00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

էրդողանն ու Սիրիայի հայաբնակ քաղաքը. ամպրոպ է հասունանում

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցПоследствия артобстрелов Африна в Сирии
Последствия артобстрелов Африна в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին հայաբնակ քաղաքները, քրդաբնակ շրջաններն ու ազգային մյուս փոքրամասնությունների բնակության վայրերը դատարկվեցին, այնուամենայնիվ նրանք դեռ կան։ Դրա մասին Էրդողանին է հիշեցնում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Թուրքիան գրավել է Աֆրինը, քրդերը խոստանում են պարտիզանական պայքար մղել, իսկ եգիպտացի խորհրդարանականները (և ոչ միայն նրանք) կոչ են անում կանգնեցնել Էրդողանին և «ռասայական զտումներ» թույլ չտալ։ Սիրիայի այդ մասում` թուրք մարդասպանների մոտ, գտնվում է Ղամիշլի քաղաքը, որտեղ մինչև վերջերս բազմաթիվ հայեր էին բնակվում, թեպետ հիմա էլ նրանք քիչ չեն։

Танки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай - Sputnik Արմենիա
Սիրիահայ համայնքին սպառնացող վտանգը գնահատել է փորձագետը

Որքան էլ թուրքական բանակը թուլացած լինի այն բանից հետո, երբ Էրդողանը լավ զտում արեց իր համար շատ հարմար և չափազանց կասկածելի հեղաշրջման փորձից հետո, այդ բանակը կարող է հաշվեհարդար տեսնել քրդական աշխարհազորի նկատմամբ։ Ճիշտ է` բոլորը միաձայն պնդում են, որ թուրքերը երկար կմնան այնտեղ, և նույնիսկ եթե քրդերը պարզապես սպառնում են պարտիզանական պաշտպանությամբ, և սպառնալիքներին լուրջ գործողություններ չեն հաջորդի, միևնույն է, Աֆրինի շրջանն ամեն դեպքում պետք է պահել։

Չնայած օբյեկտիվ դժվարություններին` Էրդողանը, սուլթանի դեր խաղալով (այնպես, ինչպես է ինքն է պատկերացնում այդ դերը) գրգռում է սեփական ախորժակը։ Նա արդեն հայտարարել է, որ «գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Մանբիջը, Էլ Ղամիշլին, Ան ալ Արաբը և Ռաս էլ Այնը լիովին չեն ազատագրվել ահաբեկիչներից»։

Դրա հետ կապված` շատերը վախենում են թուրքերի և այլ ահաբեկիչների զբաղեցրած շրջաններում ռասայական և էթնիկ զտումներից։ Հիմնավորված են վախենում, քանզի ոչ մի օսմանյան ագրեսիա զերծ չի մնացել դրանից։ Եվ ահա արդեն եգիպտացի խորհրդարանականները, ինչպես հաղորդում է Ahram.online պարբերականը, Սիրիայում իրականացված թուրքական գործողությունները համեմատում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բնաջնջման հետ։

Парламент Египта - Sputnik Արմենիա
Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

«Սա զանգվածային նոր բնաջնջում է, որը մեզ հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ապրող հայ ժողովրդի կոտորածը», — նշված է Եգիպտոսի խորհրդարանի արաբական հարցերի հանձնաժողովի հայտարարությունում։

Բացի այդ, հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն արձագանքում «թուրք բռնապետ Էրդողանի ռազմական հանցագործություններին և Սիրիայում ու Իրաքում քրդերի դեմ ռասայական զտումներին»։

Արաբները գիտեն, թե ինչ են խոսում` հաշվի առնելով ենիչերիների հետ շփման նրանց փորձը, որի մասին չենք ցանկանում հիշեցնել, բայց ստիպված ենք։ Միաժամանակ, ապստամբների դեմ կռվող թուրքական կանոնավոր բանակի ենթադրյալ (առայժմ) ճանապարհի վրա ընկած են մի շարք քաղաքներ, այդ թվում` նեոսուլթանի հիշատակած Էլ Ղամիշլին։

Եթե ամերիկացիները չուզեն, թուրքերը չեն մտնի Մանբիջ։ Ուրիշ հարց է, որ նրանք կարող են դա թույլ տալ` հաշվի առնելով Էրդողանի հանդեպ մոտեցում գտնելու նրանց վերջին փորձերը։ Իսկ ահա Ղամիշլին, որտեղ տարբեր գնահատականներով մնացել են մի քանի հազար հայեր, լիովին կարող է տուժել։ Չենք կարող հույս ունենալ, որ թուրքերը քաղաքակիրթ վերաբերմունք կունենան խաղաղ բնակչության հանդեպ` հաշվի առնելով պատմության ոչ երկիմաստ դասերը։ Ի դեպ, խոսքը ոչ միայն հայերին սպառնացող վտանգի մասին է։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը հայտարարել է` Թուրքիան պատրաստ է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում

Տարբեր փորձագետների գնահատականներով, ամենայն հավանականությամբ, Սիրիայում խաղացողների միջև նշմարվել են որոշակի գծեր, որոնք պայմանավորվել են չհատել, դրանցից մեկը Մանբիջն է։ Այդ դեպքում Էրդողանի ասածը դատարկ խոսքեր են, բայց նաև չի կարելի թուլանալ. պայմանավորվածությունները պահելու էրդողանական կարողությունը բոլորին է հայտնի։

Հնարավոր անցանկալի գործընթացների դեմ կարծես թե ձեռնարկվում են կանխիչ միջոցներ, բաց ոչ միայն Էրդողանի պատճառով։ Օրինակ` Սիրիայի օդային տարածքը փակել են օտարերկրյա բոլոր պետությունների համար, բացի նրանցից, որոնք ունեն Դամասկոսի համապատասխան թույլտվությունը։ Օրինակ` Իսրայելի ռազմաօդային ուժերն արդեն չեն մտնում սիրիական երկինք, թեև շատ են ուզում։

Զգացողություն կա, որ ինչ-որ կարևոր բան է հասունանում։ Այդ մասին վկայում է, օրինակ, Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունը պատասխան միջոցների մասին այն դեպքում, եթե ինչ-որ մեկը հարձակում գործի Դամասկոսի վրա կամ սպառնալիք առաջանա ռուս զինվորականների համար, ընդ որում նրանց խոսքով` հակազդեցության միջոցներ կձեռնարկվեն ինչպես հրթիռների, այնպես էլ հրթիռակիրների նկատմամբ, որոնք նրանք կկիրառեն։

Իհարկե, այդ տարածաշրջանային հակամարտությունը հեռու է լուծումից, աշխարհաքաղաքական խաղերը շարունակվում են, և հազիվ թե ինչ-որ մեկը վստահաբար կարող է կանխատեսել իրադարձությունների զարգացումը։ Հակամարտությանը մասնակցող խաղացողները լիովին կարող են կանխել գոնե ազգային հողի վրա զտումները, ինչով զբաղվել են օսմանները, և որոնց կասկածելի դափնիները հանգիստ չեն տալիս Թուրքիայի նախագահին։ Նա բազմաթիվ անգամ է խոսել այդ մասին։

Լրահոս
0