը մեծ է։ Քանի որ վերջին տարիներին բոլորը հասկացել են, որ ամերիկացիները երբեք քիթը չեն խոթի այնտեղ, որտեղ կա այդ քիթը տրորելու թեկուզ տեսական հավանականություն։ Ուստի Սիրիային բաժին չի ընկել Իրաքի ճակատագիրը, և նույնիսկ Փհենյանը չեն գնդակոծել Բելգրադի նման։

Վախենում են։ Իրանը, օրինակ, այնպես կպատասխանի, որ քիչ չի թվա, նույն Իրանը և Ռուսաստանը, Չինաստանը նախազգուշացրել են ձեռք չտալ Սիրիային։ Այստեղ ամեն ինչ պարզ է, ինչպես Ռուսաստանի դեպքում, և նույնիսկ քիչ համակրելի հյուսիսկորեացի առաջնորդը կասկած է ներշնչում. միգուցե իսկապես նա այնպիսի հզոր հրթիռ ունի, որը կարող է հասնել մինչև Ալյասկա և ճանապարհին չընկնել օվկիանոսը։ Արի ու հասկացիր այդ ասիացիներին…

Ահա և զինել են Թուրքիային։ Իսկ Էրդողանը զուտ օսմանյան հոգեբանությամբ, որի համար օրական մի քանի անգամ դաշնակիցներին և թշնամիներին տեղերով փոխելը բնական վիճակ է, հասկացել է, որ բավական է համարձակ գռմռալը, և Ամերիկան տեղի կտա։ Մատը թափ կտա, բայց դրանից այն կողմ չի գնա։

Իսկ Թուրքիայի առաջնորդը շատ ճիշտ է պահել իրեն` ոչնչի առաջ կանգ չի առել։ Նա վստահ է եղել, որ վաղ թե ուշ ճնշում կգործադրի դաշնակիցներին աստիճանաբար կորցնող Վաշինգտոնի վրա։ Եվրոպայում արդեն դժգոհության ցածր ձայներ են լսվում, միայն Մեծ Բրիտանիան է պահպանում հավատարմությունը։ Գավառական ավազակների առաջնորդը չի սխալվել` հաշտեցման ձեռքը մեկնված է։

Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն դատապարտել է Էրդողանի թիկնազորի գործողությունները

Ի դեպ, Վաշինգտոնը ռիսկի է գնում` պարզելով ձեռքը։ Ամերիկյան իշխանությունները (բրիտանականը նույնպես) ոչ մի կերպ չեն կարողանում մի պարզ բան հասկանալ։ Աշխարհում բոլոր ժողովուրդներն անգլոսաքսոնների պես չեն մտածում։ Հրաժարվում են հասկանալ, որ թուրք փաշային մատ են պարզել, նա ամբողջ ձեռքը կկծի և կփորձի գլուխն էլ կուլ տալ։

Եթե զիջել է մի անգամ, ապա ստիպված կլինի հետևողական լինել և հաջորդ քայլով հանձնել, օրինակ, Գյուլենին։ Իսկ եթե ինչ-որ փուլում Ամերիկային թվա, որ նա բավականաչափ կռացել է և ըմբոստանա` պահանջելով փոխադարձ սեր, ապա ստիպված կլինի ամեն ինչ զրոյից սկսել, քանզի փաշան ակնթարթորեն կմոռանա կոնֆետային-ծաղկափնջային շրջանը, ասես այն երբեք էլ չի եղել։

Ամերիկան խոնարհվել է սովորում։ Նրան կարելի է ի սրտե ցավակցել, այդ դերը դեռ անծանոթ է նրան, առաջին երկչոտ քայլերն են արվում, բայց փաշայի թիկնապահներին արդարացնելը ցույց է տալիս մտածել, որ Վաշինգտոնն արագ է սովորում։ Մեջքը ծռել է Թուրքիայի առաջ, կծռի նաև մյուսների առաջ, ովքեր դեռ ապրում են նախկին ամերիկյան երբեմնի փառահեղության մշուշում։ Մոլորակի վրա շատ գործեր կան, որոնցում ԱՄՆ-ն ոչ միայն ավելորդ է, այլ նաև բացահայտորեն անտեսված։

Այնպես որ, ամեն ինչ տրամաբանական է։ Իսկ Ռեջեփ Էրդողանը կարող է գոհ լինել։

Լրահոս
0